Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Covid-19-ի պատճառով 31 երկրում մահացել է 127 լրագրող

Covid-19-ի պատճառով 31 երկրում մահացել է 127 լրագրող
06.06.2020 | 00:07

Համաճարակի բռնկվելուց երեք ամիս հետո 31 երկրներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 127 լրագրող: Այս մասին հայտնում է Press Emblem Campaign (PEC) անկախ լրագրողական ասոցիացիան:
Մարտի 1-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում COVID-19- ից մահացած 127 լրագրողից 2/3-ը մահացել է մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
Միայն մայիսին մահացել է 72 մարդ: «Լրատվամիջոցների աշխատակիցները կարևոր դեր են խաղում նոր վիրուսի դեմ պայքարում: Նրանք պետք է տեղեկանան հիվանդության տարածման մասին, նրանցից ոմանք մահացել են վարակման օջախներում աշխատելու պատճառով»,- ասել է ՏԸՀ գլխավոր քարտուղար Բլիզ Լեմպենը:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ