Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խորհրդարանն ընդունեց կորոնավիրուսի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրելու նախագիծը

Խորհրդարանն ընդունեց կորոնավիրուսի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրելու նախագիծը
03.06.2020 | 21:38

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար նախատեսել մեկուսացման նպաստ:

Անաշխատունակության նպաստից չեն օգտվի այն անձինք, ովքեր հեռավար են աշխատել, խախտել են մեկուսացման կանոնները կամ հարկադիր պարապուրդի մեջ են եղել և գործատուի կողմից վճարվել։ Օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ