Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լիբանանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է
02.06.2020 | 13:07

Ի շարունակություն ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի եւ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի, հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների «Զվարթնոց» կենտրոն եւ փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։


Նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, որը նաեւ «Զվարթնոց» կենտրոնի տնօրինուհին է, մեծապես կարեւորեց Մայր Հայրենիքի կողմից ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրեւ համահայկականության գաղափարի օրինակելի դրսեւորում։ Նա խնդրեց կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցել «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ մաղթելով տիկին Աննա Հակոբյանին եւ ՀՀ վարչապետի ընտանիքին ամենայն բարիք եւ շուտափույթ ապաքինում։


Իսկ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց «Թռչնոց բույն» որբանոց-վարժարան եւ փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցությունը այս առանձնահատուկ մանկատանը, որը գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։ Դեսպանի այցին նախորդել էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և ‹City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցը։




Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ