Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անլր­ջու­թ­յան, ան­պա­տաս­խա­նատ­վու­թ­յան սերմ­նա­ցա­նը դու ես

Անլր­ջու­թ­յան, ան­պա­տաս­խա­նատ­վու­թ­յան սերմ­նա­ցա­նը դու ես
05.06.2020 | 00:30
Եր­կիրն ա­ղե­տի մեջ է. ա­ռա­ջին պա­տաս­խա­նա­տուն և ա­ռա­ջին օ­րի­նա­խախ­տը դու ես, Նի­կոլ: Հա­մա­վա­րա­կը խայ­տա­ռակ տեմ­պե­րով ա­հագ­նա­նում է, իսկ դու մե­ղա­վոր­ներ ես փնտ­րում: Մե­ղա­վոր ես հա­մա­րում բո­լո­րին, հա­սա­րակ ժո­ղովր­դին, բայց ոչ եր­բեք քեզ: ՈՒ քեզ թվում է, թե է­ժան քայ­լերդ անց­նե­լու են... Կարճ ժա­մա­նակ ա­ռաջ քո օ­րի­նա­կով էիր ան­լր­ջու­թյան մաս­տեր կլաս­ներ ցու­ցադ­րում ժո­ղովր­դին՝ փո­ղո­ցում գր­կա­խառն­ված սել­ֆի­նե­րով, սր­ճա­րան-ռես­տո­րան այ­ցե­րով, բուկ­լետ­նե­րով, մար­զե­րում հա­վաք-հան­դի­պում­նե­րով, Ար­ցա­խում խն­ջույք­նե­րով...
Ի­հար­կե այս ա­մե­նը տես­նե­լով է ժո­ղո­վուր­դը ան­պա­տաս­խա­նա­տու վար­քա­գիծ դրսևո­րում՝ պար­զա­պես հետևում է քեզ: Քո՝ «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է» դի­տար­կու­մը հենց սկզ­բից ար­մա­տա­պես ան­լր­ջաց­րեց վտան­գը: Ա­յո, ցի­նի­կա­բար հեգ­նե­ցիր կյան­քեր խլող ա­ղե­տը, հա­նուն քո քա­ղա­քա­կան շա­հի։ Դու այդ­պի­սին ես, ժան­տախ­տի ժա­մա­նակ խրախ­ճանք ա­նող, ներ­սից գո­ղե­գող թշ­նա­մու ա­ռաջ դար­պաս բա­ցող։
Հի­մա էլ մե­ղադ­րում ես ժո­ղովր­դի՞ն, կա­ռա­վա­րե­լու, պե­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րե­լու, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին ազ­գա­յին ծրա­գիր ի­րա­կա­նաց­նե­լու փո­խա­րեն: Այս, մեղմ ա­սած, ան­լր­ջու­թյան, ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան սերմ­նա­ցա­նը դու ես, իսկ դա­ռը պտուղ­նե­րը քա­ղո­ղը հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը, ցա­վոք:
Իսկ Բա­նա՞­կը, ա­րա­ծիդ հետևանք­նե­րը ծանր են լի­նե­լու, ե­թե ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկս­վեն, հա­զա­րա­վոր վի­րու­սա­կիր­նե՞րն են կա­մա­վո­րագր­վե­լու, թե՞ վի­րու­սով հի­վանդ ծնողն է գնա­լու զին­վոր որ­դու կող­քին կանգ­նի, սահ­ման պա­հի: Այս ինչ տրա­մա­բա­նու­թյամբ ես դու ընդ­հան­րա­պես ապ­րում, դա­տո­ղու­թյուն­ներ ա­նում, ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում։
Օր ա­ռաջ հրա­ժա­րա­կան տուր, կյան­քումդ գո­նե մի ան­գամ ոչ թե փա­խիր, այլ հե­ռա­ցիր:
Ա­մեն մի հայ մար­դու կյան­քը թանկ է ու մեծ ար­ժեք մեզ հա­մար: Գնա՛, որ ո­լոր­տի պրո­ֆե­սիո­նալ­ներն ու նվի­րյալ­նե­րը լծ­վեն պե­տա­կա­նու­թյուն փր­կե­լու, այս ա­ղե­տի ճա­նա­պար­հը կտ­րե­լու գոր­ծին: Հե­ռա­ցիր՝ թի­մովդ հան­դերձ, վա­յելք­նե­րիցդ հրա­ժար­վիր, մարդ­կա­յին կյան­քե­րը թանկ են, շատ թանկ:
Ա­ռող­ջու­թյուն եմ մաղ­թում բո­լո­րին, ի­մաս­տու­թյուն մեր Ազ­գին, Աստ­ված պա­հա­պան մեր Սր­բա­զան Հայ­րե­նի­քին:
Գևորգ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ
Լե­գեն­դար հե­տա­խույզ
Հ.Գ. Իսկ դուք ու՞մ դիր­քե­րում եք խրա­մատ փո­րում...
Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ