Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ար­դ­յո՞ք թա­տե­րա­կա­նաց­ված չէր «թավ­շ­յա հե­ղա­փո­խու­թ­յու­նը»

Ար­դ­յո՞ք թա­տե­րա­կա­նաց­ված չէր «թավ­շ­յա հե­ղա­փո­խու­թ­յու­նը»
19.06.2020 | 00:18

Այս օ­րե­րին ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հիմ­նա­կան թե­ման Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի և ԲՀԿ-ի շուրջ տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­ներն են։ Բնա­կա­նա­բար‚ հար­ցե­րի հար­ցը այն բա­նա­վեճն է‚ թե ին­չու իշ­խա­նու­թյուն­նե­րը հենց հի­մա նա­խա­ձեռ­նե­ցին բա­վա­կա­նին լուրջ քայ­լեր ԲՀԿ-ի դեմ։ Այն‚ որ գոր­ծըն­թա­ցը քա­ղա­քա­կան է‚ քիչ թե շատ ան­կախ և չե­զոք շր­ջա­նակ­նե­րում կաս­կած չկա։ Պատր­վա­կը թեև քրեա­կան է‚ բայց հաս­կա­նա­լի է‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան ո­րո­շում է ըն­դու­նել Ծա­ռու­կյա­նի և «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի» գոր­ծո­նը վնա­սա­զեր­ծե­լու մա­սին։
Փա­շի­նյա­նա­կան շր­ջա­նակ­ներն ա­ռանձ­նա­պես չէին էլ թաքց­նում‚ որ ի­րենց գլ­խա­վոր խն­դիր­նե­րից մե­կը Ծա­ռու­կյա­նին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հա­նելն է լի­նե­լու‚ ին­չը են­թադ­րում է նաև‚ որ քա­ղա­քա­կան դաշ­տում նրա ազ­դե­ցու­թյու­նը նվա­զա­գույ­նի հասց­նե­լուց հե­տո‚ ըստ էու­թյան‚ հա­ջորդ քայ­լը լի­նե­լու է նրա սե­փա­կա­նու­թյան և բիզ­նես­նե­րի վե­րա­բա­ժա­նու­մը։ Ի սկզ­բա­նե ծրագր­վում էր‚ որ այդ ա­մենն իշ­խա­նու­թյու­նը կսկսի ի­րա­գոր­ծել այն ժա­մա­նակ‚ երբ ի­րեն ամ­բող­ջո­վին ամ­րապ­նդ­ված ու ա­մուր ոտ­քե­րի վրա զգա‚ այն­քան ա­մուր‚ որ­պես­զի կա­րո­ղա­նա հնա­րա­վո­րինս ան­ցն­ցում վնա­սա­զեր­ծել իր հա­մար բա­վա­կա­նին հզոր մր­ցա­կից ըն­կալ­վող այդ քա­ղա­քա­կան ու­ժը‚ ո­րը՝ որ­պես ընդ­դի­մա­դիր և այ­լընտ­րան­քա­յին կու­սակ­ցու­թյուն‚ հզոր ռե­սուրս­ներ ու­նի։ Սա­կայն ա­մեն ինչ տե­ղի ու­նե­ցավ իշ­խա­նու­թյան հա­մար ոչ ա­մե­նա­ցան­կա­լի պա­հին։ Այլ տար­բե­րակ իշ­խա­նու­թյու­նը չու­ներ։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­ճա­րա­կը ստի­պեց փո­խել ծրագ­րե­րը‚ իշ­խա­նու­թյու­նը ստիպ­ված էր սկ­սել հար­ձա­կու­մը ԲՀԿ-ի նկատ­մամբ‚ քա­նի որ ար­ձա­նագ­րեց ե­րեք ան­ցան­կա­լի ֆո­նա­յին պատ­կեր՝


1. Հա­մա­վա­րա­կա­յին ճգ­նա­ժամ. ակն­հայտ է‚ որ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ երկ­րի ներ­քին կյան­քում ան­կա­ռա­վա­րե­լի վի­ճակ է ստեղծ­վել‚ իշ­խա­նու­թյու­նը ի սկզ­բա­նե չկա­րո­ղա­ցավ վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո պա­հել զար­գա­ցում­նե­րը‚ հե­տո էլ ա­վե­լի խճճ­վեց‚ ըն­կավ խու­ճա­պի մեջ‚ բաց թո­ղեց վե­րահս­կո­ղու­թյու­նը։ Եվ ինչ­պես մաս­նա­գետ­ներն են նշում‚ ի­մի­տա­ցիոն գոր­ծու­նեու­թյամբ է զբաղ­ված‚ ինչ-որ մի­ջո­ցա­ռում­ներ է ա­նում‚ սա­կայն ի­րա­կա­նում ա­մեն ինչ բար­ձի­թո­ղի է։ Եվ այս պայ­ման­նե­րում կա­ռա­վա­րու­թյու­նը հույս է փայ­փա­յում‚ որ հա­մա­ճա­րակն այն­պես կզար­գա­նա‚ որ հնա­րա­վո­րինս կարճ ժա­մա­նա­կում կկա­րո­ղա­նան հաս­նել հի­վան­դա­ցու­թյան պի­կին ու կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թվի աս­տի­ճա­նա­բար նվազ­ման։ Այ­սինքն՝ ա­մեն ինչ թողն­ված է ինք­նա­հո­սի՝ հու­սա­լով‚ որ բնա­կան պրո­ցես­նե­րը բա­րե­հաճ կլի­նեն ի­րենց նկատ­մամբ։


2. Սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ. սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը երկ­րում աս­տի­ճա­նա­բար խո­րա­նում է։ Եր­կու ա­միս տն­տե­սու­թյունն ան­գոր­ծու­թյան մատ­նե­լուց և մի քա­նի մի­լիարդ դո­լա­րի վնա­սից հե­տո տն­տե­սու­թյու­նը թեև սկ­սել է աշ­խա­տել‚ սա­կայն տեմ­պե­րը լիար­ժեք չեն‚ լա­վա­գույն դեպ­քում՝ գոր­ծում է հզո­րու­թյան մեկ եր­րոր­դով։ Այ­սինքն՝ այդ կո­րուստ­նե­րը շա­րու­նակ­վում են‚ և դեռևս հաս­կա­նա­լի չէ‚ թե ինչ­քան դա կտևի։ Եվ երբ հա­սա­րա­կու­թյու­նը ի­րա­կա­նում ա­ռե­րես­վի տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պտուղ­նե­րի հետ‚ սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը կա­րող է վե­րած­վել սո­ցիա­լա­կան լուրջ ըն­դվ­զում­նե­րի։ Այդ ժա­մա­նակ ոչ ո­քի չի հե­տաք­րք­րի՝ կա՞ ար­դյոք ար­տա­կարգ դրու­թյուն‚ ար­գելք­ներ և այլն։ Մար­դիկ դուրս են գա­լու փո­ղոց‚ և սո­ցիա­լա­կան այդ ըն­դվ­զում­նե­րը շատ ա­րագ կհան­գեց­նեն քա­ղա­քա­կան պա­հանջ­նե­րի և իշ­խա­նու­թյան տա­պալ­ման։


3. Հենց այս եր­կու խո­շոր ճգ­նա­ժա­մե­րի ֆո­նին ընդ­դի­մա­դիր դաշ­տում նույն օ­րա­կար­գի շուրջ սկս­վեց քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժե­րի հա­մախմ­բում։ Մի քա­նի կու­սակ­ցու­թյուն­ներ իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը բնու­թագ­րե­ցին որ­պես տա­պալ­ված‚ և պա­հան­ջե­ցին կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կան և ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կամ հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­թյան ստեղ­ծում։ Սա ՀՀ իշ­խա­նու­թյան հա­մար ա­մե­նաանս­պա­սե­լին էր։ Ընդ­դի­մու­թյան հա­մախմ­բումն ա­մե­նավ­տան­գա­վորն է Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան հա­մար նախ և ա­ռաջ հենց այն պատ­ճա­ռով‚ որ կոն­սո­լի­դաց­վող ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րի կոնգ­լո­մե­րա­տը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ներ­կապ­նակ ու­նի։ ԲՀԿ-ն‚ մաս­նա­վո­րա­պես‚ ու­նի ֆի­նան­սա­կան‚ մարդ­կա­յին ռե­սուրս­ներ‚ կա­պեր Ռու­սաս­տա­նի‚ Բե­լա­ռու­սի‚ Արևմուտ­քի և Արևել­քի‚ պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած՝ լոր­դե­րի և շեյ­խե­րի հետ։ ՀՅԴ-ն նույն­պես ու­նի իր կա­ռույց­նե­րը՝ մի­ջազ­գա­յին‚ հա­մա­հայ­կա­կան և այլն։ Սա­կայն թերևս ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ա­ռա­վել վտան­գա­վոր է մյուս կու­սակ­ցու­թյուն­նե­րի ակ­տի­վա­ցու­մը‚ ո­րոնց որևէ կերպ հնա­րա­վոր չէ կա­պել նախ­կին­նե­րի հետ։ Այդ քա­ղա­քա­կան ու­ժե­րի թվում են «Հայ­րե­նիք»‚ «Ազ­գա­յին օ­րա­կարգ»‚ «Մեկ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյուն­նե­րը։ Ըստ էու­թյան‚ ՀՀ իշ­խող ու­ժի այն մո­տե­ցու­մը‚ թե պայ­քարն ըն­թա­նում է սև-սպի­տա­կի‚ նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի միջև‚ հօդս է ցն­դում։ Եվ այս հա­մախմ­բու­մը ակ­տի­վաց­րեց ՀՀ կա­ռա­վա­րու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներն ու մո­տեց­րեց ԲՀԿ-ին հար­վա­ծե­լու ժա­մա­նա­կաշր­ջա­նը։


Այս­պի­սով՝ կար քա­ղա­քա­կան պատ­վեր‚ և այդ պատ­վե­րի տակ դր­վե­ցին ի­րա­վա­կան թղ­թեր։
Ի՞նչ ցույց տվե­ցին իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն հա­կա­մար­տու­թյան ա­ռա­ջին օ­րե­րը։ Բա­ցի տե­սա­րան­նե­րից ու շոուից‚ ին­չը կլա­նել էր շա­տե­րի ու­շադ­րու­թյու­նը‚ շատ փոր­ձա­գետ­նե­րի հա­մար տե­ղի ու­նե­ցածն ա­ռատ սնունդ էր վեր­լու­ծու­թյուն­նե­րի ու դի­տար­կում­նե­րի հա­մար։ Անց­նող օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ա­ռա­ջին լուրջ ա­ռե­րե­սումն էին իշ­խա­նու­թյան և ընդ­դի­մու­թյան միջև։ Սա քա­ղա­քա­կան մար­տե­րի նոր սե­զո­նի բա­ցումն էր‚ և վեր­լու­ծա­բան­նե­րից շա­տե­րը տե­ղի ու­նե­ցա­ծը բնո­րո­շե­ցին որ­պես ա­ռա­ջին մեր­ձա­մարտ‚ ո­րը պետք է ցույց տար ու­ժե­րի ո­րո­շա­կի հա­րա­բե­րակ­ցու­թյուն‚ ո­րո­շա­կի հե­ռան­կար­ներ ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ‚ ինչ­պես նաև պայ­թեց­ներ ո­րոշ ա­ռաս­պել­ներ ու փու­չիկ­ներ‚ ընդ ո­րում՝ եր­կու կող­մե­րից էլ։


Վե­րա­դառ­նա­լով ԲՀԿ-ին՝ նկա­տենք‚ որ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վկա­յե­ցին‚ որ ԲՀԿ-ն‚ հա­մե­նայն դեպս‚ այս պա­հին պատ­րաստ չէ փո­ղո­ցա­յին պայ­քա­րի։ Թեև շա­տե­րին թվում էր‚ թե «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նը»‚ լի­նե­լով ռե­սուր­սա­յին‚ կուռ կա­ռույց­ներ ու­նե­ցող կու­սակ­ցու­թյուն‚ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կա­րող է փո­ղոց հա­նել պատ­կա­ռե­լի թվով մարդ­կանց‚ առն­վազն գո­նե կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րի թվով‚ ո­րոնք‚ ե­թե հա­վա­տանք ԲՀԿ-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին‚ հաս­նում են մի քա­նի տաս­նյակ հա­զա­րի։ Նույ­նիսկ մի պահ էլ խոր­հր­դա­րա­նում Ծա­ռու­կյա­նին հանձ­նել-չհանձ­նե­լու շուրջ քն­նարկ­ման ըն­թաց­քում ակ­նարկ ե­ղավ‚ որ ԲՀԿ-ն պատ­րաստ է փո­ղոց դուրս բե­րե­լու Ծա­ռու­կյա­նի հիմ­նարկ­նե­րում աշ­խա­տող տաս­նյակ հա­զա­րա­վոր աշ­խա­տող­նե­րին։ Սա­կայն ի­րա­կա­նու­թյունն այն է‚ որ փո­ղո­ցա­յին պայ­քա­րը ԲՀԿ-ի ու­ժեղ կող­մե­րից չէ‚ գո­նե այդ ո­լոր­տում նրանք կազ­մա­կերպ­ված չեն։ Փաստ է‚ որ ԲՀԿ-ն իր ստեղծ­ման պա­հից ջեր­մո­ցա­յին պայ­ման­նե­րում գո­յատևող քա­ղա­քա­կան ուժ է‚ ո­րի գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ո­ճը ե­ղել է օր­վա իշ­խա­նու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ սրե­լը‚ ա­պա պայ­մա­նա­վոր­վե­լը։ ՈՒ պա­տա­հա­կան չէ‚ որ այ­սօր էլ դեռ շա­րու­նա­կում են կաս­կած­ներ պահ­պան­վել‚ թե ար­դյոք Ծա­ռու­կյա­նը վեր­ջին պա­հին‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ չի՞ նա­հան­ջի։ Եվ այդ կաս­կած­նե­րը բխում են նրա քա­ղա­քա­կան կեն­սագ­րու­թյու­նից։


Մյուս կող­մից այն տպա­վո­րու­թյունն էր‚ որ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը Ծա­ռու­կյա­նի հետ կապ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րում իր ա­ռա­վե­լա­գույն ռե­սուրս­ներն էր հա­նել փո­ղոց՝ ոս­տի­կա­նու­թյան ամ­բողջ ար­սե­նա­լը‚ հա­տուկ ջո­կա­տա­յին­ներ և այլն։ Փաս­տե­րը ցույց տվե­ցին‚ որ իշ­խա­նու­թյունն էլ պատ­րաստ չէ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման զար­գաց­ման։ Ըն­դա­մե­նը մոտ 1000 ցու­ցա­րա­րի պայ­ման­նե­րում ոս­տի­կա­նու­թյու­նը ստիպ­ված էր օգ­տա­գոր­ծել իր բո­լոր ռե­սուրս­նե­րը՝ կրե­լով ի­մի­ջա­յին կո­րուստ­ներ ու բա­ցա­հայ­տե­լով իր թույլ կող­մե­րը։ Եվ հարց է ա­ռա­ջա­նում՝ ոս­տի­կա­նու­թյունն ար­դյոք ի վի­ճա­կի կլի­նե՞ր քիչ թե շատ քա­ղա­քա­կիրթ ու խա­ղաղ մե­թոդ­նե­րով լու­ծե­լու հար­ցը‚ ե­թե բո­ղո­քող­նե­րը լի­նեին մի քա­նի ան­գամ ա­վե­լի։ Ա­ռա­ջին մար­տը ցույց տվեց‚ որ ոչ ընդ­դի­մու­թյու­նը‚ ոչ իշ­խա­նու­թյու­նը ի վի­ճա­կի չեն հա­մար­ժեք ար­ձա­գան­քե­լու լար­ված ի­րա­վի­ճակ­նե­րին։ Ոս­տի­կա­նու­թյու­նը ցու­ցա­բե­րեց ոչ պրո­ֆե­սիո­նալ‚ ոչ հա­մա­կարգ­ված գոր­ծու­նեու­թյուն‚ ո­րը չի բա­ցառ­վում՝ պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով‚ որ հա­վես չու­նեն ա­մեն ա­պօ­րի­նի հրա­ման կա­տա­րե­լու և հան­պատ­րաս­տից գոր­ծո­ղու­թյուն­ներ են ա­նում‚ ին­չը մի կող­մից հար­ցը իբրև թե լու­ծում է‚ սա­կայն մյուս կող­մից էլ ա­մեն ինչ ար­վում է այն­պես‚ որ ի չիք է դարձ­նում այ­սօր­վա իշ­խա­նու­թյան թավ­շյա կեր­պա­րը։ Եվ շատ վեր­լու­ծա­բան­նե­րի մեջ հարց է ա­ռա­ջա­նում՝ ի՞ն­չով է պայ­մա­նա­վոր­ված‚ որ 2018 թ. մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք ոս­տի­կա­նու­թյու­նը շատ ա­վե­լի թավ­շյա էր շեն­քեր գրա­վող‚ ճա­նա­պարհ­ներ փա­կող‚ ռա­դիո­տան վրա գրո­հող ու դուռ ջար­դող, օ­րի­նա­զանց Նի­կոլ Փա­շի­նյա­նի նկատ­մամբ։ Իսկ թավ­շյա մի­ջոց­նե­րով իշ­խա­նու­թյան ե­կած ու­ժը այ­սօր գոր­ծում է այն մե­թոդ­նե­րով‚ ո­րոն­ցով 2018-ին պետք է գոր­ծեր Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը‚ ե­թե ըն­դու­նենք այն բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը‚ որ վե­րագր­վում էին այդ իշ­խա­նու­թյա­նը։ Այս­տեղ ի­հար­կե հար­ցեր են ա­ռա­ջա­նում՝ ին­չով էր պայ­մա­նա­վոր­ված‚ որ Սերժ Սարգ­սյա­նի վար­չա­խումբն այս­քան բա­րի էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի նկատ­մամբ։ Կր­կին ա­ռաջ­նա­յին պլան են գա­լիս տար­բեր կաս­կած­ներ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի‚ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան թա­տե­րա­կա­նաց­ման մա­սին։ Շատ հար­ցեր այլ բո­վան­դա­կու­թյուն են ստա­նում՝ հաշ­վի առ­նե­լով այն տե­սա­րան­նե­րը‚ ո­րոնց մենք այ­սօր ա­կա­նա­տես ենք լի­նում։
Կա­րող ենք փաս­տել‚ որ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հին և նոր ընդ­դի­մա­դիր կոնգ­լո­մե­րա­տի ա­ռա­ջին հան­դի­պումն էին գոր­ծող իշ­խա­նու­թյան հետ։ Այդ ա­ռե­րե­սու­մը ցույց տվեց կող­մե­րի նե­րու­ժը‚ թույլ կող­մե­րը‚ ին­չը խոր­հե­լու լուրջ նյութ է տա­լիս։


Ին­չի՞ կհան­գեց­նի ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Պարզ է‚ որ ձևա­վոր­վում է նոր քա­ղա­քա­կան օ­րա­կարգ‚ նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղծ­վում ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հա­մար էլ ա­վե­լի ու­ժե­ղաց­նե­լու հա­մար ի­րենց կա­ռույց­նե­րը։ Ակն­հայտ է‚ որ ա­ռա­ջի­կա ա­միս­ներն էլ ա­վե­լի ծանր են լի­նե­լու իշ­խա­նու­թյան հա­մար‚ իսկ կյան­քը ցույց է տվել‚ որ իշ­խա­նու­թյու­նը‚ մա­նա­վանդ ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում‚ բա­ցար­ձա­կա­պես ա­նօգ­նա­կան է։ Ի­րա­կա­նում չգի­տի՝ ինչ ա­նել‚ և նրանց միակ հույ­սը մնում են ու­ժա­յին կա­ռույց­նե­րը։ Սա­կայն այդ գոր­ծե­լա­կեր­պը նաև հա­կա­ռակ ար­ձա­գանքն է ստա­նում։ Այս պայ­ման­նե­րում է ձևա­վոր­վում լուրջ ընդ­դի­մու­թյուն։ Ան­գամ ջեր­մո­ցա­յին ԲՀԿ-ի հա­մար ան­ցած օ­րե­րը շատ մեծ փորձ էին‚ և իշ­խա­նու­թյան ան­ճա­րու­թյունն ու նրա վար­կա­նի­շի կտ­րուկ ան­կու­մը մեծ հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում ոչ իշ­խա­նա­կան ճա­կա­տին։ Հա­սա­րա­կու­թյունն ի­րա­կան այ­լընտ­րանք­ներ է փնտ­րե­լու իշ­խա­նու­թյան հա­մար։ Այս պա­րա­գա­յում շատ կարևոր է‚ որ ընդ­դի­մու­թյու­նը կա­րո­ղա­նա ոչ միայն ի­րա­կան այ­լընտ­րան­քա­յին գոր­ծիչ­ներ‚ ի­րա­կան ստ­վե­րա­յին կա­ռա­վա­րու­թյուն ներ­կա­յաց­նել ու հան­րու­թյա­նը հա­մո­զել‚ որ ի վի­ճա­կի է դի­մա­կա­յե­լու ցան­կա­ցած բռ­նու­թյան։ Սա ա­մե­նա­կարևոր խն­դիրն է‚ ո­րը և՛ քա­ղա­քա­կան‚ և՛ քա­րոզ­չա­կան‚ և՛ այլ ռե­սուրս­նե­րի հա­մախմ­բում է պա­հան­ջում։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4325

Մեկնաբանություններ