Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՜նչ քա­ղա­քա­կան ճն­շում

Ի՜նչ քա­ղա­քա­կան ճն­շում
19.06.2020 | 00:37
Չնա­յած Նի­կոլ Փա­շի­նյանն այն­քան թեթևու­թյամբ է փչաց­նում հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գոր­ծըն­կեր եր­կր­նե­րի, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ, որ հա­զիվ թե ևս մեկ նման բան նրան շատ հու­զի։ Այս օ­րե­րին Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցո­ղը բա­վա­կան մեծ ար­ձա­գանք ու­նե­ցավ դր­սում, ար­տա­սահ­մա­նյան մա­մու­լը լայ­նո­րեն անդ­րա­դար­ձավ թե­մա­յին, ՌԴ դես­պանն ան­գամ հան­դի­պեց ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին, ԵՄ-ից էլ ար­ձա­գանք­նե­րը չու­շա­ցան։
Ան­շուշտ, ըստ Փա­շի­նյա­նի, Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը սկս­վում և ա­վարտ­վում է իր «հե­ղա­փո­խու­թյամբ», բայց իշ­խա­նու­թյունն այս հար­ցում դր­սում խն­դիր­ներ է ու­նե­նա­լու, ո­րով­հետև ստիպ­ված է լի­նե­լու հիմ­նա­վո­րե­լու իր այս օ­րե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, թե հա­մա­վա­րա­կի օ­րե­րին խոր­հր­դա­րա­նի ա­մե­նա­մեծ ընդ­դի­մա­դիր ու­ժի կա­լա­նա­վո­րումն ինչ­քա­նով է տե­ղին։ Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ, սա կա­րող է դր­սի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում իշ­խա­նու­թյան հա­մար տհաճ ա­նակն­կալ­նե­րի ա­ռիթ դառ­նալ ու Ադր­բե­ջա­նի ձեռ­քին խա­ղա­թուղթ լի­նել մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում։ Ա­վե­լին, ԲՀԿ-ն հայ­տա­րա­րել է նաև, որ քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման և ընդ­դի­մու­թյա­նը լռեց­նե­լու հար­ցը լսե­լի է դարձ­նե­լու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում։ Բայց մի՞­թե դա իշ­խա­նու­թյա­նը հու­զում է, մենք աշ­խար­հին «հե­ղա­փո­խու­թյուն» ար­տա­հա­նող եր­կիր ենք, ի՜նչ քա­ղա­քա­կան ճն­շում, ինչ ընդ­դի­մու­թյուն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ