Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեհաստանի նախագահական ընտրությունները՝ հունիսի 28-ին

Լեհաստանի նախագահական ընտրությունները՝ հունիսի 28-ին
04.06.2020 | 13:57

Լեհաստանը նախագահական ընտրությունները նշանակեց հունիսի 28-ին՝ հայտարարել է Սեյմի խոսնակ Էլժբեթա Վիտեկը։ Նրա խոսքով` դա Լեհաստանի պետականության պահպանման հարց է։ Օգոստոսի 6-ին լրանում է գործող նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնավարման ժամկետը, Սեյմի խոսնակն ընդգծել է, որ այդ ժամկետին նոր նախագահը պետք է ստանձնի իշխանությունը` հաշվի առնելով նաև ընտրություննների 2-րդ փուլի հավանականությունը։


Նախօրեին նախագահը ստորագրել է խորհրդարանի կողմից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որ հնարավորություն են տալիս քվեարկությունը իրականացնել նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Ընտրատեղամասերից բացի, քվեարկությունը կարող է կատարվել նաև փոստային ծառայության միջոցով:
Մայիսի 10-ին նշանակված ընտրությունները հետաձգվել էին համավարակի պատճառով։ Նախկին բոլոր թեկնածուների գրանցումը մնում է ուժի մեջ: Մեկ տասնյակ թեկնածուների թվում գործող նախագահը ևս պայքարում է երկրորդ ժամկետով ընտրվելու համար։

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ