Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ

Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ
07.06.2020 | 00:13

Վորոնեժի սահմանապահները առգրավել են 16 տոննա ներմուծված ծխախոտ: Մաքսանենգ ծխախոտով հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավի սրահում: Вести-ն հաղորդում է, որ դատելով պիտակներից՝ բոլոր ծխախոտներն արտադրվում էին Հայաստանում: Ապրանքի վրա չկան ակցիզային դրոշմանիշներ և հատուկ նշումեր, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքների համար: Սա վերջին մեկ ամսում Հայաստանից մաքսանենգային ծխախոտի երկրորդ խոշոր արտահանումն է: Ապրիլի վերջին նման ծխախոտներ առգրավել էին Կրասնոդարի սահմանապահները: Հայաստանում մաքսանենգային առևտրի պատճառով մեծ սկանդալ է հասունացել: Երկրի նախկին նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, մեղադրել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ ապօրինի բիզնեսը կազմակերպելու համար: Նա էլ, իր հերթին, ընդդիմախոսին սպառնում էր ուժայիններով: Ըստ Մինասյանի, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դրվագներից միայն մեկն է: Նրա խոսքով՝ ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան շարունակվում է արդեն երկու տարի: Փորձագետները Վորոնեժում առգրավված ամբողջ խմբաքանակի գինը գնահատել են 70 միլիոն ռուբլի (1 մլն դոլար):

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ