«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Ե­թե մտա­ծում են՝ մար­դիկ խոտ են ու­տում ու պիտի ա­սեն՝ կեց­ցե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, չա­րա­չար սխալ­վում են»

«Ե­թե մտա­ծում են՝ մար­դիկ  խոտ են ու­տում ու պիտի  ա­սեն՝ կեց­ցե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, չա­րա­չար սխալ­վում են»
23.06.2020 | 00:53

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱՆՆ այն տե­սա­կե­տին է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կան բարդ փու­լում են ու գնա­լով էլ ա­վե­լի են բար­դա­նում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա նշեց՝ պաշ­տո­նա­կան Մոսկ­վան բազ­մա­թիվ ան­գամ­ներ, տար­բեր մե­սիջ­նե­րով՝ սկ­սած ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նից, ա­վար­տած Սուրբ Ա­թո­ռում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նի բա­վա­կան աղմ­կա­հա­րույց հրա­պա­րա­կում­նե­րով, հաս­կաց­րել է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին՝ ո­րո­շա­կի խու­թեր, այ­նուա­մե­նայ­նիվ, կան:

-Մի­նա­սյա­նի ա­րած հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու ներ­կա­յաց­րած փաս­տերն ա­պա­ցու­ցում են՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ներ­քաշ­ված են ինչ-ինչ ա­պօ­րի­նի գոր­ծարք­նե­րի մեջ,- ա­սում է քա­ղա­քա­գե­տը։- Չեմ կար­ծում, թե նրա մոտ այդ թղ­թե­րը պա­տա­հա­բար են հայ­տն­վում, նրան այդ ա­մե­նը տրա­մադ­րում են Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյան բա­վա­կան բարձր օ­ղակ­նե­րը: Այ­սինքն, պաշ­տո­նա­կան Մոսկ­վան բա­ցա­հայտ ցույց է տա­լիս, որ դժ­գոհ է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ին­չը, ի­հար­կե, մտա­հո­գիչ է:
-Այս ա­մե­նը գի­տակ­ցե­լո՞վ է, որ Փա­շի­նյա­նը խու­սա­փում է մեկ­նել Մոսկ­վա՝ մաս­նակ­ցե­լու Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի 75-ա­մյա­կին նվիր­ված զո­րա­հան­դե­սին:
-Ըստ իս՝ Մոսկ­վա մեկ­նե­լը չե­ղարկ­վել է եր­կու պատ­ճա­ռով: Հաշ­վի առ­նե­լով երկ­րում կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի ա­հագ­նա­ցումն ու կա­ռա­վա­րու­թյան՝ դրա դեմ պայ­քա­րի ձա­խո­ղու­մը, մյուս կող­մից՝ կա­ռա­վա­րող թի­մի նկատ­մամբ մարդ­կանց ան­վս­տա­հու­թյու­նը, վար­չա­պե­տը վա­խե­նում է, որ Հա­յաս­տա­նում կա­րող է հե­ղաշր­ջում տե­ղի ու­նե­նալ: Երկ­րորդ պատճառն էլ այն է, որ Փա­շի­նյա­նին ի­րոք պար­տադ­րել են կո­րո­նա­վի­րու­սի թեստ հանձ­նել, ին­չի ժա­մա­նակ կպարզ­վեր՝ ի­րա­կա­նում նա վա­րակ­ված ե­ղե՞լ է, թե՞ ոչ: Պա­րոն Փա­շի­նյա­նը շատ լավ է հաս­կա­նում, որ ե­թե խա­բել է հայ հա­սա­րա­կու­թյանն ու հի­վանդ չի ե­ղել, ա­պա դա ևս մեկ հաղ­թա­թուղթ կա­րող է լի­նել Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­քում, որ մեկ այլ հար­մար ա­ռի­թի դեպ­քում կա­րող են օգ­տա­գոր­ծել Փա­շի­նյա­նի դեմ՝ ցույց տա­լու հա­մար, թե ինչ­պես է ՀՀ վար­չա­պե­տը մեր­թընդ­մերթ ստում սե­փա­կան ժո­ղովր­դին:
-Բայց մեկ օր­վա մեջ կա­րո՞ղ է հե­ղաշր­ջում տե­ղի ու­նե­նալ:
-Ի­հար­կե կա­րող է, ե­թե հա­մադ­րենք փաս­տե­րը, ա­պա կս­տաց­վի հետևյա­լը. նա վար­չա­պե­տի պաշ­տո­նը, թե­կուզ մեկ օ­րով, որևէ մե­կին չի վս­տա­հում, մյուս կող­մից՝ քա­նի որ նա­խա­պես գի­տեր, որ Մոսկ­վա է մեկ­նե­լու, ո­րո­շեց կա­լան­քի տակ առ­նել «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին, ին­չը, փաս­տո­րեն, դա­տա­րա­նը մեր­ժեց: Բա­ցի այդ՝ բազ­մա­թիվ են հրա­պա­րա­կում­նե­րը, որ «Իմ քայ­լը» դա­շին­քում բազ­մա­թիվ պատ­գա­մա­վոր­ներ կան, որ սե­պա­րատ կեր­պով բա­նակ­ցում են քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժե­րի, այդ թվում՝ ԲՀԿ-ի հետ: Սրան էլ գու­մա­րած՝ ար­դեն տևա­կան ժա­մա­նակ մա­մու­լը գրում է, որ Փա­շի­նյա­նի և փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բար­դա­ցել են:
-Դուք ա­սում եք, որ Մի­քա­յել Մի­նա­սյա­նին պաշ­տո­նա­կան Մոսկ­վան է տրա­մադ­րում բո­լոր այն տե­ղե­կու­թյուն­նե­րը, որ նա հրա­պա­րա­կում է: Ո՞րն է նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու հիմ­քը կամ պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պը:
-Հենց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­լեն Սի­մո­նյանն է հայ­տա­րա­րել, որ Մի­նա­սյա­նը գտն­վում է Ռու­սաս­տա­նում, այ­սինքն՝ որևէ մե­կը կա­րող է մտա­ծել, որ Սերժ Սարգ­սյա­նի փե­սան հենց այն­պես, ա­ռանց ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի «դաբ­րո­յի», Ռու­սաս­տա­նի տա­րած­քու՞մ է գտն­վում: Բա­ցի այդ՝ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ Մի­քա­յել Մի­նա­սյա­նի ձեռ­քում, օ­րի­նակ, Վո­րո­նե­ժի, Սո­չիի կամ Կրաս­նո­դա­րի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րի ա­ռու­ծա­խի հետ կապ­ված փաս­տաթղ­թեր են հայ­տն­վում:
-Այ­սինքն՝ ռու­սա­կան կողմն է՞լ է շա­հագր­գռ­ված, որ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան կուրս փոխ­վի:
-Ռու­սա­կան կող­մը գու­ցե և չի փոր­ձում փո­խել Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բայց «մե­սիջ­նե­րով» հաս­կաց­նում է՝ դժ­գոհ է նրա­նից: Հաս­կաց­նում է նաև՝ քա­ջա­տե­ղյակ է Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­կա­ռու­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նից: Եվ ե­թե ու­շա­դիր նա­յենք, թե ով­քեր են, օ­րի­նակ, Facebook սո­ցիա­լա­կան ցան­ցի նրա երկ­պա­գու­նե­րը, ա­պա կն­կա­տենք՝ 95 տո­կո­սը բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ է քա­րո­զում: Կրեմ­լում ու ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նում այդ­քան էլ միա­միտ մար­դիկ չեն, նրանք հրա­շա­լիո­րեն հի­շում են, թե, օ­րի­նակ, Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ԱԺ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյանն ու նրա ա­մու­սի­նը, մարզ­պետ­նե­րից ո­մանք, հա­կա­ռու­սա­կան պաս­տառ­նե­րը ձեռք­նե­րին՝ Երևա­նում ինչ­պես էին ցույ­ցեր ա­նում:
-Երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, պայ­մա­նա­կան ա­սած, ա­զա­տու­թյան մեջ է, ԲՀԿ ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին կա­լա­նա­վո­րել դեռևս չի ստաց­վում, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կար­ծես թե կոն­սո­լի­դա­ցիոն գոր­ծըն­թաց­ներ է ու­զում սկ­սել: Քա­ղա­քա­կան դաշ­տում ինչ-որ «սրա­ցում­ներ» հնա­րա­վո՞ր են:
-Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում բո­լոր սրա­ցում­նե­րի հե­ղի­նա­կը մեկ մարդ է, և այդ մեկ մար­դը Նի­կոլ Փա­շի­նյանն է: Նա մտա­ծում է՝ ե­թե երկ­րի ղե­կա­վարն է, ու­րեմն ինչ ցան­կա­նա, կա­րող է ա­նել, ու այդ ա­մեն ին­չը հա­սա­րա­կու­թյու­նը պետք է հա­լած յու­ղի տեղ ըն­դու­նի: Ի վեր­ջո, գործ սար­քե­լով, գործ կա­րե­լով, հարց չի լուծ­վի: A4 ձևա­չա­փի թղ­թի հի­ման վրա կա­րե­լի է մար­դուն ձեր­բա­կա­լե՞լ: Ի՞նչ է ու­զում ա­պա­ցու­ցել մեզ Փա­շի­նյա­նը, որ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգ­սյա­նի ղե­կա­վա­րած Հա­յաս­տա­նում ընտ­րա­կա­շառք միայն ԲՀԿ՞-ն է բա­ժա­նել: Լավ, դա էլ մի կողմ, բայց ե­թե Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հան­ցանք է գոր­ծել, ա­պա ին­չու՞ այդ ա­մե­նը եր­կու տա­րի ա­ռաջ չի բա­ցա­հայտ­վել: Ստաց­վում է՝ ինչ-որ մե­կի կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին ին­ֆոր­մա­ցիան Փա­շի­նյա­նը պա­հում է, որ հե­տա­գա­յում, հար­մար պա­հի այդ մար­դուն շան­տա­ժի են­թար­կի: Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան տար­րա­կան շան­տա­ժիստ է: Բայց հա­սա­րա­կու­թյան մի ստ­վար զանգ­ված կա, որ շատ լավ է այս ա­մե­նը հաս­կա­նում, բո­լորն ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Բաբ­կեն Թու­նյա­նի հարևան անգ­րա­գետ Պո­ղոս չեն: Ե­թե մտա­ծում են՝ մար­դիկ պետք է խոտ ու­տեն ու ա­սեն՝ կեց­ցե Նի­կոլ Փա­շի­նյա­նը, չա­րա­չար սխալ­վում են: Կամ երբ ընտ­րա­կա­շառ­քի մա­սին է խո­սում պա­րոն Փա­շի­նյա­նը, մո­ռա­նու՞մ է, թե իր թեր­թի է­ջե­րում ին­չեր էր գրում քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից բա­ժա­նած ընտ­րա­կա­շառք­նե­րի մա­սին: Թող ու­սում­նա­սի­րի, թե օ­րի­նակ, Շի­րա­կի մար­զում ու՞մ էին մե­ղադ­րում ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ներն այ­լան­դա­կե­լու մեջ:
-Մե­կը, օ­րի­նակ, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար, նախ­կին ՀՀԿ-ա­կան Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նին:
-Ա­յո, բայց ոչ միայն Ցո­լա­կյա­նին, Լևոն Բար­սե­ղյանն էլ բա­ցա­հայտ կեր­պով Սա­հակ Մի­նա­սյա­նին՝ ՀՀԿ Շի­րա­կի մար­զա­յին կա­ռույ­ցի ղե­կա­վա­րին էր մե­ղադ­րում: Նի­կոլ Փա­շի­նյանն այդ մա­սին տե­ղյա՞կ չէ: Կրկ­նում եմ՝ հա­սա­րա­կու­թյան մի ստ­վար մա­սը շատ լավ հաս­կա­նում է Փա­շի­նյա­նի կեղ­ծա­վոր ու ար­դա­րա­դա­տու­թյան նկատ­մամբ ընտ­րո­վի մո­տե­ցում ցույց տա­լու հան­գա­ման­քը: Այն, ինչ ի­րեն է ձեռն­տու, միայն դա է ջրի ե­րես հա­նում՝ մտա­ծե­լով, թե մյուս խն­դիր­նե­րը մար­դիկ չեն տես­նում կամ մո­ռա­ցել են այդ մա­սին: Բայց այդ­պես չէ: Նույն օ­րի­նակ մար­տի մե­կի գոր­ծով՝ բազ­մա­թիվ մե­ղա­վոր­նե­րի ա­զա­տու­թյան մեջ է թող­նում, բայց Ռո­բերտ Քո­չա­րյա­նին տա­նում նս­տեց­նում է, և, ա­յո, Քո­չա­րյա­նին քա­ղա­քա­կա­նու­թյուն է վե­րա­դարձ­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
-Ա­մեն դեպ­քում, ի՞նչ եք կար­ծում, ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան դաշ­տում կոն­սո­լի­դա­ցիա կլի­նի՞:
-Չեմ կա­րող բա­ցա­ռել, ին­չը, ի դեպ, բա­վա­կան նոր­մալ գոր­ծըն­թաց է, ու դա պետք է նոր­մալ ըն­դու­նի նաև նախ­կին ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո բա­ցա­հայտ ֆա­շիս­տա­կան նկր­տում­ներ է դրսևո­րում: Մար­դը չի հաս­կա­նում, որ ե­թե երկ­րում ընդ­դի­մու­թյուն չլի­նի, ու­րեմն ֆա­շիս­տա­կան բռ­նա­պե­տու­թյան ենք վե­րած­վե­լու:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ