Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ

Նիկոլ Փաշինյան. Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ
02.06.2020 | 22:17

Մեր իշխանության ծագումնաբանությունն, ըստ էության, աշխատում է հենց մեր դեմ, ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում 2018-ի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն, ցավոք, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի հասել։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, կանոնների պահպանման խախտման որակի հետ էլ պրոբլեմ ունենք։ Օրինակ, երբ առևտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել, այս ամեն ինչը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե, օրինակ վարունգի կամ պոմիդորի, կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ, ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է կամ պոմիդորի, կամ կանաչու, կամ կոշիկի առևտրի մենաշնորհ հաստատել», - ասաց վարչապետը։


Նա նշեց՝ պարետատան նիստում ընդգծել է, որ հակահամաճարակային կաննոները պետք է պահպանվեն։ «Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ։ Այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ, կա՛մ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումներ՝ դրանք զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ միասին, համագործակելով հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ։ Սա է մեր ընտրությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ