Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ-ում «Կալաշնիկով» ավտոմատի գործարանի բացումը միֆ էր

ՀՀ-ում «Կալաշնիկով» ավտոմատի գործարանի բացումը միֆ էր
02.06.2020 | 12:59

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գյության երկու տարիների ընթացքում բացել է մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ, որոնք իրականում չեն գործել. գրում է politik.am-ը: 2018-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ամիսներ անց իշխանական պրոպագանդան մեծ թափով տարածում էր լուրը, ըստ որի Հայաստանում ռուսական «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ կարտադրվեն։ Հայաստանյան Royalsys Engineering ltd ընկերության ու «Կալաշնիկով» կոնցեռնի միջև օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը իշխանությունները «աննախադեպ» էին որակում։ Գործարքի «քավորը» հայկական կողմից Դավիթ Գալստյանն էր։ Նա այն նույն գործարարն է ում մասին իր վերջին տեսաուղերձում խոսեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Դավիթ Գալստյանին ճանաչում են նաև Պատրոն Դավիթ մականունով։ Նա ըստ նախկին դեսպանի զբաղվում է զենքի անօրինական բիզնեսով, որին մասնակից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հիմա, ինչպես և սպասելի էր Հայաստանում «Կալաշնիկով» տեսակի զենքի արտադրություն հիմնելու պայմանագիրը հօդս է ցնդել։ Հայաստանում նման զենքի արտադրություն չի հիմնվի, համենայնդեպս, այն լինելու դեպքում չի լինի 2018-ին կնքված պայմանագրի համաձայն։ Դավիթ Գալստյանը ոչ միայն չի կարողանում այդ արտադրությունը կազմակերպել, այլև հայտնվել է ՌԴ իշխանությունների սև ցուցակում և առաջիկա 10 տարին նրա մուտքը արգելված է այդ երկիր։


Ի դեպ, երբ իշխանությունները պայմանագրի ստորգրման մասին բարձագոչ հայտարարություններ էին անում, ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ դժվար թե դա լուրջ պայմանագիր լինի։ Փորձագետը նաև կասկածի տակ էր դրել նպատակահարմարությունը, ըստ որի Հայաստանում պետք է նման զենքի արտադրություն հիմնվի: Politik.am-ի կառավարության աղբյուրներն ասում են, որ Դավիթ Գալստյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ կնքվող պայմանագիրը «մեռելածին» է և ոչ մի գործարան էլ չի կառուցվելու։ Այդ պայմանագիրն անհրաժեշտ է եղել, որ նա հարաբերություններ կառուցի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս պայմանագիրը նաև հնարավորություն է տվել չեղարկել իր դեմ հարուցված քրեական գործը, որը առնչվում էր իր նախկին գործունեությանը։

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ