Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Brexit-ի բանակցություններում առաջընթաց չկա

Brexit-ի բանակցություններում առաջընթաց չկա
05.06.2020 | 21:11

Brexit-ի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնիեն ասել է, որ այս շաբաթ բանակցություններում նշանակալից առաջընթաց չի գրանցվել: Լոնդոնը և Բրյուսելը տարաձայնություններ ունեն ձկնորսության և այլ հարցերի շուրջ: Բրիտանիան հունվարից է դուրս եկել ԵՄ կազմից: Կողմերի հարաբերությունները կարգավորվում են ժամանակավոր համաձայնագրով:

«Ես` որպես մեր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանձնարարությամբ բանակցող պաշտոնյա, ունեմ պարտավորություն ձեզ հայտնել ճշմարտությունը՝ բանակցություններում առաջխաղացում չկա»,- ասել է Բարնիեն: Նրա փոխանցմամբ, Լոնդոնն ու Բրյուսելը տարաձանություններ ունեն արդար մրցակցության և կողմերի ապագա հարաբերությունների հստակեցման հարցերում: Առաջիկա շաբաթներին նախատեսված են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի բանակցությունները:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ