«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
19.06.2020 | 00:38

...թե ՀՀԿ-ի պա­սի­վու­թյու­նը ԲՀԿ-ի հար­ցում պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ԲՀԿ-ն վեր­ջի­նիս խնդ­րել է՝ այս փու­լում ՀՀԿ օ­ժան­դա­կու­թյու­նը երևա­ցող չլի­նի: Այ­նու­հան­դերձ, ա­ռա­ջին օ­րը բո­ղո­քա­վոր­նե­րի մեջ բա­վա­կա­նին թվով հան­րա­պե­տա­կան­ներ են ե­ղել. չնա­յած այն հան­գա­ման­քին, որ Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նի և Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ջրերն ինչ-որ պա­հի նույն առ­վով չեն հո­սել, Հայ­րա­պե­տյա­նի կողմ­նա­կից­նե­րը այն­տեղ են ե­ղել: Ի դեպ, որ­քան էլ ԲՀԿ-ն որևէ կերպ չի տա­լիս Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­նու­նը, այդ թևից ևս մաս­նակ­ցու­թյուն ե­ղել է. վեր­ջին­ներս հա­մոզ­ված են, որ «ուղ­տը» բո­լո­րի դռանն է չո­քել, և պետք է հաղ­թա­հա­րել տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը` եր­կի­րը պա­տած «չո­ռից» ա­զատ­վե­լու հար­ցում: Ընդ ո­րում, ա­ռա­ջին օ­րե­րին ԲՀԿ-ի շուրջ հա­մախ­մբ­ված ու­ժե­րից ա­վե­լի քիչ մար­դիկ են ե­ղել բո­ղո­քա­վոր­նե­րի մեջ, քան «մերժ­ված­նե­րից», ին­չը ԲՀԿ-ն շատ ծանր է տա­րել, սա­կայն նա­խորդ օ­րը «ա­լյան­սը» ուղ­ղեց իր սխա­լը` դա­տա­րա­նի առջև ներ­կա­յա­նա­լով լի­դեր­նե­րով:

Դիտվել է՝ 39335

Մեկնաբանություններ