«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Բարձ­րաց­նում են Ծա­ռու­կ­յա­նի վար­կա­նի­շը»

«Բարձ­րաց­նում են  Ծա­ռու­կ­յա­նի վար­կա­նի­շը»
23.06.2020 | 01:30

Սո­ցիո­լոգ Ա­ՀԱ­ՐՈՆ Ա­ԴԻ­ԲԵ­ԿՅԱ­ՆԸ‚ խո­սե­լով Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան վի­ճա­կի մա­սին‚ նկա­տում է‚ որ իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը փոր­ձում է հաս­տա­տել‚ որ միակն է‚ և ա­մեն ինչ պետք է կա­տար­վի իր գի­տու­թյամբ ու իր թե­լադ­րան­քով‚ մյուս ու­ժե­րը պետք է դառ­նան իր գոր­ծա­կալ­նե­րը‚ և ով կողմ չէ‚ ըստ իշ­խա­նու­թյան‚ դեմ է Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցող բա­րե­փո­խում­նե­րին։


«Ի­րենց նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար իշ­խա­նու­թյուն­նե­րը գնում են ա­մեն ին­չի՝ սրե­լով հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ։ Մի­ջազ­գա­յին դաշ­տում վար­կա­նի­շի կտ­րուկ ան­կում է տե­ղի ու­նե­նում։ Աշ­խար­հի շատ լրատ­վա­մի­ջոց­ներ ներ­կա­յաց­րել են ընդ­դի­մա­դիր ու­ժի նկատ­մամբ քրեա­կան հե­տապն­դում­ներն ու ճն­շում­նե­րը։ Այն­պես որ, Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը` որ­պես ժո­ղովր­դա­վար պե­տու­թյան‚ կա­րող է շատ կտ­րուկ նվա­զել‚- ա­սում է Ա­հա­րոն Ա­դի­բե­կյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով‚ որ իր վեր­ջին քայ­լե­րով Փա­շի­նյա­նը բարձ­րաց­նում է Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի՝ որ­պես ընդ­դի­մա­դիր դաշ­տի կար­կա­ռուն դեմ­քի վար­կա­նի­շը‚ և ե­թե հե­տա­գա­յում ընտ­րու­թյուն­ներ լի­նեն‚ Ծա­ռու­կյա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ դառ­նա­լու ա­մե­նահ­զոր ընդ­դի­մա­դիր ու­ժը‚ ա­պա­հով­վում են։- Այն­պես որ, այն‚ ինչ տե­ղի է ու­նե­նում այս օ­րե­րին Հա­յաս­տա­նում, երկ­սայր սուր է. դա­նա­կը եր­կու կողմ ու­նի՝ մե­կը քեզ է կտ­րում‚ մյու­սը՝ ու­րի­շին։ Կտ­րե­լով Ծա­ռու­կյա­նին՝ կտ­րում ես նաև քեզ»։


Ընդ­դի­մա­դիր դաշ­տում տե­սա­նե­լի են նաև հա­մախ­մբ­ման տար­րեր։ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նը»‚ ՀՅԴ-ն ու «Հայ­րե­նի­քը» հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն են ձեռք բե­րել։ Հի­մա տես­նենք‚ թե Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյունն ինչ­պես կնա­յի այս ե­ռյա­կի հա­մախ­մբ­մա­նը։ Ե­թե ա­ռա­ջի­կա­յում լի­նեն ընտ­րու­թյուն­ներ‚ հարց է ծա­գում՝ ով պետք է գա իշ­խա­նու­թյան՝ «Իմ քա՞յ­լը»‚ հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­՞նը‚ թե՞ այս նո­րաս­տեղծ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժը։ Գու­ցե միա­վոր­վեն‚ ինչ-որ ա­լյանս ստեղ­ծեն‚ գնան փոխ­զի­ջում­նե­րի‚ սա­կայն ա­մեն դեպ­քում Փա­շի­նյանն ու իր քա­ղա­քա­կան ուժն ար­վող քայ­լե­րով կր­ճա­տում‚ փոք­րաց­նում են ի­րենց սո­ցիա­լա­կան բա­զան‚ ինչն էլ կա­րող է բա­ցա­սա­կան դե­րա­կա­տա­րում ու­նե­նալ հե­տա­գա ընտ­րու­թյուն­նե­րում»‚- ա­սում է պա­րոն Ա­դի­բե­կյա­նը։


Գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը հե­ռաց­նե­լու ի՞նչ մե­խա­նիզմ­ներ կան։ Ըստ սո­ցիո­լո­գի՝ փո­ղո­ցա­յին ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը մեզ հա­մար ար­դեն ան­ցյալ փուլ է։ Այս խա­ղը մի ան­գամ խա­ղա­ցել են‚ ար­դյուն­քը տե­սել են։ Նոր ընտ­րու­թյուն­նե­րին սպա­սե­լու հա­մար տա­րի­ներ են պետք‚ ու դեռ հայտ­նի չէ‚ թե այդ ըն­թաց­քում ինչ կկա­տար­վի՝ վի­ճա­կը կսր­վի-կվա­տա­նա‚ թե տե­ղի կու­նե­նա կա­յու­նա­ցում և բա­րե­լա­վում. «Ծա­ռու­կյա­նի բարձ­րաց­րած հիմ­նա­կան թեզն այն էր‚ որ աշ­նա­նը կլի­նի սով‚ գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կը մե­ծա­ցել է‚ դր­սից դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րը‚ ար­տագ­նա աշ­խա­տան­քի ծա­վալ­նե­րը կր­ճատ­վել են‚ և ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը կա­րող է հար­ցա­կա­նի տակ դնել գոր­ծող իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը‚ թե նրանք բա­րե­փոխ­ման ա­ռաջ­նորդ­ներն են»։


Ըստ Ա­հա­րոն Ա­դի­բե­կյա­նի՝ Փա­շի­նյանն ինք­նու­րույն հրա­ժա­րա­կան չի տա‚ նա իր մա­սին շատ մեծ կար­ծիք ու­նի ու մտա­ծում է‚ որ իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տրա­մա­բա­նա­կան ու ճիշտ են։ Հույսն այն է‚ որ Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տը‚ հաս­կա­նա­լով‚ որ վար­չա­պե­տի պատ­ճա­ռով կորց­նում է իշ­խա­նու­թյու­նը‚ կս­տի­պի նրան հրա­ժա­րա­կան տալ։ Սա­կայն Ազ­գա­յին ժո­ղո­վում վեր­ջին քվեար­կու­թյու­նը Ծա­ռու­կյա­նի հար­ցի շուրջ ցույց է տա­լիս‚ որ բո­լո­րը լսում են ի­րենց ա­ռաջ­նոր­դի հրա­հան­գը, և սպա­սել‚ որ պատ­գա­մա­վոր­նե­րը դուրս կգան Փա­շի­նյա­նի դեմ‚ այն էլ՝ ե­ղած պարգևավ­ճար­նե­րի պայ­ման­նե­րում, խիստ կաս­կա­ծե­լի է»։


Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ