«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Ցան­կա­պա­տը քան­դո­ղին օ­ձը կծում է

Ցան­կա­պա­տը քան­դո­ղին օ­ձը կծում է
23.06.2020 | 00:45
Հա­յաս­տա­նյան ի­ռա­ցիո­նալ, կո­րո­նա­վի­րու­սով էլ ա­վե­լի դժ­վա­րա­ցող վի­ճա­կը դա­սա­կան ձևա­չա­փի մեջ է հայ­տն­վել. վերևին­նե­րը բո­լո­րո­վին չեն կա­րո­ղա­նում ղե­կա­վա­րել, ներքևին­նե­րը բա­ցար­ձա­կա­պես չեն կա­րո­ղա­նում միա­վոր­վել:
Անց­նող շա­բա­թը ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող էր շեն­շող թվալ եր­կի­րը «ե­սիր» դարձ­րած «ղե­կա­վա­րի» հա­մար. ի հե­ճուկս բո­լոր բայ­ղու­շու­թյուն­նե­րի, թե իր թի­մը մա­զից է կախ­ված, խոր­հր­դա­րա­նում շու­տով վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներ կըն­թա­նան, նրան հա­ջող­վեց ոս­կեր­չա­կան թիվ ստա­նալ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լու հար­ցում, և կա­րե­լի էր կար­ծել, որ նման «պառ­լա­մեն­տա­րիզ­մով» սույն իշ­խա­նու­թյու­նը որևէ խն­դիր չի կա­րող ու­նե­նալ, ե­թե ան­գամ կո­րո­նա­վի­րու­սից բո­լո­րը մա­հա­նան այս երկ­րում:
Ա­վաղ. պարզ­վեց, ինչ­պես ա­մեն ինչ նրա կյան­քում, այն­պես էլ այս փու­լի պյու­ռո­սյան հաղ­թա­նակ­նե­րը շատ կարճ կյանք ու­նեն, չնա­յած իր հետևում խա­ղա­ցող «բաք օ­ֆիս­նե­րի» հս­կա­յա­կան ջան­քե­րին, ո­րոնք նույն Ծա­ռու­կյա­նի, այն է` օ­լի­գար­խիկ հա­մա­կար­գի նկատ­մամբ Փա­շի­նյա­նի դիպ­վա­ծա­յին, քրեա­կան կար ու կար­կա­տա­նի նկատ­մամբ դրսևո­րե­ցին եր­կա­կի ստան­դարտ­ներ: Իսկ Փա­շի­նյա­նի քվե-հաղ­թա­նա­կը ուղ­ղա­կի կա­վե ոտ­քե­րով մի «նաղլ» էր, ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ ի­րեն հա­տուկ շան­տա­ժա­յին մե­թո­դո­լո­գիա­յով էր Փա­շի­նյանն ստա­ցել (ա­սենք` Ա­րա­րատ Միր­զո­յա­նը «քֆուր էր կե­րել», որ «չի սի­րում» Ծա­ռու­կյա­նին) այդ­քան քվե, ինչն էլ վայր­կյան­ներ անց` կի­րա­կի օ­րը, հալ­վեց դա­տա­րա­նում:
Նա­խօ­րյա­կին էլ կա­լան­քից ա­զատ էր ար­ձակ­վել երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը: Ընդ ո­րում, նկա­տենք, այդ ա­մե­նը հի­մա էլ Հրայր Թով­մա­սյա­նի, ՍԴ դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ «կար ու կար­կա­տա­նի» ի­րա­վա­կան ձևա­կերպ­մամբ` հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, հա­կաօ­րի­նա­կան օ­րի­նագ­ծի շր­ջա­նակ­նե­րում է «թա­փան­ցել» խոր­հր­դա­րան, ու դար­ձել մի մեծ փոս նույն ՍԴ-ի մա­սին հան­րաք­վեի օ­րեն­քի հան­գույն` նույ­նա­կան պա­տա­յին վի­ճակ ստեղ­ծե­լով «թա­վիշ­նե­րի» հա­մար: Այդ օ­րեն­քը, դա­տա­րան­նե­րի շր­ջա­փա­կու­մից, ՍԴ-ի դա­տա­վոր­նե­րի, նա­խա­գա­հի նկատ­մամբ ան­նա­խա­դեպ ռեպ­րե­սիա­նե­րից հե­տո, փա­շի­նյա­նա­կան հա­ջորդ ձա­խո­ղումն էր, չնա­յած փոր­ձել էին Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վից կար­ծիք ստա­նալ, «Վե­նե­տիկն» էլ ի­րեն ա­դա­մանդ­ներ «կա­շառք» ստա­նա­լու մեջ մե­ղադ­րող իշ­խա­նու­թյանն ա­սել էր` չի կա­րե­լի գնալ նման հա­կա­քայ­լի, սի­րե­լի իմ­քայ­լա­կան­ներ:
ՈՒ հի­մա, կո­րո­նա­վի­րու­սի ի­րա­կան մար­տահ­րա­վե­րը մի կողմ թո­ղած, Քո­չա­րյա­նի ա­զա­տու­թյան ցա­վը դեռ մինչև վերջ չքա­շած, Ծա­ռու­կյա­նի «կար ու կար­կա­տա­նից» մատ­նե­րը մա­խա­թած իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տն­վել են ի­րենց սի­րած փո­սում, ու մեծ հաշ­վով ի­րենց գործն է` դուրս են գա­լու այն­տե­ղի՞ց, թե՞ հար­մա­րա­վետ կտե­ղա­վոր­վեն ու կմ­նան այն­տեղ, ա­ռաջ անց­նե­լով էլ ար­ձա­նագ­րենք, որ այս ա­մե­նի «թագն ու պսա­կը» Փա­շի­նյա­նի Մոսկ­վա չմեկ­նե­լու ի­րո­ղու­թյունն էր:
Այ­սօր շա­տե­րին է հե­տաք­րք­րում` ին­չու՞. հա­մե­նայն դեպս, փաստն ար­տա­ռոց է այն­քա­նով, որ հեր­թա­կան ան­գամ Փա­շի­նյա­նը հայ­տն­վեց այց չկա­տա­րող­նե­րի այն­պի­սի ա­կում­բում, ո­րոնց այս փու­լում, երբ օ­րա­կար­գում է «դա­րի» գոր­ծար­քը` Իս­րա­յել-Պա­ղես­տին հա­կա­մար­տու­թյան տես­քով, երբ Ի­րա­նը պատ­րաստ­վում է ռմ­բա­կո­ծել Իս­րա­յե­լը, երբ ԱՄՆ-ում հայ­տա­րա­րում են, թե հնա­րա­վոր է Հա­յաս­տա­նին, որ­պես Ի­րա­նի դեմ սանկ­ցիա­նե­րը խախ­տող եր­կիր, վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­վել, ո­րով­հետև հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը խոս­տա­ցել են ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը (Ար­ցա՞խն էլ) «դի­տար­կել» որ­պես Ադր­բե­ջա­նի մաս, հաս­կա­նում ես, թե բո­լոր կող­մե­րից հար­ված­ներ ու­տող, սա­կայն ան­մեղ­սու­նա­կի թեթևամ­տու­թյամբ յուր կյան­քը շա­րու­նա­կող ան­ձը ոչ մի պե­տա­կան, ազ­գա­յին, մարդ­կա­յին ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն չու­նի, իր ա­թո­ռը գր­կել-պա­հե­լու գեր­հոգ­սից բա­ցի:
Դառ­նանք ընդ­դի­մու­թյա­նը, որ խիստ տա­րա­մետ է և ա­նո­րո­շու­թյուն­նե­րի խիստ մեծ բե­ռով: Այս պա­հին խա­ղում են մի­ջան­կյալ ու­ժե­րը, ո­րոնք, բո­լոր դեպ­քե­րում, ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի չեն ե­կել, կգան, թե ոչ, խիստ կաս­կա­ծե­լի է:
Ընդ ո­րում, ոչ միայն տա­րա­ձայ­նու­թյան մեջ են հու­շա­գիր ստո­րագ­րել-չս­տո­րագ­րե­լու, այլև «հա­րա­կից» թե­մա­նե­րով։ Խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն էլ լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի մեջ է. ի­րեն «ջո­կե­րի» կար­գա­վի­ճակ շնոր­հած «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» չի «խա­ղում» ո՛չ խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րորդ ուժ ԲՀԿ-ի հետ, չի պա­հան­ջում Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը (չնա­յած տե­սա­կետ կա, որ ար­դեն ԲՀԿ-ն էլ կա­րող է չպա­հան­ջել), ո՛չ էլ` ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի: Ա­սել է` ո­րո­շել է ի­րեն թանկ ծա­խել. կգտն­վի «առ­նող», այս պա­հին դժ­վար է ա­սել, սա­կայն, ի տար­բե­րու­թյուն «ոչ դա­սա­կան­նե­րի», ի­րենք ա­ռանց­քա­յին սխալ­ներ ու բաց­թո­ղում­ներ չու­նեն. գի­նը պա­հում են:
Ժա­մա­նակ չե­ղավ անդ­րա­դառ­նա­լու Մի­քա­յել Մի­նա­սյա­նին և «Ծռե­րին»: Սերժ Սարգ­սյան-Ռո­բերտ Քո­չա­րյան տան­դե­մին` նույն­պես։
Ինչ­պես կա­սեր «ա­սո­ղը», դա էլ հա­ջորդ դա­սին:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ