Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իմքայ­լա­կան­նե­րը Փա­շի­ն­յա­նի ԱԺ ներ­կա­յա­նա­լը «մե­սիա­յի» գա­լուստ են ըն­կա­լում

Իմքայ­լա­կան­նե­րը Փա­շի­ն­յա­նի ԱԺ ներ­կա­յա­նա­լը «մե­սիա­յի» գա­լուստ են ըն­կա­լում
18.06.2020 | 23:35

Մինչև 7-րդ գու­մար­ման հեր­թա­կան նս­տաշր­ջա­նի ա­վարտն Ազ­գա­յին ժո­ղո­վի վեր­ջին նիս­տի ժա­մա­նակ ո­րո­շե­ցի «до և после» օ­պե­րա­ցիա ի­րա­կա­նաց­նել: Կա­ռա­վա­րու­թյան հետ հար­ցու­պա­տաա­խա­նի օ­րը ո­րո­շե­ցի ստու­գել՝ դահ­լի­ճում քա­նի՞ պատ­գա­մա­վոր կա մինչև կա­ռա­վա­րու­թյան, այ­սինքն՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գալն ու դրա­նից հե­տո։ Պատ­կե­րը, մեղմ ա­սած, տխուր էր։ Ժա­մը 14.40-ի դրու­թյամբ դահ­լի­ճում ըն­դա­մե­նը 13 պատ­գա­մա­վոր կար՝ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի ու­ղիղ 10 տո­կո­սը։ Իսկ ար­դեն 16. 40-ին, երբ գոր­ծա­դի­րը պա­տաս­խա­նում էր օ­րենս­դի­րի հար­ցե­րին, նիս­տը բոյ­կո­տած «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նից բա­ցի, մյուս եր­կու­սը՝ «Իմ քայլն» ու «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» գրե­թե ամ­բող­ջա­կան կազ­մով ներ­կա էին։ Դի­տար­կու­մը հա­տուկ այն պատ­գա­մա­վոր­նե­րի ու մարդ­կանց հա­մար եմ ներ­կա­յաց­նում, ով­քեր կո­կորդ են պատ­ռում, թե 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նը նոր ո­րա­կի է ու մի քա­նի գլուխ բարձր նախ­կին­նե­րից։ Իմ­քայ­լա­կան ո­րոշ պատ­գա­մա­վոր­ներ նույ­նիսկ հա­մար­ձակ­վում են ա­սել, թե այն Գե­րա­գույն խոր­հր­դին հա­վա­սար մար­մին է։ Թե ինչ նոր ո­րա­կի մա­սին են խո­սում նշա­նա­կա­լի որևէ ճա­նա­պարհ չան­ցած ու բախ­տի բեր­մամբ օ­րենս­դի­րի ա­թո­ռին հայ­տն­ված քայ­լա­րած­նե­րը, միայն ի­րենց է հայտ­նի, մեկ էլ գու­ցե այն «ֆեյ­քե­րին», որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում մե­ծա­գույն հա­ճույ­քով համ­տե­սում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի մարմ­նի տար­բեր մա­սե­րը։ Հա­նուն ար­դա­րու­թյան փաս­տենք՝ ի տար­բե­րու­թյուն «նոր ո­րա­կի» 7-րդ գու­մար­ման ԱԺ-ում ներ­կա­յաց­ված պատ­գա­մա­վոր­նե­րի, նախ­կին­նե­րը գի­տեին՝ ինչ բան է քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճը, իսկ վար­չա­պե­տի ներ­կա­յու­թյու­նը խոր­հր­դա­րա­նում «մե­սիա­յի» գա­լուստ չէին ըն­կա­լում։ Չէին սար­սա­փում կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի ներ­կա­յու­թյու­նից, ի­րենց քա­ղա­քա­կան ա­ռաջ­նոր­դին քծե­լու հա­մար ա­մեն մի ե­լույ­թից հե­տո չէին ծա­փա­հա­րում նրան ու գե­րա­զան­ցիկ­նե­րի պես ի­րար հերթ չտա­լով, աչ­քի ընկ­նե­լու հա­մար ան­կարևոր հար­ցեր չէին տա­լիս։ Ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­գա­մա­վոր ե­ղած ժա­մա­նակ մեկ ան­գամ չէ, որ հայ­տա­րա­րել է՝ խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյունն ուղ­ղա­կի կո­ճակ սեղ­մող է, հե­տաքր­քիր է՝ իսկ հի­մա ինքն ի­րեն հարց տա­լի՞ս է, թե «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան 88 պատ­գա­մա­վոր­նե­րից քա­նի՞սն է կո­ճակ սեղ­մող, քա­նի՞սն է, որ բա­ցի խոր­հր­դա­րա­նի մի­ջան­ցք­նե­րում քայ­լե­լուց, ծխա­րան­նե­րում «լռ­վե­լուց», մի­մյանց սե­նյակ­նե­րում մե­քե­նա­նե­րի նոր մո­դել­նե­րից խո­սե­լուց, է՞լ ինչ են ա­նում: Հե­տաքր­քր­վե՞լ է, թե օ­րենսդ­րա­կան կարևոր նա­խա­ձեռ­նու­թյա­նը կողմ քվեար­կող պատ­գա­մա­վորն ար­դյո՞ք գի­տի՝ ին­չին է կողմ քվեար­կում, հե­տաքր­քր­վե՞լ է, թե ԱԺ-ում իր ներ­կա­յու­թյու­նից կաշ­կանդ­վող ու շն­չակ­տուր դահ­լիճ վա­զող քայ­լա­կա­նը մնա­ցյալ օ­րե­րին ի՞նչ է ա­նում խոր­հր­դա­րա­նում, քա­նի՞ քա­ղա­քա­ցու է ըն­դու­նում և այլն, և այլն: Վար­չա­պե­տի սի­րով վառ­ված պատ­գա­մա­վոր­նե­րին հոր­դո­րում կամ խոր­հուրդ եմ տա­լիս՝ աշ­նա­նա­յին նս­տաշր­ջա­նում գո­նե դա­դա­րեք կո­ճակ սեղ­մող լի­նե­լուց ու երկ­րի օ­րենս­դիր մար­մի­նը ծաղ­րու­ծա­նա­կի ա­ռար­կա մի դարձ­րեք։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ