Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 10524

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 10524
03.06.2020 | 14:22

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 515-ով՝ հասնելով 10524-ի, գրանցվել է մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 27-ով և հասել 3 454-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 61 650 է:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 170-ի, կորոնավիրուսով վարակված ևս 59 անձ մահացել է այլ պատճառներով:
Բուժվում է 6 841 մարդ:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ