«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Հա­յաս­տան­յան ի­րա­կա­նու­թ­յու­նը, հա­մա­վա­րակն ու լու­սան­կար­նե­րը

Հա­յաս­տան­յան ի­րա­կա­նու­թ­յու­նը, հա­մա­վա­րակն ու լու­սան­կար­նե­րը
19.06.2020 | 01:25

Հա­մա­վա­րա­կը կանգ­նեց­րեց կյան­քը, բայց այդ կան­գառ­նե­րում էլ մար­դիկ ապ­րում էին։ Մեր կյան­քի ռիթ­մը, ձևը, աշ­խա­տան­քը, մարդ­կանց հետ հա­ղոր­դակ­ցու­թյու­նը, ա­մեն ա­մեն ինչ հար­մա­րեց­նում ենք հա­մա­վա­րա­կի թե­լադ­րած կա­նոն­նե­րին։ Այ­սօր, վաղն ա­ռա­վել ևս՝ կի­նո­յում, թատ­րո­նում, գրա­կա­նու­թյան մեջ տես­նե­լու ենք հա­մա­վա­րա­կի թո­ղած հետ­քերն ու հենց հա­մա­վա­րա­կի պատ­մու­թյու­նը։ Լու­սան­կար­նե­րը բա­ցա­ռու­թյուն չեն։ Մի­ջազ­գա­յին մա­մու­լում նկա­տե­ցի «Մեծ ա­մա­յու­թյուն» խո­րագ­րով լու­սան­կար­նե­րի շարք։ Աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րում ար­ված այդ նկար­նե­րը պատ­մում էին մե­կու­սաց­ման մա­սին, դա­տարկ փո­ղոց­նե­րի, հա­մեր­գա­սրահ­նե­րի, լո­ղա­փե­րի, կա­յա­րան­նե­րի։


Ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ին­կու­բա­տոր հիմ­նադ­րա­մի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նից տե­ղե­կա­ցանք, որ անց­կաց­վել ու ար­դեն ամ­փոփ­վել է «COVID-19-ը Հա­յաս­տա­նում» խո­րագ­րով լու­սան­կար­նե­րի մր­ցույ­թը։ Հայտ­նի են մր­ցա­նա­կա­կիր­նե­րը։
Ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ին­կու­բա­տոր հիմ­նադ­րա­մի կազ­մա­կեր­պած մր­ցույթն ու­նե­ցել է 120 մաս­նա­կից, ո­րոնք ներ­կա­յաց­րել են ա­վե­լի քան 280 լու­սան­կար: Կազ­մա­կեր­պիչ­նե­րը նշում են, որ մր­ցույ­թը նպա­տակ է ու­նե­ցել հա­վա­քագ­րե­լու լու­սան­կար­ներ հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյու­նից, ո­րոնք լա­վա­գույնս կներ­կա­յաց­նեին հա­մա­վա­րա­կի բե­րած փո­փո­խու­թյուն­նե­րը մարդ­կանց ու հա­սա­րա­կու­թյան կյան­քում, կբա­ցեին անձ­նա­կան պատ­մու­թյուն­ներ ու հո­գե­բա­նա­կան դժ­վա­րու­թյուն­ներ, ցույց կտա­յին պայ­քա­րող­նե­րին ու չըն­կճ­վող­նե­րին։


«Մր­ցույթն աչ­քի ըն­կավ մեծ ակ­տի­վու­թյամբ և ներ­կա­յաց­ված ո­րա­կյալ աշ­խա­տանք­նե­րով: Մեզ հետ ի­րենց ա­վե­լի քան 280 աշ­խա­տանք­նե­րով կիս­վե­ցին 120 մաս­նա­կից­ներ, ո­րոնց թվում կա­յին թե՛ պրո­ֆե­սիո­նալ լու­սան­կա­րիչ­ներ, թե՛ պար­զա­պես ստեղ­ծա­րար մտ­քով օժտ­ված ան­հատ­ներ։ Հաղ­թե­լու ար­ժա­նի շատ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ կա­յին, և ժյու­րիի ա­ռաջ, ո­րում ներգ­րավ­ված էին ան­վա­նի ու փոր­ձա­ռու լու­սան­կա­րիչ­ներ, դի­վա­նա­գետ­ներ, Հա­յաս­տա­նում գոր­ծող մի­ջազ­գա­յին, պե­տա­կան ու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, բա­վա­կան բարդ խն­դիր էր դր­ված։ Ֆեյս­բու­քյան քվեար­կու­թյան մի­ջո­ցով հան­րու­թյա­նը ևս հնա­րա­վո­րու­թյուն տր­վեց մաս­նակ­ցե­լու ան­վա­նա­կար­գե­րից մե­կի հաղ­թող լու­սան­կա­րի ընտ­րու­թյան գոր­ծըն­թա­ցին»,- ըն­դգ­ծել է Ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ին­կու­բա­տոր հիմ­նադ­րա­մի տնօ­րեն ԲԱԳ­ՐԱՏ ԵՆ­ԳԻ­ԲԱ­ՐՅԱ­ՆԸ:


Մր­ցույ­թի 1500000 ՀՀ դրամ մր­ցա­նա­կա­յին ֆոն­դը հա­վա­սա­րա­պես բաշխ­վել է հաղ­թող ճա­նաչ­ված 3 լու­սան­կար­նե­րի հե­ղի­նակ­նե­րի միջև, հետևյալ ան­վա­նա­կար­գե­րով... Պրո­ֆե­սիո­նալ լու­սան­կար ան­վա­նա­կար­գում հաղ­թել է ԳՈ­ՀԱՐ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ: Նրա ներ­կա­յաց­րած լու­սան­կա­րում պա­տու­հա­նի գի­շե­րա­յին ար­տա­ցո­լան­քում պատ­կեր­ված է տղա­մարդն իր բնա­կա­րա­նում, իսկ պա­տու­հա­նից այն կողմ՝ շեն­քե­րի վառ­ված լույ­սեր։ Հե­ղի­նա­կի խոս­քով, այդ տղա­մար­դը մեկն է այն հա­զա­րա­վոր­նե­րից, ով­քեր գտն­վում են ինք­նա­մե­կու­սաց­ման մեջ COVID-19 հա­մա­վա­րա­կի օ­րե­րին։ «Զգաց­մուն­քա­յին լու­սան­կար» ան­վա­նա­կար­գում հաղ­թող է ճա­նաչ­վել ԱՐԱՔՍՅԱ ՍԱ­ՔԵ­ԼՅԱՆԸ՝ «Ի­րա­րից բա­ժա­նող չորս սե­րունդ ու մի մետր հե­ռա­վո­րու­թյուն» լու­սան­կա­րի հա­մար: «Facebook-յան հա­վա­նում­ներ» ան­վա­նա­կար­գում հաղ­թո­ղը գյում­րե­ցի ԱՐ­ՍԵՆ ՄԻՐ­ԶԱ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ «Կտուր» լու­սան­կարն է:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ