Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մու­րա­դը կա­տա­ղել է

Մու­րա­դը կա­տա­ղել է
12.06.2020 | 01:15
Նի­կոլ Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյու­նը բե­րել է «մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան»։ Կա­ռա­վա­րու­թյան մեր աղ­բյու­րը փո­խան­ցում է, որ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի փո­փո­խու­թյու­նից հե­տո վար­չա­պե­տը հրա­հան­գել է գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին ի­րենց «թափ տալ», դրա­կան ո­րո­շա­կի ցու­ցա­նիշ­ներ ներ­կա­յաց­նել՝ հան­րու­թյան աչ­քում նախ­կին վս­տա­հու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ Ա­վե­լին, զգու­շաց­վել է, որ ով­քեր կփոր­ձեն այլ «խա­ղեր» տալ, ան­մի­ջա­պես կա­զատ­վեն նախ­կին ռե­ժի­մի այդ «մնա­ցորդ­նե­րից»։
Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, Փա­շի­նյա­նը նաև քա­ղա­քա­կան մր­ցա­կից­նե­րի հան­դեպ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հեր­թա­կան սեր­մերն է ցա­նել։ Կա հս­տակ ու­ղերձ՝ բո­լո­րի նախ­կին ու ներ­կա մեղ­քե­րը «փռել» հան­րու­թյան ա­ռաջ, թափ հա­ղոր­դել քրեա­կան գոր­ծե­րին, չխ­նա­յել ոչ մե­կին։ Եվ ա­մե­նա­կարևո­րը՝ ա­մեն ինչ պետք է ան­ձամբ իր հետ հա­մա­ձայ­նեց­նել, ո­չինչ չա­նել ա­ռանց իր գի­տու­թյան, իսկ իր հրա­հանգ­նե­րից շեղ­վող­նե­րին հե­ռաց­նել աշ­խա­տան­քից։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ