ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Մերկելը Թրամփի քաղաքական ոճը «ոչ միանշանակ» է անվանել

Մերկելը Թրամփի քաղաքական ոճը «ոչ միանշանակ» է անվանել
05.06.2020 | 13:28

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ZDF հեռուստաալիքին հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ոճը ոչ միանշանակ և խառը զգացողություններ առաջացնող է անվանել։ Նրա կարծիքով՝ Թրամփի ոճը «միանշանակ չէ»: Ինքն իր հերթին «փորձում է բոլորին համախմբել և հաշտեցնել»:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ