Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes -ի

Ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes -ի
06.06.2020 | 00:00

Ամերիկացի մոդել Քայլի Ջեները, 590 մլն դոլար եկամուտով, գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային ցուցակը՝ ըստ Forbes ամսագրի:
Ըստ ամսագրի՝ նրան հաջորդում են ռեփեր Քանյե Ուեսթը՝ 170 մլն դոլարով և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ ավելի քան 106 մլն դոլարով:


«Կրիշտիանու Ռոնալդուն, 105 մլն դոլարով, 4-րդ հորիզոնականում է, Լիոնել Մեսսին էլ, որի տարեկան եկամուտը կազմել է 104 մլն դոլար, 5-րդում է: Տասնյակում են հայտնվել նաև դերասան Թայլեր Փերին, ֆուտբոլիստ Նեյմարը, ռադիոհաղորդավար Հովարդ Շտերնը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, դերասան Դուեյն Ջոնսոնը»,- տեղեկանում ենք ամսագրից:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ