Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Պատրիկյան. Կորոնավիրուսը նամարդ հիվանդություն է

Դավիթ Պատրիկյան. Կորոնավիրուսը նամարդ հիվանդություն է
05.06.2020 | 21:16

Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել՝ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը՝ նա վարակվել և արդեն ապաքինվել է:

«Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանքի ավագ անդամներին: Նրանց բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», - նշեց բժիշկը: Նա կոչ արեց կրել դիմակ և ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն, և այս րոպեից կանոնները պահելու դեպքում արդեն հունիսի վերջին օրերին հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային վարակը:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ