Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից

Պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից
07.06.2020 | 00:31

Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:
Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100-ից ավել դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։


Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները:

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ