Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դանիել Իոաննիսյան. Իշխանությունների ինքնավստահությունը, հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտը մեզ հասցրեց կորոնավիրուսի այս ռեկորդային թվերին

Դանիել Իոաննիսյան. Իշխանությունների ինքնավստահությունը, հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտը մեզ հասցրեց կորոնավիրուսի այս ռեկորդային թվերին
02.06.2020 | 22:19

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների ինքնավստահությունը, որը համատեղվում է հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտով, հասցրեց մեզ այս ռեկորդային թվերին: Միավոր բնակչության օրական նոր դեպքերի քանակով աշխարհում 5-րդ հորիզոնականում ենք (մեզանից վատ է Քուվեյթում, Պերուում, Բահրեյնում ու Քաթարում), իսկ մահերով` պատվավոր 1-ին:


Մարդկանց կյանքերը զոհաբերելով տնտեսություն փրկելու փորձը, բացի նրանից, որ որևէ աղերս չունի ժողովրդավարական արժեքների հետ, կհանգեցնի հակառակ էֆեկտին:
Որոշում կայացնողների զգալի մասը կյանքի փորձ չունի: Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր ու հանրության ճակատագիր են վճռում: Արդյունքում մտածում են, որ իրենք ահավոր խելոք դեմքեր են ու կարող են չափազանց ինքնավստահ կառավարել պետությունը, թեև նախքան այդ ոչ մարդկանց են առաջնորդել, ոչ էլ ծխախոտի կրպակ կառավարել:
Ասածս չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու էլի մի երկու հոգու: Բայց իշխանության մեծամասնությունը նույնիսկ չհասկացավ, թե ոնց տարան երկիրը դեպի կորոնավիրուսային պարտություն:


Իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, դուք կորոնավիրուսի պատերազմում Հայաստանը պարտության տարած թիմ եք և դա ձեր տապալումներից ամենամեծն է: Սա անհամեմատ ավելի լուրջ տապալում է, քան, ասենք, ինստիտուցիոնալ բարեփոխումների լճացումը, հանրային կոմունիկացիայի բացակայությունը կամ Արցախում տեղի ունեցած ընտրությունների որակը:
Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը ու իրականությունից կտրվածությունը»:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ