Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին կատարած աշխատանքների համար

Նիկոլ Փաշինյան. Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին կատարած աշխատանքների համար
05.06.2020 | 13:21

Խորհրդարանում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար։
Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ընթացքում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», - ասաց նա:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ