Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քննարկվել են մի քանի սցենարներ՝ տոտալ արգելափակումներ, պարետային ժամ

Քննարկվել են մի քանի սցենարներ՝ տոտալ արգելափակումներ, պարետային ժամ
05.06.2020 | 21:21

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակը շարունակում է մնալ ծանր, և վիճակը գնալով ծանրանում է։ Բայց մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքանով, ինչքանով մեր առողջապահական համակարգը կկարողանա ընդունել հիվանդին։

Նա մարդկանց կոչ արեց դառնալ հակահամաճարակային մեծ շարժման մասնակից։ «Հայաստանում պետք է սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք ինչ-որ կերպ հսկողություն ենք սահմանում ոչ միայն մեր անհատական վարքագծի, այլև միջավայրի վարքագծի նկատմամբ։ Եվ մեր խնդիրը հետևյալն է՝ աջակցել մեր առողջապահական համակարգին, որովհետև այդ համակարգն այսօր հրաշքներ է գործում՝ մարդիկ հուսահատ ու մահամերձ վիճակից վերադառնում են կյանք», ասաց նա։ Վարչապետը հավելեց, որ այսօր տեղի է ունեցել պարետատան նիստ, և շատ մանրամասն ու բուռն քննարկում է կայացել։ «Խոսքը մեր հետագա անելիքների մասին է։ Ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք, ինչպես նախկինում ասել եմ, մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, այդ թվում՝ պարետային ժամ հայտարարելու տարբերակը, այդ թվում՝ տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակը։ Եվ ուզում եմ ասել, որ այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ։ Ահա թե ինչու, որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները։ Եվ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավաիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ այնուամենայնիվ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա։ Եվ որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին և ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին և նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր պատկերացրած հիմնական լուծումը տեղավորվում է այն բանաձևի մեջ, որ իրականության փոփոխությունն անհատական վարքագծի փոփոխությունն է։ Ենթադրենք մի ինչ-որ հրաշքով այսօր վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը երկրում դառնա զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի։ Եվ, ըստ վարչապետի, եթե անհատական վարքագծի, հիգիենայի և հակահամաճարակային կանոնների պահպանման կուլտուրան չի փոխվում, այն պահին, երբ մենք բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան, և մենք նորից ամեն ինչ սկսելու ենք նորից։ «Եվ ուրեմն իմ պատերացումը հետևյալն է՝ մենք իրար հետ պետք է կարողնանք այս խնդիրը լուծել՝ մեր անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններով»,- հավելեց նա։


Ըստ վարչապետի՝ այն, որ այսօր սահմանափակումներին վերադառնալու որոշում չի կայացվում, դա չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի կայացվելու։

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ