Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լատինական Ամերիկան` Covid-19-ի նոր էպիկենտրոն

Լատինական Ամերիկան` Covid-19-ի նոր էպիկենտրոն
05.06.2020 | 13:16

Ամբողջ աշխարհում շարունակում են Covid-19 վարակի տասնյակ հազարավոր նոր դեպքեր գրանցվել: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը մոտենում է 6640 000-ին, մահացել է 391 000 մարդ, բուժվել՝ 2 870 000-ը:


Լատինական Ամերիկան դարձել է կորոնավիրուսային համաճարակի նոր էպիկենտրոն: Առողջապահության փորձագետները զգուշացնում են՝ տնտեսությունը վերաբացելուց հետո վիճակն ավելի կվատանա: Բրազիլիան մահվան դեպքերի թվով առաջ է անցել Իտալիայից: Հիվանդությունն արագ տարածվում է Հնդկաստանում և Պակիստանում: Իրանում վարակվածների թվի օրական աճը վերադառնում է մարտի բարձր ցուցանիշներին, որ համաճարակի երկրորդ ալիքի մասին խոսելու հիմք է տալիս: ԱՄՆ-ում նոր դեպքերի թվի ու մահացության աճ է նկատվում: Մտավախություն կա, որ ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ բողոքի զանգվածային ցույցերը կարող են հանգեցնել նոր բռնկումների:
Թուրքմենստանում էլ, որտեղ պաշտոնապես համաճարակ չկա, հունիսի 3-ին Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորությամբ զանգվածային հեծանվավազք է կայացել: Աշգաբատում 30 մետր բարձրությամբ հեծանվի հուշարձան է տեղադրվել:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ