Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սա ընդ­դի­մու­թ­յան հա­մար ազն­վու­թ­յան ու փոր­ձու­թ­յան շր­ջան է

Սա ընդ­դի­մու­թ­յան հա­մար ազն­վու­թ­յան ու փոր­ձու­թ­յան շր­ջան է
09.06.2020 | 00:14
Այ­սօր ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը, մե­կը մյու­սին հերթ չտա­լով, հայ­տա­րա­րում են, թե իշ­խա­նու­թյու­նը պի­տի հե­ռա­նա, կա­ռա­վա­րու­թյան կազ­մը պի­տի փոխ­վի։ Այս գու­նապ­նա­կին միայն խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն էր պա­կա­սում, նա էլ «ժա­մա­նեց»։ Հի­մա քա­ղա­քա­կան ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղա­փոխ­վել են ընդ­դի­մա­դիր դաշտ, հնա­րա­վոր վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից ու ա­ռա­ջի­կա միա­վո­րում­նե­րից է կախ­ված ա­պա­գա իշ­խա­նու­թյան ո­րա­կը։ Իշ­խա­նու­թյան հետ ա­մեն ինչ պարզ է, այս­տեղ ան­գամ խել­քը գլ­խին մեկ-եր­կու մարդ չկա, որ­պես­զի քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի մեջ մտ­նի ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ։ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ իմ­քայ­լա­կան­նե­րը կամ սպառ­նում են քրեա­կան գոր­ծե­րով, կամ շրի­շա­կի մա­կար­դա­կի հա­կա­դար­ձում­ներ ա­նում, ո­րոնց տհաճ է նույ­նիսկ անդ­րա­դառ­նա­լը, ո­րով­հետև երկ­րի ներ­սում խրա­մատ­ներ փո­րող­նե­րը քա­ղա­քա­կան ու­ժե­րին հա­մա­րում են «ոտ­քի տակ ըն­կած­ներ»։ Այս լեզ­վամ­տա­ծո­ղու­թյամբ ու քա­ղա­քա­կա­նա­պես բո­բիկ ան­հատ­նե­րից քա­ղա­քա­կան բա­նա­վեճ սպա­սելն ան­հե­թե­թու­թյուն է։
Հի­մա կր­կին ար­դիա­կան է հար­ցը, թե ինչն ին­չով ենք փո­խա­րի­նե­լու, ու չլի­նի այն­պես, որ ա­մեն հա­ջոր­դը նա­խոր­դից ա­վե­լի վա­տը լի­նի, մենք էլ հան­գենք Այ­գեկ­ցու հայտ­նի ա­ռա­կին, երբ այ­րի կինն ա­ղո­թում էր, որ Աստ­ված ա­նի­րավ ու չար իշ­խա­նին եր­կար ու խա­ղաղ կյանք տա, իսկ իշ­խա­նի զար­ման­քին հա­կա­դար­ձում. «Քո հայ­րը վատ մարդ էր. ես ա­նի­ծե­ցի, և նա մե­ռավ: Դու նս­տե­ցիր նրա տե­ղը՝ ա­վե­լի խիստ չար: Այժմ վա­խե­նում եմ, որ մեռ­նես, և քո որ­դին քեզ­նից ա­վե­լի չար լի­նի»: Եր­կու տա­րի է մեր երկ­րի ընդ­դի­մա­դիր­նե­րը քն­նա­դա­տում են իշ­խա­նու­թյուն­նե­րին, մաս­նա­վո­րա­պես՝ Փա­շի­նյա­նին, որ երկ­րում բա­ժա­նա­րար գծեր է քա­շել, սևե­րի ու սպի­տակ­նե­րի է մարդ­կանց բա­ժա­նել, այ­սօր ժա­մա­նակն է, որ նրանք ա­պա­ցու­ցեն՝ ի­րենք այդ մշա­կույ­թի կրո­ղը չեն, ի­րենց հա­մար անձ­նա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րը երկ­րոր­դա­կան են, պե­տու­թյու­նը «դժոխ­քում» է, ու օր ա­ռաջ փո­սից պետք է եր­կի­րը դուրս բե­րել։ Սա ընդ­դի­մու­թյան հա­մար նաև ազն­վու­թյան ու փոր­ձու­թյան շր­ջան է։ Հի­մա կարևոր չէ, թե ով ա­ռաջ­նորդ լի­նե­լու ինչ ար­ժա­նիք ու­նի կամ ա­պա­գա իշ­խա­նու­թյու­նում ա­թոռ կու­նե­նա, թե ոչ։ Ե­թե իս­կա­պես մտա­հոգ են երկ­րի ա­պա­գա­յով, ու­զում են պե­տու­թյու­նը փր­կել, պետք է ա­մեն ինչ մի կողմ թող­նեն, ու­ժե­րը կենտ­րո­նաց­նեն և գոր­ծեն ի շահ Հա­յաս­տա­նի, ո­րով­հետև ա­մեն հա­ջորդ օ­րը մեր եր­կի­րը մի քա­նի մղո­նով հետ է գցում։
Ակն­հայտ է, որ միան­գա­մից ա­մեն ինչ ստա­ցած այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րին ո­չինչ չի կանգ­նեց­նի, նրանք ա­տամ­նե­րով պա­հե­լու են ի­րենց ա­թոռ­նե­րը, և այս­պի­սի քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ ու­նե­նա­լու պա­րա­գա­յում ընդ­դի­մու­թյու­նը պետք է ա­վե­լի խո­հեմ լի­նի ու քիչ կո­րուստ­նե­րով ի­րա­վի­ճա­կը հան­գու­ցա­լու­ծի։ Առ­ճա­կա­տումն ու փո­ղոցն ա­մե­նա­վատ սցե­նարն է, որ կա­րող է լի­նել։ Հյուծ­ված պե­տա­կան հա­մա­կար­գը, հիաս­թափ­ված հա­սա­րա­կու­թյու­նը չեն կա­րող հեր­թա­կան ցնց­մա­նը դի­մա­կա­յել, դրա հա­մար շատ սա­հուն ու հան­գիստ պետք է գոր­ծել՝ պե­տու­թյա­նը չվ­նա­սե­լու մղու­մով։
Ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ով է լի­նե­լու ա­պա­գա իշ­խա­նու­թյու­նը, նա մեծ բե­ռի տակ է մտ­նում, ան­պատ­կե­րաց­նե­լի ծան­րու­թյան։ Այ­սօր­վա իշ­խա­նու­թյան եր­կա­մյա ժա­ռան­գու­թյու­նից ա­զատ­վե­լու հա­մար գու­ցե 5 տա­րին էլ բա­վա­րար չլի­նի։ Այն­քան ա­վեր­ված ու խեղ­ված հա­մա­կարգ է անց­նում հա­ջոր­դին, որ հար­կա­վոր է մաս-մաս հա­վա­քել, Փա­շի­նյա­նը կա­սեր՝ նոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն կա­ռու­ցել, Հա­յաս­տա­նը հա­նել քա­ղա­քա­կա­նա­պես մե­կու­սա­ցած վի­ճա­կից։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ