Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը մտադիր է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել

Էրդողանը մտադիր է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել
05.06.2020 | 21:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու բազմակողմանի ուսումնասիրություն կատարել՝ տեղեկացնում է «Հուրրիյեթը»:


«Ուսումնասիրություն կատարեք, հետո մենք ամեն բան կգնահատենք և կխոսենք: Զբոսաշրջիկները կարող են Այա Սոֆիա այցելել, եթե մզկիթ դառնա: Դա մեր ազգը պետք է որոշի»,-հայտարարել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ:


Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է, կառուցել է 532-537-ին՝ Հուստինիանոս կայսրը՝ հավերժացնելու Կոստանդնուպոլսի փառքը: 1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ