Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տուտ­բե­րի­ձեից հե­ռա­ցած­նե­րը

Տուտ­բե­րի­ձեից հե­ռա­ցած­նե­րը
09.06.2020 | 01:11
Մինչ ռու­սա­կան գե­ղա­սահ­քի դպ­րո­ցը կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով եր­կամ­սյա հար­կա­դիր դա­դա­րի մեջ էր, անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը խս­տո­րեն պահ­պա­նե­լով, նրանց մր­ցա­կից­նե­րը՝ հան­րա­հայտ մյուս դպ­րոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, շա­րու­նա­կում էին մար­զում­նե­րը։ Ինչ խոսք, յու­րա­քան­չյուր ոք ինքն է ո­րո­շում իր ինչ ա­նելն ու ինչ­պես ա­նե­լը, բայց դե բա­ներ կան, ո­րոնց հար­ցում ե­թե շատ ու­շա­նաս, կա­րող ես ընդ­միշտ ու­շա­նալ։
Տե­ղե­կու­թյունն ան­հա­մե­մատ վաղ ու­նե­նա­լով, այ­դու­հան­դերձ, գե­րա­դա­սե­ցինք չշ­տա­պել, սպա­սել դրա վերջ­նա­կան հաս­տատ­մա­նը, ա­պա նոր ներ­կա­յաց­նել։ Խոս­քը Է­թե­րի Տուտ­բե­րի­ձեի խմ­բից հե­ռա­ցած 16-ա­մյա Ա­լեք­սանդ­րա Տրու­սո­վա­յի մա­սին է, ո­րը մար­զում­նե­րը շա­րու­նա­կե­լու է Եվ­գե­նի Պլյուշ­չեն­կո­յի խմ­բում։
Ինչ խոսք, աղջ­նա­կը վրա­ցի ա­կա­նա­վոր մարզ­չից հե­ռա­ցած ոչ ա­ռա­ջին մար­զիկն է, ոչ էլ վեր­ջինն է լի­նե­լու, հե­ռա­նա­լու պատ­ճառ­ներն էլ ա­ռանձ­նա­կի քն­նու­թյան առ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չենք տես­նում, մա­նա­վանդ որ նույն մարզ­չից կոնկ­րետ մեր Եվ­գե­նյա Մեդ­վեդևա­յի հե­ռա­նա­լու մա­սին հրա­պա­րա­կում­նե­րում ա­սե­լի­քի մեջ այն­քան էլ համ­րա­խոս չենք ե­ղել։ Շատ ա­վե­լի կարևորն այն է, որ եր­կամ­սյա դա­դա­րից հե­տո սա­ռույց ել­նե­լով՝ մար­զու­հին իր ա­ռա­ջին իսկ մարզ­մա­նը կա­տա­րել է Ա­լի­նա Զա­գի­տո­վա­յի ֆիր­մա­յին ցատ­կը՝ ե­ռա­կի լուտց+ե­ռա­կի ռիտ­բեր­գեր կաս­կա­դը, ո­րը բար­դա­գույն­նե­րի կար­գից է ու որն էլ շատ բա­նե­րով պայ­մա­նա­վո­րեց Զա­գի­տո­վա­յի օ­լիմ­պիա­կան ոս­կին։ Ա­սել է թե՝ աղջ­նակն ար­դեն իսկ ոտ­քով-գլ­խով ա­պա­գա պայ­քա­րի մեջ է ու դրա մա­սին շատ հա­մո­զիչ է վկա­յում։ Սա­կայն իր մար­տա­կան տրա­մադր­վա­ծու­թյան մեջ Տրու­սո­վան միայ­նակ չէ։ Մե­նա­սա­հորդ Դմիտ­րի Ա­լիևը՝ Եվ­րո­պա­յի գոր­ծող չեմ­պիո­նը, քա­ռա­կի պտույտ-ցատկ է ա­րել։
Վե­րա­դառ­նա­լով աղ­ջիկ գե­ղա­սա­հորդ­նե­րին՝ ա­սենք, որ ե­ռա­կի պտույտ-ցատ­կով ա­ռանձ­նա­ցել է նաև Պլյուշ­չեն­կո­յի մեկ այլ սան՝ 11-ա­մյա Սո­ֆյա Տի­տո­վան, ո­րը նույն­պես Տուտ­բե­րի­ձեի խմ­բից է հայ­տն­վել իր նոր մարզ­չի մոտ։
Հար­կավ 2022-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում Սո­ֆյան չի կա­րող ու­ղիղ մր­ցա­կից լի­նել Տրու­սո­վա­յին ու դա նախ և ա­ռաջ տա­րի­քի բե­րու­մով, ո­րով­հետև, հայտ­նի է, տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում կա օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին մաս­նակ­ցե­լու հար­ցում։ Սա­կայն, աչ­քի տակ ու­նե­նա­լով Տի­տո­վա­յի ա­րագ վե­րա­կան­գն­վե­լու ի­րո­ղու­թյու­նը, դժ­վար չէ նկա­տել, թե ինչ ահ­ռե­լի մր­ցակ­ցու­թյուն է լի­նե­լու բուն ռու­սա­կան գե­ղա­սահ­քի դպ­րո­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև։ Ի դեպ, Պլյուշ­չեն­կո­յի խմ­բում Է­թե­րի Տուտ­բե­րի­ձեի խմ­բի ևս մեկ նախ­կին սան կա՝ Վե­րո­նի­կա Ժի­լի­նան, ո­րը նույն­պես քա­ռապ­տույտ ցատ­կե­րի է տի­րա­պե­տում։
Հե­տաքր­քիր ման­րա­մասն. վե­րը հի­շա­տա­կած աղ­ջիկ­նե­րի ե­ռյա­կը հա­մա­տեղ լու­սան­կար է տե­ղադ­րել հա­մա­ցան­ցում։ Այն­պես չէ, որ Տրու­սո­վան կո­լեկ­տիվ լու­սան­կար­ներ նախ­կի­նում հա­մա­ցան­ցում չի տե­ղադ­րել։ Չէ, այդ­պի­սին կա Տուտ­բե­րի­ձեի խմ­բում մնա­ցած Ան­նա Շչեր­բա­կո­վա­յի ու Ա­լյո­նա Կոս­տոր­նա­յա­յի հետ, սա­կայն դա... 2018 թվի նկար է ու հուշ է այն ժա­մա­նակ­նե­րից, երբ նրանք հան­դես էին գա­լիս դեռևս պա­տա­նե­կան մր­ցա­շա­րե­րում։
Կա­րող է փոքր-ինչ չա­փա­զանց­ված դի­տարկ­վել, ե­թե ա­սենք, որ լու­սան­կար­նե­րով պայ­քարն ար­դեն սկս­վել է, ու դրան­ցում ար­ձա­նագր­ված եր­ջա­նիկ ժպիտ­նե­րը սառ­ցահ­րա­պա­րա­կում ա­ռանձ­նա­կի դա­ժա­նու­թյան ու լար­վա­ծու­թյան վկա են լի­նե­լու։ Սա­կայն ե­կեք նկա­տենք, որ Ռու­սաս­տա­նի կա­նանց հա­վա­քա­կանն իր կազ­մում նաև այլ մար­զիկ­ներ ու­նի, հաս­տատ­ված է այդ ցու­ցա­կը, և այդ ցու­ցա­կում մեր Եվ­գե­նյա Մեդ­վեդևան կա։ Ի մի­ջի այ­լոց, տղա­նե­րի հա­վա­քա­կա­նի թեկ­նա­ծու­նե­րի կազ­մում էլ ներ­կա­յա­ցու­ցիչ ու­նենք՝ ի դեմս Ար­թուր Դա­նիե­լյա­նի, ու ե­կեք Դմիտ­րի Ա­լիևի քա­ռապ­տույտ թռիչք-ցատ­կը մեր տղա­յի հա­մար նկա­տենք ըն­դա­մե­նը որ­պես ա­ռողջ մար­տահ­րա­վեր։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 7986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ