Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ով է Ծա­ռու­կ­յա­նի քա­ղա­քա­կան դաշ­նա­կի­ցը

Ով է Ծա­ռու­կ­յա­նի քա­ղա­քա­կան դաշ­նա­կի­ցը
16.06.2020 | 00:58
Քա­ղա­քա­կան պայ­քա­րը վերջ­նա­կե­տին հասց­նե­լու Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ա­ռանձ­նա­հա­տուկ «երդ­մամբ» ԲՀԿ-ն ազ­դա­րա­րեց ակ­տիվ պայ­քա­րի շր­ջա­նը։ Ծա­ռու­կյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ «Ան­բա­րո­յա­կա­նի տղա լի­նեմ, թե հետ կանգ­նեմ», այս ան­գամ բա­վա­կան խիստ ստաց­վեց այն պարզ պատ­ճա­ռով, որ և քա­ղա­քա­կան ու­ժե­րի, և քա­ղա­քա­ցի­նե­րի շր­ջա­նում թե­րա­հա­վա­տու­թյուն կա, որ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը կա­րող է կես ճան­պար­հից հետ կանգ­նել։ Իսկ դրա հա­մար նրանք հիմք ու­նեն, քա­նի որ աչ­քի տակ կա նախ­կին փոր­ձը։ Բայց այ­սօր կար­ծես հետ­քայլ չկա, ո­րով­հետև այ­սու­հետ Ծա­ռու­կյա­նի փո­խա­րեն աշ­խա­տե­լու է նրա տված «ե­րաշ­խի­քը»։
Մի կողմ թող­նենք ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րին ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լու հար­ցը, ան­գամ քա­ղա­քա­կան պայ­քա­րի ինչ ձև կընտ­րի այս քա­ղա­քա­կան ու­ժը, հաս­կա­նանք, ե­թե ԲՀԿ-ն գնում է ակ­տիվ առ­ճա­կատ­ման և պա­հան­ջե­լու է Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, ով է նրա քա­ղա­քա­կան դաշ­նա­կի­ցը։ Այ­սօր ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան շատ ու­ժեր են Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջում, բայց նրանք կմիա­նա՞ն ԲՀԿ-ի գլ­խա­վո­րու­թյամբ պայ­քա­րին։
Խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րորդ ընդ­դի­մա­դիր ու­ժի հետ ա­մեն ինչ պարզ է դեռ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մեկ­նար­կից։ Հի­շենք, կլա­սիկ ո­րակ­ված Էդ­մոն Մա­րու­քյա­նին Ծա­ռու­կյա­նը հի­շեց­րեց, թե ում մի­ջո­ցով ու ով է նրան պատ­գա­մա­վոր «կար­գել», իսկ վեր­ջինս էլ, թե գոր­ծա­րարն ինչ գործ ու­նի ԱԺ-ում։ Այ­սինքն, ի սկզ­բա­նե այս գոր­ծիչ­նե­րը միևնույն հար­թա­կում ան­հա­մա­տե­ղե­լի են։ Այս ա­մե­նին գու­մա­րած նաև այն, որ ԼՀԿ խմ­բակ­ցու­թյու­նը Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը չի էլ պա­հան­ջում, նա օ­րու­գի­շեր բո­ղո­քում է, ծեծ­վում խոր­հր­դա­րա­նում, բայց չի ա­սում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի հե­ռա­նա։
Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը ԲՀԿ-ի հան­դեպ երևաց նա­խօ­րեին, երբ Ծա­ռու­կյա­նին ԱԱԾ-ում հար­ցաքն­նում էին, իսկ նրա կողմ­նա­կից­նե­րի հան­դեպ ոս­տի­կա­նու­թյու­նը ուժ կի­րա­ռեց։ Ընդ­դի­մա­դիր­նե­րը բռ­նու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րե­ցին, սա­կայն ԱԱԾ-ի շեն­քի դի­մաց նրանց չտե­սանք (բա­ցա­ռու­թյամբ կարճ ժա­մա­նա­կով ՀՅԴ մի քա­նի ներ­կա­յա­ցուց­չի)։ Ակն­հայտ է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ճա­նա­պարհ չու­նի, ան­ցյա­լը չի մո­ռաց­վել։ Մյուս քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ քն­նար­կում­ներ հնա­րա­վոր են, ան­գամ ինչ-որ պա­հի ա­ջակ­ցու­թյուն, սա­կայն եր­կա­րատև պայ­քա­րի հա­մար ԲՀԿ-ն մեծ հաշ­վով մե­նակ է։ Նրա կող­քին կլի­նեն քա­ղա­քա­կան քիչ ռե­սուրս ու կշիռ ու­նե­ցող նոր ու­ժեր, ո­րոնց հա­մար կր­կին ԲՀԿ-ն պի­տի քար­շա­կի դե­րը ստան­ձի։ Բնա­կան է, որ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ԲՀԿ-ի հետ գա­ղա­փա­րա­կան միևնույն հար­թու­թյու­նում չի կա­րող լի­նել, նրանց միայն մեկ օ­րա­կարգ կա­րող է միա­վո­րել՝ իշ­խա­նու­թյու­նից օր ա­ռաջ հե­ռաց­նել Փա­շի­նյա­նին։ Սա­կայն երբ ու ինչ ձևով ԲՀԿ-ն այդ օ­րա­կար­գի վս­տա­հե­լի, վճ­ռա­կան հան­րու­թյուն կներ­կա­յաց­նի ու կս­տա­նա ա­ջակ­ցու­թյուն, ա­ռայժմ դժ­վար է ա­սել, իսկ փոր­ձա­ռու քա­ղա­քա­կան ու­ժե­րը հաս­տատ նա­խօ­րոք չեն մտ­նի մի գետ, ո­րի ել­քը լավ գի­տեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ