«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
23.06.2020 | 01:21

(Նախորդ մասը)

Բայց թե­լադ­րան­քով ընտ­րու­թյու­նը դեռ դժ­բախ­տու­թյան կեսն է և Վրաս­տա­նի հա­մար ա­մե­նա­բա­ցա­սա­կան սցե­նա­րը չէ։ ԱՄՆ-ի թե­լադ­րան­քով շատ ա­վե­լի վտան­գա­վոր սցե­նար է ծա­վալ­վում Վրաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, և Հա­րա­վա­յին Օ­սիա­յի սահ­ման­նե­րի մոտ ներ­կա­յիս սրու­մը հիմ­նա­կան գոր­ծո­ղու­թյան սոսկ նա­խեր­գանքն է։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի «հաս­տի­քա­յին» պրո­պա­գան­դիստ­նե­րից մե­կը չա­փա­զանց բաց­բե­րան դուրս ե­կավ։ Կա­մա թե ա­կա­մա, գո­յու­թյուն ու­նե­ցող պլան­նե­րը բա­ցա­հայ­տեց Վրաս­տա­նում ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի գլ­խա­վոր «հո­գա­բար­ձու­նե­րից» մե­կը՝ Ե­գոր Կու­րոպտևը, ո­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում գլ­խա­վո­րում է «Ա­զատ Ռու­սաս­տան» հիմ­նադ­րա­մը և զբաղ­վում տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­կազ­դե­ցու­թյամբ։ Վեր­ջին շր­ջա­նում Կու­րոպտևն իր հար­ցազ­րույց­նե­րում ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում Վրաս­տա­նում ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա ստեղ­ծե­լու կո­չեր է ա­նում, ընդ ո­րում ցան­կա­լի է՝ Գո­րիում, և վրա­ցի հա­սա­րա­կու­թյանն ա­պա­ցու­ցում նման քայ­լի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով ռուս փախս­տա­կա­նի սերտ շփում­նե­րը Վրաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նու­թյան և ա­մե­րի­կյան վեր­նա­խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ո­րոնք հան­դես են գա­լիս հօ­գուտ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կոշտ սցե­նա­րի, դժ­վար չէ են­թադ­րել, որ Կու­րոպտևն այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն ա­նում է իր գոր­ծա­տու­նե­րի գի­տու­թյամբ։


Իսկ դա նշա­նա­կում է, որ «սահ­մա­նա­յին» թե­մա­յով բո­լոր սադ­րանք­ներն ու աղմ­կա­լի հիս­տե­րի­կան ուղղ­ված են Վրաս­տա­նի և արևմտյան հան­րու­թյա­նը հա­մո­զե­լուն, որ գո­յու­թյուն ու­նի ռու­սա­կան վտանգ, և դրա­նով իսկ բա­ցա­ռե­լու Վրաս­տա­նի տա­րած­քում ԱՄՆ-ի զին­ծա­ռա­յող­նե­րի ներ­կա­յու­թյան դեմ բո­ղոք­նե­րը։ Հի­շեց­նենք, որ հենց Վրաս­տա­նում դեռ հա­մե­մա­տա­բար վեր­ջերս հա­սա­րա­կու­թյան ու քաղ­գոր­ծիչ­նե­րի մի մա­սը, նե­րա­ռյալ երկ­րի նա­խա­գահ Զու­րա­բիշ­վի­լին, ո­րին դժ­վար է կաս­կա­ծել Ռու­սաս­տա­նի հան­դեպ հա­մակ­րան­քում, հան­դես էին գա­լիս Վրաս­տա­նում ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­յի ստեղծ­ման պլան­նե­րի դեմ՝ վա­խե­նա­լով հետևանք­նե­րից։ Ըստ երևույ­թին, վա­շինգ­տո­նյան ճու­ռակ­նե­րը ո­րո­շել են ա­րա­գաց­նել գոր­ծըն­թա­ցը՝ նա­խա­ձեռ­նե­լով հա­սա­րա­կա­կան կար­ծի­քի մշա­կում և կազ­մա­կեր­պե­լով սադ­րանք­ներ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի սահ­մա­նին։ Ինչ վե­րա­բե­րում է վրա­ցա­կան ղե­կա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք ա­վե­լի ի­րա­տե­սա­բար են գնա­հա­տում ի­րադ­րու­թյու­նը և հա­մակ­ված չեն ԱՄՆ-ի շա­հե­րի հա­մար թն­դա­նո­թի միս դառ­նա­լու ցան­կու­թյամբ, ա­պա Օք­րուաշ­վի­լուն և ՈՒ­գու­լա­վա­յին ա­զատ ար­ձա­կե­լու մի­ջա­դե­պը ցույց տվեց, թե ինչ մե­թոդ­ներ կի­րա­ռե­լու են պատ­րաստ Վրաս­տա­նի, այս­պես կոչ­ված, գոր­ծըն­կեր­նե­րը նրանց հա­մո­զե­լու հա­մար։


Նա­խա­պատ­րաս­տա­կան անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­ներ են կա­տար­ված նաև այլ գծով, մաս­նա­վո­րա­պես, լեհ դի­վա­նա­գետ Մա­րեկ Շչի­գե­լին ԵՄ դի­տորդ­նե­րի ա­ռա­քե­լու­թյան ղե­կա­վար նշա­նա­կե­լը։ Շչի­գե­լի կեն­սագ­րու­թյա­նը ծա­նո­թա­նա­լիս դժ­վար չէ հաս­կա­նալ, թե ին­չի հա­մար է կա­տար­ված այդ կադ­րա­յին փո­փո­խու­թյու­նը ԵՄ ա­ռա­քե­լու­թյան ղե­կա­վա­րու­թյան մեջ, ո­րը պա­տաս­խա­նա­տու է սահ­մա­նա­մերձ գո­տում անվ­տան­գու­թյան հա­մար։ Դեռ ոչ վա­ղուց, որ­պես Լե­հաս­տա­նի ԱԳՆ կի­բե­րանվ­տան­գու­թյան գծով մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­կար­գող, Շչի­գելն զբաղ­վում էր Լե­հաս­տա­նի, ՈՒկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի և մի շարք այլ եր­կր­նե­րի հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մա­կարգ­մամբ՝ հա­մար­վե­լով հիբ­րի­դա­յին վտանգ­նե­րին դի­մա­կա­յե­լու ո­լոր­տի մաս­նա­գետ։ Հաշ­վի առ­նե­լով Շչի­գե­լի ծա­ռա­յու­թյան այդ ցու­ցա­կը՝ հեշտ է բա­ցատ­րել նրա են­թա­կա­նե­րի վար­քը, ո­րոնք չեն խո­չըն­դո­տում Հա­րա­վա­յին Օ­սիա­յի սահ­ման­նե­րի մոտ վրա­ցի ու­ժա­յին­նե­րի սադ­րանք­նե­րին։ Ժա­մա­նա­կին լայ­նո­րեն նման կադ­րա­յին մո­տե­ցում էր կի­րառ­վում նաև Վրաս­տա­նում ԵԱՀԿ ա­ռա­քե­լու­թյու­նում, ուր նույն­պես մեծ մա­սամբ հա­վա­քագ­րում էին արևմտյան այն­պի­սի դի­վա­նա­գետ­նե­րի, ո­րոնց մտա­ծո­ղու­թյու­նը գտն­վում էր սա­ռը պա­տե­րազ­մի հու­նում։ Հաս­կա­նա­լի է, որ այդ­պի­սի կադ­րե­րից դժ­վար է պա­հան­ջել օ­բյեկ­տի­վու­թյուն և անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րին ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քում։


Բա­ցառ­ված չէ, որ Դա­վիթ Գա­րե­ջա վան­քի շր­ջա­նի սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը նույն­պես կապ ու­նի ԱՄՆ-ին ստր­կա­բար ծա­ռա­յող ո­րոշ բթա­միտ­նե­րի՝ Վրաս­տա­նում ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­յի ստեղծ­մա­նը նպաս­տե­լու մտադ­րու­թյան հետ։ Հա­վա­նա­բար այդ շր­ջա­նը պա­հես­տա­յին կամ այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ է, ո­րը պատ­րաստ­վում է Գո­րի քա­ղա­քի տար­բե­րա­կին զու­գա­հեռ, այն դեպ­քի հա­մար, ե­թե Գո­րիում ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի հայ­տն­վե­լու դեպ­քում Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և ՌԴ-ի ար­ձա­գան­քը լի­նի չա­փա­զանց կոշտ ու կտ­րուկ։ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը երևի տե­ղյակ են Վրաս­տա­նի հա­կա­ռու­սա­կան նոր նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րին, դրա հա­մար էլ հա­մա­ձայն են խրա­խու­սե­լու, ան­գամ «հրա­վի­րե­լու», որ վրա­ցա­կան շր­ջա­նակ­ներն ինչ-որ բան նա­խա­ձեռ­նեն Դա­վիթ Գա­րե­ջա վան­քա­յին հա­մա­լի­րի նկատ­մամբ։ Չէ՞ որ այդ ժա­մա­նակ ար­տա­քին ու­ժե­րը (այ­սինքն ՆԱ­ՏՕ-ն` ի դեմս ԱՄՆ-ի և Թուր­քիա­յի) կս­տա­նան ի­րենց ու­զած ա­ռի­թը, տվյալ դեպ­քում՝ կամ Թուր­քիա­յի, կամ ԱՄՆ-ի կող­մից Վրաս­տանն օ­կու­պաց­նե­լու ա­ռի­թը։


Պատ­կերն ամ­բող­ջա­կան չի լի­նի, ե­թե չհի­շա­տա­կենք ևս մի գոր­ծոն, որն ա­պա­գա­յում նույն­պես կա­րող է պայ­թեց­նել Այ­սր­կով­կա­սի ի­րադ­րու­թյու­նը։ Հարց է ա­ռա­ջա­նում. «ի­րենց գլ­խին կախ­ված» շատ խն­դիր­ներ ու­նե­ցող Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ին­չի՞ն է պետք այդ­քան բա­ցա­հայտ ու հի­մար ձևով Վրաս­տա­նում ՆԱ­ՏՕ-ի (ԱՄՆ-ի և Թուր­քիա­յի) ար­կա­ծախ­նդ­րու­թյա­նը խառն­վե­լը։ Մենք նուրբ ակ­նարկ­ներ ենք նկա­տել Ադր­բե­ջա­նի թա­լիշ բնակ­չու­թյան ի­րա­վունք­նե­րի հայտ­նի պաշտ­պան Զա­հի­րիդ­դին Իբ­րա­հի­միի հու­նի­սի 7-ի հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թում, ո­րի եր­կի­մաստ հի­շե­ցում­ներն ու նա­խազ­գու­շա­ցում­ներն ակն­հայ­տո­րեն ուղղ­ված էին ոչ միայն Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Մեր կար­ծի­քով, Զ. Իբ­րա­հի­միի ե­լույ­թի կարևո­րու­թյու­նը պար­զա­պես ար­տա­կարգ է, ուս­տի ծա­վա­լուն մեջ­բե­րում­ներ կա­նենք «Ռեգ­նում» տե­ղե­կատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան հրա­պա­րա­կած նրա հոդ­վա­ծից։ Թերևս դա երկ­րորդ կամ եր­րորդ դեպքն է, երբ թա­լի­շա­կան ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­մար­ձակ­վում են բա­ցեի­բաց խո­սել աշ­խար­հի, նաև Ադր­բե­ջա­նի ա­լիևա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ։ Եվս մեկ պատ­ճառ կա, որ մենք ո­րո­շե­ցինք շատ մեջ­բե­րում­ներ հա­ղոր­դել մեր ըն­թեր­ցող­նե­րին Իբ­րա­հի­միի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից. նա շատ է գրում նաև մեր՝ հա­յե­րիս մա­սին։ Հա­մոզ­ված ենք, որ դա պա­տա­հա­կան չէ։
Ա­ռա­ջին քաղ­ված­քը Զ. Իբ­րա­հի­միից. «Օ­րերս ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան հայ­տա­րա­րեց, որ ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման հար­ցում ար­մա­տա­կան տե­ղա­շար­ժեր չկան, բայց լա­վա­տե­սու­թյու­նը մնում է։ Այ­սինքն, չնա­յած Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ա­լիևի և նրա պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ռազ­մա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ի­րա­կա­նում որևէ նշա­նա­կա­լի բան չի կա­տար­վում և չի ակն­կալ­վում։ Այս պայ­ման­նե­րում նա­խա­գա­հը ո­րո­շել է զբաղ­վել իր երկ­րի պատ­մու­թյամբ՝ վե­րա­նա­յե­լով ու քն­նա­դա­տե­լով քար­տե­զի վրա 1918 թ. հայ­տն­ված Ադր­բե­ջա­նի Ժո­ղովր­դա­վա­րա­կան Հան­րա­պե­տու­թյան (ԱԺՀ) կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը։ Ա­ռաջ անց­նե­լով՝ ա­սենք, որ «ժո­ղովր­դա­վա­րա­կան» բա­ռը չկա այդ պե­տու­թյան բնա­գիր ան­վան­ման մեջ, բայց, չգի­տես ին­չու, այն ամ­րագր­վել է ռու­սա­լե­զու տե­ղե­կատ­վա­կան տա­րած­քում։ Չնա­յած դա ար­դեն այն­քան էլ կարևոր չէ։ Ինչ­պես վեր­ջերս հա­ղոր­դել է ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան «Ա­զեր­թաջ» տե­ղե­կատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը, Ա­լիևն այ­ցե­լել է ճա­կա­տա­մերձ Տեր­տեր քա­ղա­քի պե­տա­կան խոր­հր­դան­շան­նե­րի թան­գա­րան, հե­տո ե­լույթ ու­նե­ցել այդ բնա­կա­վայ­րում օ­լիմ­պիա­կան մար­զա­հա­մա­լի­րի բաց­ման ժա­մա­նակ։ Նա կր­կին շա­րու­նա­կել է Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղաք Երևա­նի և հայ­կա­կան պե­տու­թյան ընդ­հան­րա­պես այլ տա­րածք­նե­րի՝ պատ­մա­կա­նո­րեն Ադր­բե­ջա­նին պատ­կա­նե­լու թե­ման։ Այդ ե­լույ­թում նա նո­րից մե­ղադ­րել է այն ժա­մա­նակ­վա Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը, որ այն Է­րի­վա­նը (Իրևա­նը) հա­յե­րին է նվի­րել կամ հանձ­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար։ Ընդ­հան­րա­պես Ադր­բե­ջա­նում ո­րոշ պատ­մա­բան­ներ վա­ղուց են այդ պատ­մու­թյունն այն­պես ներ­կա­յաց­նում, իբր Ադր­բե­ջա­նի մու­սա­վա­թա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հա­յե­րին է նվի­րել մայ­րա­քա­ղաքն ու շր­ջա­կա տա­րածք­նե­րը գրե­թե որ­պես բա­րե­կա­մա­կան գոր­ծո­ղու­թյուն այդ «անշ­նոր­հա­կալ հարևան­նե­րի» նկատ­մամբ, որ նրանք ստեղ­ծեն ի­րենց պե­տու­թյու­նը և հրա­ժար­վեն ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րից։ Եվ ա­հա 100 տա­րի անց, շա­րու­նա­կե­լով իր ա­մե­նա­մյա պա­տե­րազ­մը մե­ռած մու­սա­վա­թա­կան­նե­րի հետ, Ա­լիևը ո­րո­շել է նրանց կր­կին ա­նո­ղոք քն­նա­դա­տու­թյան են­թար­կել։ Հի­շեց­նենք, որ այդ թե­մա­յով նա ե­լույթ էր ու­նե­ցել մա­յի­սի 28-ին՝ հան­րա­պե­տու­թյան օ­րը։


«Երբ ես ա­սում եմ, որ Իրևա­նը մեր հին հողն է, ես բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյունն եմ ա­սում։ Ե­թե այդ­պես չլի­ներ, ա­պա ԱԺՀ-ն ին­չու էր ո­րո­շում ըն­դու­նել, որ Իրևա­նը հանձ­նի, նվի­րի Հա­յաս­տա­նին։ Այն էլ ե՞րբ։ Ան­կա­խու­թյու­նը հռ­չա­կե­լուց ըն­դա­մե­նը 1 օր անց։ Ան­կա­խու­թյու­նը հռ­չակ­վել է 1918 թ. մա­յի­սի 28-ին, իսկ մա­յի­սի 29-ին ըն­դուն­վել է այդ ո­րո­շու­մը, ընդ ո­րում՝ ոչ միա­ձայն»,- ա­սել է Ա­լիևը։ Նույն բա­նը նա ա­սել է և ան­ցյալ, և նա­խան­ցյալ տա­րի­նե­րին, բայց միշտ լռու­թյան մատ­նել մի կարևոր ման­րա­մասն, ո­րը նկա­րագ­րում են ադր­բե­ջան­ցի ժա­մա­նա­կա­կից պատ­մա­բան­նե­րը։ Նա­խա­գա­հը շր­ջան­ցում է այն փաս­տը, որ հենց Օս­մա­նյան Թուր­քիան է ստի­պել ԱԺՀ-ին, որ հա­մա­ձայ­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ստեղ­ծե­լու հա­մար Է­րի­վանն ու այլ տա­րածք­նե­րը հա­յե­րին հանձ­նե­լուն։ Իսկ ի՞նչ կա­րող էին ա­նել, ե­թե չհա­մա­ձայ­նեին։ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, 1918 թ. մա­յի­սին, գո­յու­թյուն ու­ներ միայն թղ­թի վրա։ Այդ պատ­ճա­ռով էլ այդ պե­տու­թյու­նը հռ­չակ­վել է վրա­ցա­կան պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք Թբի­լի­սիում։ Ա­սել, թե կա­ռա­վա­րու­թյու­նը Է­րի­վա­նը և ինչ-որ տա­րածք­ներ հանձ­նել է հա­յե­րին, կա­րե­լի է միայն շատ մեծ չա­փա­զան­ցու­մով։ Մեկ ու­րիշ կարևոր փաստ է այն, որ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյունն ստեղծ­վել է ոչ թե իս­կա­կան պատ­մաաշ­խար­հագ­րա­կան Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, այլ պատ­մա­կան Շիր­վա­նի, Ա­ռա­նի, Հյու­սի­սա­յին Թա­լի­շի (Թա­լիշ-Մու­ղա­նի) տա­րածք­նե­րում, իսկ այն «Ադր­բե­ջան» են ան­վա­նել թուր­քա­կան գե­նե­րա­կա­լազ­մի պնդ­մամբ՝ հե­ռուն գնա­ցող նպա­տակ­նե­րով։ Իս­կա­կան պատ­մաաշ­խար­հագ­րա­կան Ադր­բե­ջանն ամ­բող­ջու­թյամբ գտն­վում է Ի­րա­նի կազ­մում մինչ օրս և միշտ գտն­վե­լու է այն­տեղ։ Ի դեպ, 1918 թ. օ­գոս­տո­սի 28-ին Ստամ­բու­լում Ի­րա­նի դես­պա­նու­թյու­նը պաշ­տո­նա­կան բո­ղոք է ներ­կա­յաց­րել Օս­մա­նյան Թուր­քիա­յի դեմ այն կա­պակ­ցու­թյամբ, որ նրանք պե­տու­թյուն են ստեղ­ծել «Ադր­բե­ջան» ան­վա­նու­մով։ Բո­ղո­քում աս­վում է, որ Ի­րա­նում նույն ան­վա­նու­մով նա­հանգ կա Թավ­րիզ մայ­րա­քա­ղա­քով, իսկ պատ­մու­թյան մեջ այդ­պի­սի ան­վա­նու­մով պե­տու­թյուն չի ե­ղել։ Ի­րան­ցի­նե­րը թուր­քե­րից պա­հան­ջել են կր­կին քն­նար­կել հար­ցը և վե­րան­վա­նել այդ պե­տա­կան կազ­մա­վո­րու­մը»,- գրում է թա­լիշ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Զա­հի­րիդ­դին Իբ­րա­հի­մին։
Ինչ-որ մե­կը կա­սի՝ դրա մեջ նոր բան չկա։ Մենք՝ Հա­յաս­տա­նում, դա գի­տենք 100 տա­րուց ա­վե­լի։ Բայց ի՞նչ օ­գուտ նրա­նից, թե մենք «ինչ-որ բան» գի­տենք։ Բո­լո­րո­վին այլ բան է, երբ Բաք­վից ե­կող կեղ­ծի­քի մա­սին խո­սում են մու­սուլ­ման­նե­րը, այն էլ՝ ի­րա­նա­լե­զու։ Նշա­նա­կա­լի է նաև այն, որ ի­րան­ցի­նե­րը բո­ղո­քով դի­մել են ոչ թե Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը, ո­րով­հետև պար­զա­պես չէին ճա­նա­չում այն, այլ հենց Օս­մա­նյան Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Չէ՞ որ հենց ե­րիտ­թուր­քերն էին ծրագ­րել պատ­մա­կան Ա­ռա­նի, Շիր­վա­նի և Հյու­սի­սա­յին Թա­լի­շի տա­րածք­նե­րում «Ադր­բե­ջան» ան­վա­նու­մով պե­տու­թյուն ստեղ­ծե­լու պլա­նը՝ հույս ու­նե­նա­լով նրան միաց­նե­լու սահ­մա­նա­կից ի­րա­նա­կան նա­հան­գը, այս­պես ա­սած, իս­կա­կան պատ­մաաշ­խար­հագ­րա­կան Ադր­բե­ջա­նը։ Ո­րոշ տվյալ­նե­րով, ի սկզ­բա­նե նա­խա­տես­վում էր նոր պե­տու­թյունն ան­վա­նել Հա­րա­վարևե­լյան Կով­կա­սյան Հան­րա­պե­տու­թյուն։ Նոր պե­տու­թյան մա­սին այդ ո­գով էր ար­տա­հայտ­վում, ինչ­պես մենք բազ­միցս գրել ենք 2013-20 թթ., ռուս զո­րա­պետ, քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ան­տոն Դե­նի­կի­նը։ «Ակ­նարկ­ներ ռու­սա­կան խառ­նակ­չու­թյան» աշ­խա­տու­թյու­նում նա գրել է. «Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ա­մեն ինչ ար­հես­տա­կան էր, «ա­նիս­կա­կան», սկ­սած ան­վա­նու­մից, ո­րը վերց­ված էր Պարս­կաս­տա­նի նա­հանգ­նե­րից մե­կից։ Ար­հես­տա­կան տա­րածք էր, որն ընդ­գր­կում էր լեզ­գիա­կան Զա­քա­թա­լան, հայ-թա­թա­րա­կան Բաք­վի և Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հանգ­նե­րը և ռու­սա­կան Մու­ղա­նը, թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ միա­վոր­ված էր որ­պես Կով­կա­սում պան­թյուր­քիզ­մի ա­ռա­ջա­դիրք։ Ար­հես­տա­կան պե­տա­կա­նու­թյուն։ Վեր­ջա­պես, ար­հես­տա­կա­նո­րեն էր դի­մա­նում նաև ադր­բե­ջա­նա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը. սկզ­բում՝ Նու­րի փա­շա­յի կամ­քով, հե­տո՝ գե­նե­րալ Թոմ­սո­նի, այ­նու­հետև՝ պար­զա­պես ի­ներ­ցիա­յով»։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 11972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ