«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Ոչ մե­կը քա­ղա­քա­կան աշ­խա­տան­քի և պե­տա­կան կա­ռա­վար­ման փորձ չու­նի, բայց փոր­ձում են բո­լո­րին խրա­տել կամ խան­գա­րել»

«Ոչ մե­կը քա­ղա­քա­կան աշ­խա­տան­քի և պե­տա­կան կա­ռա­վար­ման փորձ չու­նի, բայց փոր­ձում են բո­լո­րին խրա­տել կամ խան­գա­րել»
23.06.2020 | 01:15

Ինչ­պես ի­րա­վա­բան­ներն են պն­դում, ե­րեկ խոր­հր­դա­րա­նը սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­րեց, ո­րին մաս­նակ­ցում էր միայն իշ­խա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Մեկ մար­դու նման կողմ քվեար­կե­լով նա­խագ­ծին, իմ­քայ­լա­կան­նե­րը, փաս­տո­րեն, խմ­բա­կա­յին հան­ցա­գոր­ծու­թյուն ա­րե­ցին։ Հա­մե­նայն դեպս, բո­լոր ի­րա­վա­բան­նե­րի պար­զա­բա­նում­ներն այս մա­սին են վկա­յում։ Այս նա­խագ­ծի և այլ հար­ցե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցեց ՀԴԿ ղե­կա­վար Ա­ՐԱՄ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Ե­րեկ խոր­հր­դա­րա­նը սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը վա­վե­րաց­րեց։ Ին­չու՞ հան­րաք­վեից հրա­ժար­ված իշ­խա­նու­թյու­նը, այ­դու­հան­դերձ, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում փոր­ձեց ՍԴ-ի այ­սօր­վա կազ­մից հապ­ճեպ ա­զատ­վել՝ ան­տե­սե­լով նաև Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի դի­տար­կում­նե­րը։
-Պատ­ճառն ա­մենևին էլ այն չէ, թե իբր լուրջ բա­րե­փո­խում­նե­րի են գնում։ Կան ո­րոշ խն­դիր­ներ, ո­րոնք այս իշ­խա­նու­թյու­նը մեծ մո­լուց­քով փոր­ձում է լու­ծել։ Մե­կը Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյունն է։ Նա­խօ­րեին, երբ դա­տա­րա­նը կա­լան­քից ա­զա­տե­լու ո­րո­շում կա­յաց­րեց, իշ­խա­նու­թյու­նը մտա­հոգ­վեց, թե ինչ­պես ե­ղավ, որ ա­ռանց իր հրա­հան­գի նման ո­րո­շում է ըն­դուն­վել։ Հա­ջորդն էլ այն էր, որ Ծա­ռու­կյա­նին չկա­լա­նա­վո­րե­ցին։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղովն ըն­դա­մե­նը ե­րեկ ներ­կա­յաց­րեց իր կար­ծի­քը և նույն օ­րը խոր­հր­դա­րան բեր­վեց նա­խա­գի­ծը։ Ինչ բա­ցատ­րու­թյուն էլ տր­վի սրան, ակն­հայտ է, որ դա պե­տա­կան մո­տեց­ման մա­սին չի խո­սում։ Ար­դեն ակն­հայտ է, որ եր­կի­րը միանձ­նյա ղե­կա­վա­րե­լու մո­լուցք կա, չնա­յած իշ­խա­նա­փո­խու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րե­րից էր դա նկատ­վում։ Երբ Ծա­ռու­կյա­նի ան­ձեռ­նմ­խե­լու­թյան հարցն էին խոր­հր­դա­րա­նում քն­նում, ես սպա­սում էի, որ իմ­քայ­լա­կան­նե­րը լուրջ բա­նա­վեճ կծա­վա­լեն ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի, ընտ­րա­կա­շառք­նե­րի, այ­սինքն՝ երևույ­թի վե­րա­բե­րյալ։ Բո­լո­րը լռե­ցին ու զին­վո­րի նման գնա­ցին քվեար­կե­ցին։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել, որ նման խոր­հր­դա­րան կա­րող է լի­նել։ Դուք ան­ձի՞ն էիք ու­զում դա­տա­պար­տել, պատ­ժել, թե՞ երևույթն էիք ու­զում վե­րաց­նել։ Իսկ նման երևույթ Հա­յաս­տա­նում սկս­վել է դեռ 1990 թվա­կա­նից, երբ ՀՀՇ-ն ճն­շում­ներ գոր­ծադ­րեց մարդ­կանց նկատ­մամբ։ Հի­շենք, թե ԵՊՀ-ից նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­ված մի կնոջ հան­դեպ ին­չեր ա­րե­ցին, ո­րը ո­րոշ ժա­մա­նակ անց ին­ֆարկ­տից մա­հա­ցավ։ Այ­սինքն, այդ երևույ­թի ար­մատ­նե­րը լրիվ այլ տեղ են։ Բա­րի լի­նեին, այդ երևույ­թը հա­մա­լիր քն­նեին։
-Իսկ իշ­խա­նու­թյանն ընդ­հան­րա­պես հե­տաքր­քի՞ր է ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի բա­ցա­հայ­տու­մը։ Ե­թե Ծա­ռու­կյա­նը կա­ռա­վա­րու­թյան փո­փո­խու­թյան մա­սին չհայ­տա­րա­րեր, նրանք կհա­րու­ցեի՞ն այդ գոր­ծը։
-Միան­շա­նակ՝ ոչ։ Սա քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց էր։ Ե­թե այդ­քան պինդ, ու­ժեղ իշ­խա­նու­թյուն եք, ին­չու՞ եք վա­խե­նում, որ քա­ղա­քա­կան ու­ժե­րից մեկն էլ կա­րող է հրա­ժա­րա­կան պա­հան­ջել։ Այ­սինքն, քա­ղա­քա­կան բա­նա­վեճ սկ­սե­լու փո­խա­րեն ըն­դա­մե­նը սպառ­նում եք քրեա­կան գոր­ծե­րո՞վ։
-Ին­չու՞ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում այս նա­խա­գի­ծը բեր­վեց, համ ա­սում են, թե պա­տե­րազմ է, համ իշ­խա­նու­թյան թա­նին թթու մի ա­սեք, համ էլ հենց իշ­խա­նու­թյունն է զբաղ­ված ոչ թե վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լով, այլ ՍԴ հար­ցով։
-Այս իշ­խա­նու­թյու­նը մի տա­րօ­րի­նակ մտա­ծո­ղու­թյուն ու­նի. չի սի­րում, որ քն­նա­դա­տում են, ա­ռա­ջարկ են ներ­կա­յաց­նում։ Այ­լա­խո­հու­թյունն ի­րենց հա­մար թշ­նա­մանք է։ Ոչ մե­կը քա­ղա­քա­կան աշ­խա­տան­քի և պե­տա­կան կա­ռա­վար­ման փորձ չու­նի, բայց փոր­ձում են բո­լո­րին խրա­տել կամ խան­գա­րել։ Ե­թե սա լի­ներ փո­ղո­ցի հա­րա­բե­րու­թյուն, կա­րե­լի էր հաս­կա­նալ, բայց երբ այդ ա­մե­նը գա­լիս է խոր­հր­դա­րան, կա­ռա­վա­րու­թյուն, աբ­սուրդ է։ Ար­տա­կարգ դրու­թյուն են հայ­տա­րա­րել ու այդ ըն­թաց­քում հաս­տա­տե­ցին Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, գույ­քա­հար­կի հետ կապ­ված վի­ճա­հա­րույց օ­րեն­քը, հի­մա էլ սա։ Ձեզ հա­մար Սահ­մա­նադ­րու­թյու­նը խա­ղա­լի՞ք է։ Դուք կա­րող եք հապ­ճեպ ո­րո­շել ու ըն­դու­նել նման ո­րո­շու՞մ, ոչ հան­րու­թյան հետ եք քն­նար­կել, ոչ քա­ղա­քա­կան ու­ժե­րի։ Ի­րենց հա­մար լո­զունգ են դարձ­րել՝ «մեզ ժո­ղո­վուր­դը ման­դատ է տվել»։ Լսեք, ձեզ ժո­ղո­վուրդն ըն­դա­մենն ընտ­րել է, որ­պես­զի ճիշտ կա­ռա­վա­րեք, չի ա­սել, թե գնա­ցեք, ինչ գլխ­նե­րումդ ծա­գի, ա­րեք։ Այդ­պի­սի բան չկա։ Բա որ ու պե­տու­թյան գլ­խին մի օ­յին խա­ղաք, ո՞վ է պա­տաս­խա­նա­տուն։ Ի­րենք հետևյալ կերպ են ա­ռաջ գնում, ե­թե ո­րո­շել են այս բա­նը, պի­տի ա­նեն, չեն նա­յում` վա՞տ է, լա՞վ է, հա­կա­սահ­մա­նա­դա­կա՞ն է։ Այս գոր­ծե­լա­կերպն ընդ­դի­մու­թյա­նը ստի­պեց ա­վե­լի կոշտ դիր­քո­րո­շում­ներ հայտ­նել։ Մեր երկ­րում իս­պառ վե­րա­ցել է քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճը։ Իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն բա­նա­վի­ճե­լու մշա­կույթ չու­նի, այլև հա­մա­գոր­ծակ­ցե­լու։ ՈՒմ հետ է այ­սօր Փա­շի­նյա­նը հա­մա­գոր­ծակ­ցում, ոչ մե­կի, ան­գամ իմ­քայ­լա­կան­նե­րի հետ չի խոր­հր­դակ­ցում, հրա­հանգ է տա­լիս, նրանք էլ կա­տա­րում են։ Կա մի հատ­ված, որն ի­րեն է վս­տա­հում, բայց ժո­ղովր­դի շր­ջա­նում մի շերտ էլ կա, որ քն­նա­դա­տում է, սա­կայն քն­նա­դա­տող­նե­րին ա­մեն կերպ ա­ռա­ջին­նե­րը փոր­ձում են սևաց­նել, վի­րա­վո­րել։ Այս­պի­սի բան մեկ էլ ՀՀՇ-ի տա­րի­նե­րին կար, ին­չը վտան­գա­վոր է։ Այ­սօր տես­նում եմ, որ ՀՀՇ-ի կադ­րե­րը թե­լադ­րում են ու ի­րա­կա­նաց­նում նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ինչ վե­րա­բե­րում է վի­րու­սի հաղ­թա­հար­մա­նը, մենք գործ ու­նենք կա­ռա­վար­չա­կան ձա­խող­ման հետ։ Մյուս եր­կր­նե­րը կա­րո­ղա­ցան կա­ռա­վար­չա­կան մո­դե­լով ճիշտ տա­նել այդ պայ­քա­րը։
-Ե­թե ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ այս ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը, ընդ­դի­մու­թյան հան­դեպ վե­րա­բեր­մուն­քը մեր երկ­րում էր քն­նարկ­ման հարց դառ­նում, հի­մա սահ­ման­նե­րից դուրս է ե­կել ու դա­տա­պարտ­վում է նաև ԵԽ-ի պաշ­տո­նյա­նե­րի կող­մից։ Սրան գու­մար­վում է նաև մեր ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տխուր վի­ճա­կը, խն­դիր­ներ կան մեր բո­լոր գոր­ծըն­կեր և դաշ­նա­կից եր­կր­նե­րի հետ։ Ին­չու՞ է իշ­խա­նու­թյունն այս­քան հեշ­տու­թյամբ հա­րա­բե­րու­թյուն­ներ փչաց­նում։
-Ես դեմ չէի լի­նի, ե­թե ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում խն­դիր­նե­րը միտ­ված լի­նեին մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյունն ա­վե­լի ամ­րապն­դե­լու, մեր ներ­քին ու­ժե­րը կոն­սո­լի­դաց­նե­լու, ռե­սուրս­նե­րը միա­վո­րե­լու հա­մար։ Ցա­վոք, այդ­պես չէ։ Խն­դիր­ներ կան ՌԴ-ի հետ, ո­րը շա­րու­նա­կում են հա­մա­րել մեր երկ­րի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից, ին­չը նշա­նա­կում է, որ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պի­տի լի­նեն դաշ­նակ­ցա­յին, վս­տա­հե­լի։ Այդ­պես չէ։ Ին­չու՞ Մոսկ­վա չգ­նաց Փա­շի­նյա­նը։ Ա­լիևը հրա­ժար­վեց գնալ, հա­ջորդ օրն էլ դու ես հրա­ժար­վում։
-Ո՞րն է չգ­նա­լու ի­րա­կան նպա­տա­կը, ըստ Ձեզ։
-Չգ­նա­լու մի քա­նի պատ­ճառ­ներ կան։ Նախ Փա­շի­նյանն էլ է նկա­տում, որ կա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սա­ռե­ցում, հե­տո Քո­չա­րյա­նի հան­գա­մանքն էլ է կարևոր։ Երբ ռու­սաս­տա­նաբ­նակ հայ մե­ծա­հա­րուստ­նե­րը, Եվ­տու­շեն­կո­վը ո­րո­շե­ցին Քո­չա­րյա­նի գրա­վի գու­մա­րը փո­խան­ցել, ակն­հայտ դար­ձավ, որ Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է Քո­չա­րյա­նին պաշ­տա­նե­լու գի­ծը։ Խն­դիր են նաև «Գազպ­րո­մի» հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, բազ­մա­թիվ այլ հար­ցեր էլ կան, Լավ­րո­վը թերևս լավ ձևա­կեր­պեց, որ Հա­յաս­տա­նի հետ կան խն­դիր­ներ։ Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­ջորդ ուղ­ղու­թյու­նը՝ Չի­նաս­տա­նը։ Այս եր­կիրն էլ չե­ղար­կել է Հա­յաս­տա­նի ներ­կա­յու­թյու­նը «մեկ գո­տի, մեկ ճա­նա­պարհ» խո­շոր ծրագ­րի քն­նարկ­մա­նը։ Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող Չի­նաս­տա­նը ևս մեր հան­դեպ հան­կարծ սա­ռեց։ Ին­չու՞։ Ին­չու՞ Ի­րա­նում, ուր հա­յե­րի նկատ­մամբ երբևի­ցե չի ե­ղել վատ վե­րա­բեր­մունք, մեր դեմ ցույ­ցեր կազ­մա­կերպ­վե­ցին, իսկ մենք շատ լավ գի­տենք, որ այն­տեղ ցույ­ցերն ինք­նա­բուխ չեն լի­նում։ Ոչ մի կերպ չեն կար­գա­վոր­վում Եվ­րո­պա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Վկա­յու­թյու­նը` Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի կար­ծի­քը։
-Ի դեպ, դրան նա­խոր­դեց նաև ԵԽ պատ­գա­մա­վոր­նե­րի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նը։
-Այդ հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված մենք նա­մա­կով դի­մե­ցինք ԵԽ նա­խա­գա­հին ու խմ­բակ­ցու­թյուն­նե­րին։ Կար­ծում եմ, որ այն իր ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցավ բա­նաձևի քն­նարկ­ման ժա­մա­նակ։ Իսկ այս իշ­խա­նա­վոր­ներն այն­տե­ղից ու­րախ-ու­րախ գրե­ցին, թե ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն այս փաս­տաթղ­թե­րում ևս նշ­վեց։ Դա հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րից է, իսկ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի տար­բեր ձևեր կան։ Հի­մա ո՞ր ձևի մա­սին է խոս­քը։ Այ­սինքն, ինք­նո­րո­շու­մը լի­նե­լու է Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րու՞մ, թե՞ այն կար­գա­վի­ճա­կով, որն ար­դեն Ար­ցա­խը ձեռք է բե­րել։ ՈՒ շա­տե­րը, որ այս ա­մե­նից չեն հաս­կա­նում, հայ­տա­րա­րում են, թե տե­սա՞ք՝ հա­յան­պաստ բա­նաձև ըն­դու­նե­ցին։
-Վե­րա­դառ­նա­լով Ռու­սաս­տա­նի հետ խն­դիր­նե­րին, ե­թե մինչև վեր­ջերս իշ­խա­նու­թյուն­ներն ընդ­դի­մա­դիր­նե­րին հա­մա­րում էին նախ­կին, թա­լան­չի, կո­ռուպ­ցիո­ներ, հի­մա հետևո­ղա­կա­նո­րեն մեկ գիծ են տա­նում, թե բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րի թի­կուն­քում Կրեմլն է։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված սա։
-Հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը գնա­լով մե­ծա­նում են, և սա ա­նում են, այս­պես կոչ­ված, սո­րո­սա­կան ու­ժե­րը, ո­րոնք տար­բեր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ան­վան տակ են գոր­ծում, իսկ այս ա­մենն իշ­խա­նու­թյան կող­մից խրա­խուս­վում է։ Ա­վե­լին, այս իշ­խա­նու­թյու­նը թույլ է տա­լիս ՀՌԱՀ (Հե­ռուս­տա­տե­սու­թյան և ռա­դիո­յի ազ­գա­յին հանձ­նա­ժո­ղով) նա­խա­գահ Տիգ­րան Հա­կո­բյա­նին ԱԺ ամ­բիո­նից հայ­տա­րա­րել, թե ռու­սա­կան ա­լիք­նե­րի հետ կապ­ված տե­ղե­կատ­վա­կան և լեզ­վա­կան անվ­տան­գու­թյան հարց կա։ Հաս­կա­նու՞մ է, թե ինչ է ա­սում։ Այ­սինքն, փաս­տում եք, որ Ռու­սաս­տա­նը, որ­պես դաշ­նա­կից եր­կիր, Հա­յաս­տա­նում տե­ղե­կատ­վա­կան դի­վեր­սիա՞ է ի­րա­կա­նաց­նում։ ՈՒ­զում եք սահ­մա­նա­փա­կել այն երկ­րի ա­լիք­նե­րը, որ­տեղ ապ­րում են 2,5 մի­լիո­նից ա­վե­լի հա­յե՞ր։ Հի­մա փոր­ձում եք այդ երկ­րի հետ գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ձեր­բա­զատ­վել ու ինչ-որ ծրագ­րեր եք ի­րա­կա­նաց­նում, ա­նունն էլ դնում եք՝ ան­կա­խու­թյուն, ինք­նա­վա­րու­թյուն։ Ե­թե հու­նի­սի 24-ին Փա­շի­նյա­նը գնար Մոսկ­վա ու Պու­տի­նի հետ հան­դի­պում լի­ներ, հնա­րա­վոր էր ո­րոշ խն­դիր­ներ հար­թել, բայց հի­մա դրանք հե­տաձգ­վում են ու հաս­կա­նա­լի չէ, թե ինչ կլի­նի դրանց հետևան­քը։ Ինչ վե­րա­բե­րում է այն հար­ցին, թե ընդ­դի­մա­դիր­նե­րի թի­կուն­քում Կրեմլն է, այն­պես, ինչ­պես արևմտյան կա­ռույց­ներն են խան­գա­րում ու խառն­վում մեր գոր­ծե­րին, որևէ պե­տու­թյուն չի կա­րող ա­նել։ Գրանտ­նե­րը որ­տե­ղի՞ց են գա­լիս։ Ե­թե նա­յում ենք, թե ով ինչ նպա­տակ­ներ է հե­տապն­դում, հաս­կա­նում ենք, որ իշ­խա­նու­թյունն ու­զում է Հա­յաս­տա­նը դառ­նա եր­կու բևեռ­նե­րի միջև կռ­վախն­ձոր։ Հա­ճախ եմ խո­սում նաև Թուր­քիա-Ադր­բե­ջան ա­լյան­սի մա­սին, որն ա­մե­նա­մեծ վտանգն է մեզ հա­մար։ Նա­խիջևա­նը ձեզ վառ օ­րի­նակ։ Հռե­տո­րա­կան հարց եմ տա­լիս՝ ո՞վ է շա­հագր­գիռ լու­ծե­լու այս խն­դի­րը։ Իսկ թուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի ա­լյանսն ու՞մ դեմ է լի­նե­լու, ա­ռա­ջին հեր­թին մեր, քա­նի որ նրանց կո­կոր­դում ենք մնա­ցել։ Այս ի­րա­վի­ճա­կում հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վատ­թա­րաց­նել դաշ­նա­կից պե­տու­թյան հետ, ո­րը նաև քո անվ­տան­գու­թյունն է ա­պա­հո­վում, պար­զա­պես անմ­տու­թյուն է։
-Քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժեր հայ­տա­րա­րում են, թե օր ա­ռաջ այս իշ­խա­նու­թյու­նը պի­տի հե­ռա­նա։ Դուք այս իշ­խա­նու­թյան հե­ռաց­ման ի՞նչ օ­րա­կարգ եք տես­նում։
-Իշ­խա­նու­թյունն ար­դեն վեր­ջին հնա­րա­վո­րու­թյունն ու­նի երկ­խո­սու­թյուն ծա­վա­լե­լու տար­բեր ու­ժե­րի հետ։ Ա­ռա­ջի­կա­յում դժ­վար ա­միս­ներ են մեզ սպա­սում, ու ե­թե ժո­ղովր­դին տա­նեն քա­ղա­քա­ցիա­կան հա­կա­մար­տու­թյան, մեր պե­տու­թյան վի­ճա­կը ծանր կլի­նի։ Այս ա­մե­նի պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է։ Միշտ կողմ­նա­կից ենք ե­ղել ընդ­դի­մու­թյան գա­ղա­փա­րա­կան միա­վոր­մա­նը, ո­րը Հա­յաս­տա­նում միշտ բարդ է ե­ղել։ Ընդ­դի­մու­թյունն էլ որ­քան էլ հայ­տա­րա­րի, թե իշ­խա­նա­փո­խու­թյան ճիշտ ժա­մա­նակն է, պետք է սա­ռը դա­տի, թե դրա ինչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու ինչ հան­րա­յին պա­հանջ կան։ Ե­թե ընդ­դի­մու­թյու­նը գնում է իշ­խա­նա­փո­խու­թյան, պետք է հս­տակ ձևա­կեր­պի իր օ­րա­կար­գը և թույլ չտա փո­ղո­ցով իշ­խա­նու­թյուն փոխ­վի, ո­րով­հետև առն­վազն եր­կու ան­գամ նման բան ու­նե­ցել ենք՝ ՀՀՇ ու հի­մա էլ այս իշ­խա­նու­թյու­նը։ Եր­կու­սի ար­դյունքն էլ տե­սել ենք։ Ե­թե պի­տի գնալ փո­փո­խու­թյուն­նե­րի, դա չի կա­րող ֆալս­տարտ լի­նել։ Հնա­րա­վոր տար­բե­րակն ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ են։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ