Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆուտ­բո­լը կայս­րութ­յուն է՝ բազ­մա­թիվ բա­ղադ­րիչ­նե­րով

Ֆուտ­բո­լը կայս­րութ­յուն է՝ բազ­մա­թիվ բա­ղադ­րիչ­նե­րով
09.06.2020 | 01:13
ՖԻ­ՖԱ-ի նա­խա­գահ Ջա­նի Ին­ֆան­տի­նոն ա­ռա­ջար­կել է քն­նար­կել ֆուտ­բո­լի վե­րա­կա­ռուց­ման եր­կու հա­մար­ձակ նա­խա­գիծ.
ա. սահ­մա­նել խա­ղա­ցող­նե­րի վար­ձատր­ման վե­րին շեմ,
բ. սահ­մա­նա­փա­կել տրանս­ֆեր­նե­րից ա­ռա­ջա­ցող նրանց գու­մա­րի չա­փը։
Սահ­մա­նա­փա­կում­ներ մտց­նելն ա­կումբ­նե­րին քիչ թե շատ հնա­րա­վո­րու­թյուն կտա շտ­կե­լու ֆի­նան­սա­կան վի­ճա­կը, որն ու­ղիղ կա­պի մեջ է կո­րո­րո­նա­վի­րու­սի բե­րած հետևանք­նե­րի հետ։ Նկա­տենք, որ այ­լոց կող­քին հիմ­նախն­դիր­նե­րի ա­ռաջ են կանգ­նել նաև խո­շոր ե­կա­մուտ­ներ ու­նե­ցող գրանդ ա­կումբ­նե­րը։ Օ­րի­նակ՝ անգ­լիա­կան «Տո­տեն­հե­մը» բան­կից 175 մի­լիոն ֆունտ ստեռ­լին­գի վարկ է վերց­րել կո­րո­նա­վի­րու­սի բե­րած ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի դեմն առ­նե­լու հա­մար։ Հաշ­վարկ­նե­րը ցույց են տա­լիս, որ, ա­ռաջ­նու­թյու­նում դա­դար հայ­տա­րա­րե­լուց հե­տո, ա­կում­բը դեռ 25 մի­լիոն վնա­սով է դուրս գա­լու ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից։
Այս փու­լում սկզ­բուն­քո­րեն բո­լոր ա­կումբ­ներն էլ գնա­ցել են ֆուտ­բո­լիստ­նե­րի, մարզ­չա­կան կոր­պու­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի։ Գլ­խա­վոր թե­ման աշ­խա­տա­վար­ձե­րի նվա­զե­ցումն է ե­ղել, իսկ աշ­խա­տա­վար­ձերն ա­կումբ­նե­րի ծախ­սա­յին մա­սի ա­ռյու­ծի բա­ժինն են կազ­մում։ Հաս­կա­նա­լի է, որ աշ­խա­տա­վար­ձե­րի վճա­րու­մը չի դա­դա­րեց­վել վե­րը հի­շա­տակ­ված կա­տե­գո­րիա­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հար­կա­դիր պա­րա­պուր­դի դեպ­քում ան­գամ, քա­նի որ պայ­մա­նագ­րե­րում նման ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի հար­ցեր չեն քն­նարկ­վել, իսկ մարդ­կանց մեղ­քը չէ, որ հար­կա­դիր պա­րա­պուր­դի զոհ են դար­ձել։
Բնա­կա­նա­բար, ա­մե­նու­րեք չէ, որ բա­նակ­ցա­յին թե­ման ըմ­բռ­նու­մով է ըն­դուն­վել, մեկ ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի ա­մե­նու­րեք չէ, որ ե­կել են։ Ա­հա նման ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով է նաև Ջա­նի Ին­ֆան­տի­նոն հան­դես ե­կել վար­ձատր­ման վե­րին շե­մի սահ­ման­ման ա­ռա­ջար­կով։
Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լի բարձ­րա­գույն դի­վի­զիո­նը ներ­կա­յաց­նող յու­րա­քան­չյուր ֆուտ­բո­լիստ, այդ թվում նաև պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին ան­հու­սա­լիո­րեն նս­տած ու գործ­նա­կա­նում խա­ղա­դաշտ դուրս գա­լու չն­չին հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նե­ցող, այն­պի­սի ե­կա­մուտ­ներ է ստա­նում, որ հա­վա­սար է ամ­բողջ ձեռ­նար­կու­թյան աշ­խա­տա­ծին։ Մինչև կո­րո­նա­վի­րու­սը նման ի­րա­վի­ճակն ի­րեն այն­քան էլ ցցու­նո­րեն զգալ չէր տա­լիս, սա­կայն հի­մա բո­լո­րո­վին այլ պատ­կեր է։ Ին­ֆան­տի­նո­յի կար­ծի­քով՝ հա­մա­վա­րա­կը կանգ­նեց­րել է ֆուտ­բո­լա­յին տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը հիմ­նո­վին վե­րա­նա­յե­լու խնդ­րի ա­ռաջ։
Ա­ռանձ­նա­կի ման­րա­մաս­նե­րի մեջ չխո­րա­նա­լով՝ ա­սենք, որ ա­ռա­ջարկ­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րի հար­ցը ներ­քին թի­րա­խա­յին մա­սով ուղղ­ված է ա­կումբ­նե­րում, ֆուտ­բո­լի կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում ֆի­նան­սա­կան պա­հուս­տա­յին բար­ձիկ­նե­րի ստեղծ­մա­նը, ին­չը նման ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն կտա ճկու­նո­րեն կա­ռա­վա­րե­լու հա­մա­կար­գը, ա­կումբ­նե­րը փր­կե­լու կո­լապ­սա­յին վի­ճակ­նե­րում հայ­տն­վե­լուց։
Հաս­կա­նա­լի է, որ ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­նե­րը լուրջ քն­նարկ­ման բա­ներ են, միան­գա­մից ու միան­շա­նակ չըն­կալ­վող. ակն­հայ­տո­րեն լի­նե­լու են շա­հե­րի բա­խում­ներ, բայց որ խն­դիրն ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին ոչ միայն լի­նե­լու է օ­րա­կար­գա­յին, այլև ար­մա­տա­կան լու­ծում պա­հան­ջող, ոչ մե­կը չի էլ կաս­կա­ծում։ Ֆուտ­բո­լը հս­կա­յա­կան կայս­րու­թյուն է՝ զվար­ճան­քի կող­քին տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան ահ­ռե­լի բա­ղադ­րի­չով։ Այն, բնա­կա­նա­բար, ոչ միայն բարձ­րա­գույն ու այլ դի­վի­զիոն­ներն են ստո­րա­դա­սու­թյան կար­գով, այլև ման­կա­պա­տա­նե­կան ֆուտ­բոլն իր կա­ռուց­ված­քով, ֆուտ­բո­լա­յին տն­տե­սու­թյունն իր կա­ռուց­ված­քա­յին մնա­ցյալ օ­ղակ­նե­րով ու բա­ղադ­րիչ­նե­րով։ Ա­սել է թե՝ խոս­քը ահ­ռե­լի տն­տե­սա­կան կա­ռույ­ցի նկատ­մամբ ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րե­լու մա­սին է, ու այս­տեղ խն­դիրն այն­քան էլ զվար­ճան­քի տարր լի­նե­լը չէ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ