Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին
05.06.2020 | 21:15

Չեմ ուզում թաքցնել, այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների, պարետային ժամ հայտարարելու տարբերակը, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց դա ապացուցող որևէ տվյալ չկա: Անորոշությունները շատ են: Ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած լուծմանը, որ իրականության լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է», - ասաց վարչապետը: Վարչապետը նշեց՝ հարցի լուծումը յուրաքանչյուրի գիտակցության մեջ է: Հայաստանում, ըստ նրա, պետք է սկսվի զանգվածային վարքագծի փոփոխություն՝ աջակցելու առողջապահական համակարգին:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ