Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Նիկոլ Փաշինյան. Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն

Նիկոլ Փաշինյան. Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն
03.06.2020 | 21:45

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է լարվել, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, Հայաստանում գործ ունենք հակահամաճարակային կանոնները չպահելու ահռելի ու համատարած ծավալների հետ», - ասաց նա՝ անդրադառնալով իր հայտարարված ֆլեշմոբին։ Վարչապետի խոսքով՝ այս առումով հաջողվել է իրականացնել մինի-հեղափոխոթւյուն։


«Որովհետև մենք այսօր տեսանք կարգապահության տեսանելի որոշակի փոփոխություն», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ ֆլեշմոբը շարունակական է լինելու ու կոչ արեց շարունակել իր ֆեյսբուքյան էջին լուսանկարներ ուղարկել։


«Ինչո՞ւ հիմա ոստիկանությունը չի կարողանում վերահսկել պրոցեսը, որովհետև շատ մեծ թվով մարդիկ ներգրավված են հակահամաճարակային կանոնները չպահելու գործընթացի մեջ, այստեղ մեր կոմունիկացիան, գուցե, ինչ-որ տեղ սխալ է եղել», - ասաց նա Վարչապետի խոսքով՝ Հայաստանը սպառնալիքի առաջ է։ «Եթե այս տեմպը շարունակվի, մահերի վիճակագրությունը կարող է դիսբալանս առաջացնել», - ասաց նա:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ