Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ախթունգ, ախ­թունգ՝ խո­սում է ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը

Ախթունգ, ախ­թունգ՝ խո­սում է ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը
16.06.2020 | 00:33

Կա­րող էի վեր­նագ­րել՝ «Մար­դիկ քայ­լում են դե­պի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք», հա­վե­լե­լով՝ ա­սում է վար­չա­պե­տը: Կա մեծ եր­կընտ­րանք, որ նոր չի ստեղծ­վել, նոր պայ­թում է: ՈՒ՝ կոչ­վում է սխալ­նե­րի ուղ­ղում, բայց ար­վում է նոր սխալ­նե­րով: Ժա­մա­նա­կին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, որ Հա­յաս­տա­նում կա 3 մի­լիոն վար­չա­պետ, չէր պատ­կե­րաց­նում, որ ա­վե­լի հեշտ է 3 մի­լիոն, քան ՄԵԿ վար­չա­պե­տի գոր­ծը: Բո­լո­րո­վին այլ խն­դիր­նե­րի մա­սին էի գրե­լու, ե­թե հու­նի­սի 14-ին Ա­ռին­ջում սկս­ված ու Երևան տե­ղա­փոխ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը չլի­նեին:
Իսկ այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը չէին կա­րող լի­նել, ե­թե.
1. Վեր­ջին պա­հին հե­ղա­փո­խու­թյան գնաց­քը թռած ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը գր­կա­բաց չըն­դու­ներ ու հու­շա­գիր չս­տո­րագ­րեր, որ այդ պա­հին ու հե­տո աբ­սուրդ էր:
2. Ե­թե հե­ղա­փո­խու­թյամբ իշ­խա­նու­թյան ե­կած քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րը ոչ թե հար­մար­վեր ի­րա­վի­ճա­կին, այլ հետևեր հե­ղա­փո­խու­թյան սկզ­բունք­նե­րին. այ­սօր կի­սատ մնա­ցած հե­ղա­փո­խու­թյու­նը ինքն է փոր­ձում ի­րեն ա­վար­տել՝ դնե­լով իշ­խա­նա­փո­խու­թյան խն­դիր, ու դա նո­րից աբ­սուրդ է:
3. Ե­թե 2018-ից հե­տո սկս­ված հա­րյու­րա­վոր դա­տա­վա­րու­թյուն­նե­րից գո­նե մե­կը ա­վարտ­վեր՝ ա­պա­ցու­ցե­լով իշ­խա­նու­թյան մտադ­րու­թյուն­նե­րի ճշ­մար­տու­թյու­նը:


Փո­խա­րենն ու­նենք՝ ինչ ու­նենք: Իսկ ու­նենք, որ ՀՀ վար­չա­պե­տը
1. Գե­րագ­նա­հա­տեց ՌԴ դե­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում՝ իբրև ՀՀ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից՝ վա­նե­լով մյուս պե­տու­թյուն­նե­րին թե հե­ղա­փո­խու­թյու­նից, թե Հա­յաս­տա­նից, թե իր իշ­խա­նու­թյու­նից: Միա­ժա­մա­նակ՝ ՌԴ-ին հնա­րա­վո­րու­թյուն տվեց շա­րու­նա­կել գոր­ծոն մնալ ՀՀ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում: Ակն­հայ­տո­րեն Մոսկ­վան ա­պա­կա­յու­նաց­նում է ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ի­րենց վե­րա­պա­հում են դի­տոր­դի դեր: Ո­րով­հետև Հա­յաս­տա­նը չեն հա­մա­րում ինք­նիշ­խան պե­տու­թյուն, ու չեն էլ սխալ­վում: Ցա­վոք: ՌԴ-ի խն­դիրն է ա­պա­ցու­ցել, որ հե­ղա­փո­խու­թյու­նը սխալ է, ա­վեր է բե­րում: Հիա­նա­լի օգ­տա­գոր­ծե­լով 5-րդ շա­րա­սյու­նը Կրեմ­լը նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծե­լու Ար­ցա­խի հետ վար­վել, ինչ­պես Աբ­խա­զիա­յի ու Օ­սիա­յի: Ռու­սա­կան մե­դիահ­րճ­վան­քը և «բա­ցա­հայ­տում­նե­րը» դա են վկա­յում: 5-րդ շա­րա­սյու­նում դա «չեն հաս­կա­նում», իշ­խա­նու­թյու­նը չա­փա­զանց ինք­նա­սի­րա­հար­ված է, որ ըն­կա­լի բուն վտան­գը:
2. Նի­կոլ Փա­շի­նյա­նը գե­րագ­նա­հա­տեց քայ­լած­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու հա­վա­տար­մու­թյու­նը: Նրանք ան­փորձ էին, դա թե­րու­թյուն չէր լի­նի, ե­թե ու­ղեկց­վեր հըն­թացս սո­վո­րե­լու ցան­կու­թյամբ: Նրանք ո­րո­շե­ցին, որ ա­մե­նա­գետ են ու ան­խո­ցե­լի, դար­ձան ագ­րե­սիվ ու խր­վե­ցին ինք­նա­փա­ռա­բան­ման հոր­ձա­նու­տը, որ ՔՊ-ում նշա­նա­կում է՝ կյան­քը սկս­վել է 2018-ից, մինչև այդ աշ­խար­հում Հա­յաս­տան չի ե­ղել, ե­թե ե­ղել է, սխալ է ե­ղել, ի­րենք են դա­տա­վոր­նե­րը բո­լո­րի ու ա­մեն ին­չի: Նի­կոլ Փա­շի­նյա­նը գե­րագ­նա­հա­տեց իր քա­ղա­քա­կան հմ­տու­թյուն­ներն ու փոր­ձը՝ հա­մա­րե­լով, որ վար­չա­պե­տի գոր­ծը ան­կեղծ հայ­տա­րա­րու­թյուն­ներն են, տն­տե­սու­թյու­նը ինքն ի­րեն կզար­գա­նա, ո­րով­հետև ին­քը հռ­չա­կել է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն: Այ­սօր տն­տե­սու­թյու­նը փլուզ­վում է ոչ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով, փլուզ­վում է վար­չա­պե­տի պո­պու­լիզ­մի, ան­վճ­ռա­կա­նու­թյան ու վար­կա­նի­շը կորց­նե­լու վա­խի, տն­տե­սու­թյուն կա­ռա­վա­րե­լու ա­նըն­դու­նա­կու­թյան և որևէ մե­կին չլ­սե­լու հետևան­քով:
3. Իշ­խա­նու­թյու­նը այն­քան հեշտ տր­վեց Գյում­րիից Երևան քայ­լած Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ նրան թվաց, թե մինչև հա­ջորդ ընտ­րու­թյուն­ներ իր գոր­ծը «Մեր­ժիր Սեր­ժինն» է: Նույ­նիսկ դա չկա­րո­ղա­ցավ ա­նել: Սերժ Սարգ­սյա­նը նվի­րեց իշ­խա­նու­թյու­նը՝ ի­րեն վե­րա­պա­հե­լով հե­տա­գա դի­մադ­րու­թյան ի­րա­վուն­քը: ՔՊ-ն այդ­պես էլ չկողմ­նո­րոշ­վեց՝ ինչ ուղ­ղու­թյուն ու­նե­ցող կու­սակ­ցու­թյուն է, թե­պետ կար­ծես կար ըն­կա­լու­մը, որ իզ­մե­րի մեր­ժու­մը ման­կա­կան սխալ էր, բայց ՔՊ-ն այ­սօր չու­նի որևէ դաշ­նա­կից քա­ղա­քա­կան դաշ­տում: 3 մի­լիոն վար­չա­պե­տե­րը ի­րա­կա­նու­թյան մեջ գնում են հաղ­թո­ղի հետևից, և ի­րենց են հա­մա­րում հաղ­թող ու երկ­րի տեր, ե­թե հաղ­թո­ղը չի տա­լիս ի­րենց ցան­կա­ցա­ծը: Թվում էր՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը արթ­նաց­րեց քա­ղա­քա­ցուն, ի­րա­կա­նում գցեց լե­թար­գիա­կան քնի մեջ` կար­ճատև արթ­նա­ցու­մից հե­տո խա­ղից դուրս դնե­լով:


Այ­սօր քա­ղա­քա­ցին ան­տար­բեր է իր միակ վար­չա­պե­տի կո­չե­րին ու հոր­դոր­նե­րին՝ դի­մակ կրեք, մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք, դուք քայ­լում եք դե­պի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք, իսկ այն­տե­ղից կա­րող եք գնալ գե­րեզ­մա­նոց, և այլն, այլն, այլն… Վար­չա­պետն ինքն ար­ժեզր­կեց խոս­քը՝ ա­նընդ­հատ խո­սե­լով ու կարևոր ո­չինչ չա­սե­լով: Նրան ընտ­րած ու չընտ­րած քա­ղա­քա­ցին անհ­րա­ժեշտ չի հա­մա­րում լսել՝ ՆԻ­ԿՈԼՆ ԻՆՉ Է Ա­ՍՈՒՄ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը ակն­հայտ սխալ­նե­րը չի ըն­դու­նում՝ կոնկ­րետ դեպ­քե­րի ու կոնկ­րետ դեմ­քե­րի դեպ­քում: Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման ու մա­հա­ցու­թյան թվե­րը վկա­յում են, որ Հա­յաս­տա­նը փա­ռա­հեղ տա­պա­լել է կո­րո­նա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը: Կազ­մա­կեր­պա­կան 0 ու­նա­կու­թյուն­նե­րով նա­խա­րարն ու պա­րե­տը օր ա­ռաջ պի­տի հե­ռա­նան, որ ի­րա­վի­ճակ փոխ­վի, բայց մնում են ու կա­րող են պաշ­տո­նա­վա­րել մինչև հա­ջորդ ընտ­րու­թյուն­ներ՝ կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման դեմ պայ­քա­րը, ա­վե­լի ստույգ՝ նմա­նա­կու­մը ձա­խո­ղել է ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Իս­պա­նիա­յում, Ի­տա­լիա­յում, Մեծ Բրի­տա­նիա­յում, Ֆրան­սիա­յում դա­տա­վա­րու­թյուն­ներ են սկս­վել իշ­խա­նու­թյան դեմ, Պեդ­րո Սան­չեսն ու Ջու­զե­պե Կոն­տեն ար­դեն պա­տաս­խա­նել են դա­տա­խա­զի հար­ցե­րին: Հա­յաս­տա­նում դա անհ­նար է՝ քա­ղա­քա­ցին լե­թար­գիա­կան քնի մեջ է: Ի­րա­կա­նում քա­ղա­քա­ցին թքած ու­նի քա­ղա­քա­կան խա­ղե­րի վրա ու ի­րա­վունք ու­նի մե­ղադ­րե­լու թե իշ­խա­նու­թյա­նը, թե ընդ­դի­մու­թյուն խա­ղա­ցող­նե­րին, որ ի­րեն թո­ղել են բախ­տի քմա­հա­ճույ­քին ու զբաղ­ված են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առևտրով: Ան­հայտ թվով վա­րա­կա­կիր­ներ այ­սօր, ի­րենք էլ չի­մա­նա­լով, որ հի­վանդ են, գնում են աշ­խա­տան­քի, խա­նութ­ներ, հան­դի­պում ու վա­րա­կում են ի­րար, որ վա­ղը հա­մալ­րեն հի­վան­դա­նոց­նե­րի սպառ­ված տե­ղերն ու … Նի­կոլ Փա­շի­նյա­նը իր ողջ իշ­խա­նու­թյամբ չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել բնակ­չու­թյան թես­տա­վո­րումն ու հի­վանդ­նե­րին ա­ռողջ­նե­րից զա­տե­լը, իսկ մենք ու­զում ենք, որ լու­ծի քա­ղա­քա­կան բազ­մա­բարդ խն­դիր­ներ: Ռեա՞լ են մեր սպա­սում­նե­րը: Մեր՝ ու՞մ: Հա­սա­րա­կու­թյու­նը բա­ժան-բա­ժան ա­նե­լու գոր­ծըն­թա­ցը ան­ձամբ սկ­սած վար­չա­պե­տը չէր սպա­սում, որ երբևէ կա­րող է սևը գե­րակշ­ռել: Նա ա­պար­դյուն ա­պա­վի­նում էր մտայ­նու­թյա­նը, որ մար­դիկ ու­նեն եր­կար հի­շո­ղու­թյուն ու դեռ չեն մո­ռա­ցել, որ.


1. 21-րդ դա­րում կեղծ­վել են բո­լոր ընտ­րու­թյուն­նե­րը, հան­րաք­վե­նե­րը, ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վել են իբրև պարզ առևտուր, ո­րին մաս­նակ­ցել են ա­պա­գա բո­լոր հաղ­թող­նե­րը, իսկ դա հան­ցանք է, ո­րի հա­մար պի­տի պա­տաս­խան տան: ՈՒ պի­տի պա­տաս­խան տան ոչ միայն ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյան, այլև այն գու­մար­նե­րի ծագ­ման հա­մար, ո­րով ձայն ու իշ­խա­նու­թյուն են գնել:
2. Եր­կու տա­րի ու ա­վե­լի Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը օ­լի­գարխ չէր, դար­ձավ բա­զում հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կաս­կա­ծյալ, երբ հայ­տա­րա­րեց, որ իշ­խա­նու­թյու­նը 100 տո­կո­սով պի­տի փոխ­վի: Հիա­նա­լի շա­հար­կում է՝ ոչ ոք չի հարց­նում, իսկ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ին­չու՞ է հի­մա հայ­տա­րա­րում, որ իշ­խա­նու­թյու­նը 100 տո­կո­սով ձա­խող­վել է, երբ այդ կար­ծի­քին էր վա­ղուց: Պատ­ճա­ռա­հե­տևան­քա­յին կա­պը շրջ­վա՞ծ է, թե՞ խզ­ված: Երբ դա­տա­խա­զը մտ­նի Աժ, ԲՀԿ-ն նո­րից անց­նե­լու է Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի՞ ձեռ­քը՝ Նաի­րա Զոհ­րա­բյա­նի նա­խա­գա­հու­թյամբ: Ին­չու՞ կի­րա­կի օ­րը այդ­պես էլ չլս­վեց ԼՀԿ-ի դա­սա­կան ձայ­նը: Որ­տե՞ղ էր ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգ­սյա­նի մեծ ա­սու­լի­սի ժա­մը մո­տե­նու՞մ է, որ­տե՞ղ էր ՀՅԴ-ն, որ մի կես բե­րան հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց: Ե­թե ակ­տիվ ու ագ­րե­սիվ քն­նա­դա­տում էին իշ­խա­նու­թյա­նը, տրա­մա­բա­նո­րեն պետք է միա­նա­յին ԲՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րին, որ հեր­թա­պա­հում էին ԱԱԾ-ի դռա­նը:
3. Նի­կոլ Փա­շի­նյա­նը այդ­պես էլ չի հաս­կա­նում փո­ղի գի­նը, թե­պետ նրան հրա­պա­րա­կավ մե­ղադ­րում են մի­լիոն­ներ ու մի­լիարդ­ներ աշ­խա­տե­լու մեջ, բայց չգի­տի, որ շար­քա­յին հպարտ հա­յի հա­մար ա­վե­լի կարևոր է 5000 դրա­մը, կամ 10 դո­լա­րը, որ ա­վե­լի բարձր գին ու­նի օր­վա հոգ­սե­րի մեջ, քան նո­րին հե­ղա­փո­խա­կան պայ­ծա­ռա­փայ­լու­թյուն վար­չա­պե­տի փո­ղոց­նե­րում բարձ­րա­ձայն­վող «ախ­տունգ-ախ­տուն­գը» առ այն, որ խո­սում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու ո­չինչ չի ա­սում, որ ոչ ոք չգի­տի: Հա­յաս­տա­նը այ­սօր պա­տե­րազ­մի մեջ է ոչ միայն կո­րո­նա­վի­րու­սի, այլև քա­ղա­քա­կան վի­րու­սի հետ, որ ա­նուն չու­նի, բայց ու­նի հս­տակ նկա­րա­գիր, ա­նամ­նեզ ու ելք:
…Պատ­մու­թյու­նը ֆիքս­վել է ԱՄՆ նա­խա­գահ Ջոն Քե­նե­դու սպա­նու­թյան վրա, քչերն են ի­րենց հարց­նում՝ ին­չու՞ սպան­վեց ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Ռո­բերտ Քե­նե­դին, երբ նա­հանգ առ նա­հանգ հաղ­թա­կա­նո­րեն գնում էր դե­պի Կա­պի­տո­լիում: Ե­թե Ռո­բերտ Քե­նե­դին մտ­ներ Սպի­տակ տուն, Ջոն Քե­նե­դու սպա­նու­թյու­նը դեռ կա­տա­րո­ղի մա­կար­դա­կով բա­ցա­հայտ­ված չէր լի­նի, որ սպան­վեց ու­ղիղ ե­թե­րում:


Ին­չու՞ 2008-ի փետր­վա­րի 29-ի լույս մար­տի 1-ի գի­շե­րը Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում, հե­տո Մյաս­նի­կյա­նի ար­ձա­նի՝մեր­ձա­կա դես­պա­նատ­նե­րի ե­ռան­կյու­նում ան­հա­մա­չափ ուժ կի­րառ­վեց, ու հա­յը կրա­կեց հա­յի վրա: Ի՞նչ էր լի­նե­լու, ե­թե նույ­նիսկ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը գար իշ­խա­նու­թյան: Դա­տե­լով ՀՀ հիմ­նա­դիր նա­խա­գա­հի ա­կա­դե­միա­կան գի­տե­լիք­նե­րից ու կա­ռա­վար­ման ո­ճից, ան­գամ փետր­վա­րի 27-ին Սերժ Սարգ­սյա­նի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում հրա­վի­րած հան­րա­հա­վա­քից հե­տո ի­րեն միա­ցած ու «Լևոն, նա­խա­գահ» բղա­վող ցու­ցա­րար­նե­րին Բաղ­րա­մյան 26 չտա­նե­լու փաս­տից, հա­զիվ թե վճ­ռեր, որ կա­տար­վա­ծը հե­ղա­փո­խու­թյուն է ու 00 կե­տից է սկ­սում կա­ռա­վա­րու­մը: Ա­ռա­վե­լա­գույ­նը լու­ծար­վե­լու էր ԱԺ-ն, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ էին լի­նե­լու, փոխ­վե­լու էր կա­ռա­վա­րու­թյան կազ­մը, մի քա­նի դա­տա­վոր­ներ: Հա­զիվ թե օ­լի­գարխ­նե­րը, որ կըն­դու­նեին նոր իշ­խա­նու­թյու­նը, ու­նեզ­րկ­վեին, տն­տե­սու­թյու­նը մի թեթև փո­խե­լու էր կա­ռուց­ված­քը, մի թեթև փոխ­վե­լու էր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Իսկ հե­տո… վե­րա­բաց­վե­լու էր հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծը: ՈՒ Մոսկ­վա­յից վե­րա­դար­ձած Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ո­րո­շեց երկ­րորդ ան­գամ կան­խել դա­տաքն­նու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը՝ աս­պա­րե­զում ե­ղած քա­ղա­քա­կան ու­ժե­րին ներ­քա­շե­լով այն­պի­սի մի ի­րա­վի­ճակ, որ մի քա­նի տա­րի պետք էր հան­գու­ցա­լու­ծել ու հան­գու­ցա­լու­ծել: Մինչև այ­սօր: Դա քաո­սի կլա­սի­կա էր, և ոչ ոք պա­տաս­խան չի տվել: Բայց դա մեր կյանքն է, ո­րի ա­ծան­ցյա­լը մեր այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյունն է, որ­տեղ դար­ձյալ հրա­ժար­վում ենք մտա­ծել ու ստանձ­նել ենք օ­րա­վար­ձով աշ­խա­տող-ապ­րո­ղի դեր: Ան­վա­յել է:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Որ այս ա­մե­նը ի­րո­ղու­թյուն է, ա­պա­ցույ­ցը նրանք են, որ հու­նի­սի 14-ին ի­րենց պարտքն էին հա­մա­րում «շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել» ԱՄՆ-ին, որ չի խառն­վում Հա­յաս­տա­նի գոր­ծե­րին, հե­տո էլ ԵՄ-ին: Ա­մե­նա­կարևո­րը Պնա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի հրա­պա­րա­կած՝ Զին­ված ու­ժե­րի զար­գաց­ման և անվ­տան­գու­թյան հա­յե­ցա­կարգն էր: Մեկ էլ՝«Նորք ին­ֆեկ­ցիոն» հի­վան­դա­նո­ցի ըն­դու­նա­րա­նի պա­տաս­խա­նա­տու Թեհ­մի­նա Ղա­լե­չյա­նի ֆեյս­բու­քում գրա­ծը՝ աշ­խա­տան­քի սխալ կազ­մա­կերպ­ման հետևանք­նե­րի մա­սին: Մնա­ցա­ծը ման­րուք է: Մինչև հու­լի­սի 13-ը ար­տա­կարգ դրու­թյուն է, նրանք, որ հան­րա­հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյուն են պա­հան­ջում ար­տա­կարգ դրու­թյան պա­րա­գա­յում, ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեմ են, այլ՝ ՀՀ շար­քա­յին, տրա­մա­բա­նու­թյու­նից ու ինք­նա­պահ­պան­ման բնազ­դից զուրկ քա­ղա­քա­ցու, որ նետ­վում է փո­ղոց՝ իբր ար­դա­րու­թյան հետևից, իսկ հայ­տն­վե­լու է հի­վան­դա­նո­ցում: Լա­վա­գույն դեպ­քում, ե­թե «սուրբ Ար­սե­նը» հի­շի, որ իր գոր­ծը ա­ռող­ջա­պա­հու­թյունն է, ոչ թե ֆեյս­բու­քում ան­հե­թեթ գրա­ռում­նե­րը: Կամ էլ Հի­սուս-Նի­կո­լը հաս­կա­նա, որ ինքն է պա­տաս­խա­նա­տու ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար, որ այս պա­հին կո­րո­նա­վի­րու­սից մեռ­նող մար­դիկ են: Ողջ լե­րուք: Կար­գա­խո­սը ե­կել է 20-րդ դա­րից՝ «Մտա­ծեք էս երկ­րի մա­սին»: Հայ ժո­ղովր­դի հո­գե­կերտ­ված­քի մա­սին խո­սե­լուց ա­ռաջ էլ այդ ժո­ղովր­դին ու իր պատ­մու­թյու­նը պետք է հար­գել ու սի­րել, ոչ թե սե­փա­կան ար­շի­նով չա­փել այն, ինչ չափ ու սահ­ման չու­նի՝ հա­վեր­ժու­թյան հետ ԴՈՒՔ-ով են խո­սում: Կամ լռում են, մեկ է՝ ժա­մա­նա­կը լռեց­նե­լու է աղմ­կող­նե­րին, որ ու­նակ չեն ԽՈՍՔ ա­սե­լու ու ԳՈՐԾ ա­նե­լու: Ողջ լե­րուք՝ ե­րիցս ու բազ­միցս:

Դիտվել է՝ 7713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ