Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առաջիկա օրերին Երկրի կողքով ֆուտբոլային դաշտի մեծության աստերոիդ կանցնի

Առաջիկա օրերին Երկրի կողքով ֆուտբոլային դաշտի մեծության աստերոիդ կանցնի
02.06.2020 | 22:34

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետները հայտնել են Երկրին 163348 (2002 NN4) հնարավոր վտանգավոր աստերոիդի մոտենալու մասին: Առաջիկա օրերին 250- 570 մետր տրամագծով երկնային մարմինը կմոտենա մեր մոլորակին։ Գիտնականների խոսքով՝ այն ֆուտբոլային դաշտի մեծության է։ Աստերոիդն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար, հնարավոր վտանգն այն է, որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը։ Աստերոիդը բացահայտվել է 2002-ին, Արևի շուրջը մեկ պտույտ է կատարում մոտ 300 երկրային օրում։

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ