ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայտնի է ՊԵԿ նոր նախագահի անունը

Հայտնի է ՊԵԿ նոր նախագահի անունը
05.06.2020 | 13:14

hraparak.am-ը գրում է«ՊԵԿ-ում Դավիթ Անանյանի հրաժարականը միակը չէ, մենք տեղեկացանք, որ եւս 6-7 հոգի հրաժարականների դիմումներ են գրել, պարզապես այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվել:

Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանը, Միքայել Փաշայանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը, եւս 3-4 աշխատակից:


Հրաժարականների այս շքերթը նախեւառաջ պայմանավորված է Դավիթ Անանյանի նկատմամբ վերաբերմունքով, սակայն աղբյուրները չեն բացառում, որ այս պաշտոնյաներին հարմար առիթ էր պետք, կուտակված դժգոհություններ են եղել աշխատանքի եւ վարվող քաղաքականության հետ կապված: Նիկոլ Փաշինյանը արդեն ստորագրել է նաեւ Անանյանի փոխարինողի հրամանագիրը, ՊԵԿ նախագահի պաշտոնում է նշանակել ՊԵԿ նախագահի տեղակալ, 37-ամյա Էդվարդ Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր աղբյուրներին հղում անելով՝ գրել էինք նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել են նախօրեին Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ մարդիկ էին խռնված, հարուցել են վարչապետի զայրույթը եւ նա պահանջել է ՊԵԿ նախագահից՝ աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։ Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը, դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը եւ ՊԵԿ նախագահը անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ