«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արմեն Մուրադյան. Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին

Արմեն Մուրադյան. Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին
02.06.2020 | 12:56

Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք ներկայացնել Covid 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը: Եվ ի վերջո, երբ միֆերը տարածվում են, հրատապ անհրաժեշտ է դրանք ցրել ու վերջնականապես կոտրել: Այս կարևոր առաքելությունը կստանձնեն լավագույնները՝ ԵՊԲՀ մասնագետները։
Կհանդիպենք հունիսի 4-ին, ժամը 15։00-ին՝ ուղիղ եթերում։
Լրատվամիջոցներին առաջարկում ենք հարցերն ուղարկել shushand5@gmail.com, CareerCenter@ysmu.org էլեկտրոնային հասցեին, մեկնաբանությունների բաժնում ևս կարող եք ներկայացնել Ձեր հարցերը։
Օգնեք մեզ՝ կոտրելու միֆերը: Միֆեր, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և վտանգել բոլորիս առողջությունը: Լինենք առողջ» , - գրել է Արմեն Մուրադյանը:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ