«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Հա­յաս­տա­նի տա­րած­քի մոտ 80 տո­կո­սը են­թարկ­վում է դեգ­րա­դա­ցիա­յի

Հա­յաս­տա­նի տա­րած­քի մոտ 80 տո­կո­սը են­թարկ­վում է դեգ­րա­դա­ցիա­յի
23.06.2020 | 01:41
Մինչ երկ­րա­գուն­դը պայ­քա­րում է իր 1,5 մի­լիարդ հեկ­տար` յու­րա­հա­տուկ բու­սա­կան և կեն­դա­նա­կան աշ­խար­հով ա­նա­պա­տա­յին տա­րած­քը «բու­ժե­լու» հա­մար, ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեան դեռևս 23 տա­րի ա­ռաջ՝ 1994 թվա­կա­նին, ըն­դու­նեց «Ա­նա­պա­տաց­ման դեմ պայ­քա­րի մա­սին ե­րաշ­տի և/կամ ա­նա­պա­տաց­ման են­թարկ­ված եր­կր­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` Աֆ­րի­կա­յում» կոն­վեն­ցիան, ո­րը ստո­րագ­րած ա­ռա­ջին եր­կր­նե­րից էր Հա­յաս­տա­նը: ՀՀ օ­րենս­դիր մար­մինն այն վա­վե­րաց­րեց, ստո­րագ­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո՝ 23 տա­րի ա­ռաջ: Ա­վե­լին` 2002-ին մշակ­վեց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ազ­գա­յին ծրա­գի­րը, ո­րը 12 տա­րի անց վե­րա­նայ­վեց ու լրամ­շակ­վեց, քա­նի որ, ըստ ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան (ներ­կա­յիս Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի) նա­խա­րա­րու­թյան, այն ներ­դաշ­նակ չէր մեր օ­րե­րի պա­հանջ­նե­րին:
Ար­դեն եր­կու տաս­նա­մյակ գլո­րե­լով` ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը դեռ չի շտա­պում հայ­տա­րա­րել, որ Հա­յաս­տա­նում ա­նա­պա­տա­ցու­մը գլո­բալ երևույթ չէ, պար­զա­պես առ­կա են հո­ղե­րի գեր­շա­հա­գործ­ման երևույթ­ներ: Ա­յո՛, դա ճիշտ է, սա­կայն փաս­տերն ար­ձա­նագ­րում են, որ մեր երկ­րի հո­ղա­յին ֆոն­դի աղ­տոտ­ման աղ­բյուր­ներն են տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան հետևյալ ո­լորտ­նե­րը` ար­դյու­նա­բե­րու­թյու­նը (լեռ­նա­մե­տա­լուր­գիա­կան, լեռ­նար­դյու­նա­հա­նող, քա­րե­րի մշա­կում և քի­միա­կան), գյու­ղատն­տե­սու­թյու­նը, է­ներ­գե­տի­կան և տրանս­պոր­տը, կո­մու­նալ տն­տե­սու­թյու­նը, փոքր հէ­կե­րի շա­հա­գոր­ծու­մը և այլն։
Ան­կա­խու­թյու­նից հե­տո ար­դեն ե­րեք տաս­նա­մյակ է, ինչ Ա­րա­րա­տյան հար­թա­վայ­րում թու­նա­քի­մի­կատ­ներն ու պա­րար­տա­նյու­թերն օգ­տա­գործ­վում են չա­փից ա­վե­լի և ոչ ճիշտ ե­ղա­նա­կով:
Հո­ղե­րի աղ­տոտ­ման ա­ռա­վել վտան­գա­վոր աղ­բյուր է լեռ­նա­հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը։ Ըստ բնա­պահ­պան­նե­րի՝ մեր երկ­րի այն տա­րա­ծաշր­ջան­նե­րում, որ­տեղ զար­գա­ցած է հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը, հո­ղե­րը աղ­տոտ­ված են ծանր մե­տաղ­նե­րով (Mo, Cu, Cd, Ni, Hg, Cr, As, Pb) և ցին­կա­յին միա­ցու­թյուն­նե­րով։ Հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն՝ լեռ­նա­հան­քա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին հան­ձն­ված հո­ղե­րի ընդ­հա­նուր տա­րած­քը հաս­նում է մոտ 16 հա­զար հեկ­տա­րի, ո­րից խախտ­ված հո­ղեր՝ մոտ 13 հա­զար հա և պո­չամ­բար­նե­րի հա­մար նա­խա­տես­ված հո­ղեր՝ մոտ 2000 հա։
Քա­րի վե­րամ­շակ­ման կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ըստ բնա­պահ­պան­նե­րի, նույն­պես հո­ղի աղ­տոտ­ման աղ­բյուր են, օ­րի­նակ` մոտ մեկ միա­վոր խախտ­ված տա­րածքն աղ­տո­տում է 4 միա­վոր, իսկ բաց ե­ղա­նա­կով հան­քա­վայ­րե­րի, պո­չամ­բար­նե­րի 1 հեկ­տարն աղ­տո­տում է մոտ 15 հա շր­ջա­կա տա­րածք:
Հո­ղե­րի աղ­տոտ­ման գոր­ծոն­նե­րից են նաև թա­փոն­նե­րը՝ ինչ­պես ար­դյու­նա­բե­րա­կան, այն­պես էլ կեն­ցա­ղա­յին։ Ար­դյու­նա­բե­րա­կան նե­րու­ժի ա­ռա­վել զար­գաց­ման տա­րի­նե­րին (1985-1990 թթ.) Հա­յաս­տա­նում ա­մեն տա­րի ար­տադր­վել է մո­տա­վո­րա­պես 36,7 մլն տոն­նա ար­դյու­նա­բե­րա­կան թա­փոն, ո­րից 20,0 հա­զար տոն­նան ե­ղել է վտան­գա­վոր, պա­րու­նա­կել է ծանր մե­տաղ­ներ, քրո­մի, ֆտո­րի միա­ցու­թյուն­ներ, լու­ծիչ­ներ և այլն։
Հա­յաս­տա­նի է­կո­հա­մա­կար­գի հե­տա­գա դեգ­րա­դա­ցու­մը կան­խե­լու նպա­տա­կով բնա­պահ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյունն ար­դեն 15 տա­րի է` խո­սում և անհ­րա­ժեշտ է հա­մա­րում ի­րա­կա­նաց­նել թա­փոն­նե­րի գույ­քագր­ման աշ­խա­տանք­ներ։ Հայտ­նի է նաև, որ նման գույ­քագ­րում մեր երկ­րում վեր­ջին ան­գամ կա­տար­վել է 33 տա­րի ա­ռաջ՝ 1987-ին, ո­րի հա­մա­ձայն՝ կու­տակ­ված թա­փոն­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը կազ­մել է ա­վե­լի քան 26-27 մլն տոն­նա։
Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րի հա­մա­ձայն` ե­ղել են դեպ­քեր, երբ նախ­կի­նում մեր երկ­րում վե­րա­կանգ­նել են մոտ 250-300 հա խախտ­ված հո­ղեր: Որ­պես կա­նոն` դա դրա­կան ար­դյունք չի ու­նե­ցել:
Հա­մա­պա­տաս­խան օ­րեն­սդ­րու­թյամբ նա­խա­տես­ված է` հո­ղօգ­տա­գոր­ծո­ղը պար­տա­վոր է հո­ղը չփ­չաց­նել, այն պահ­պա­նել ու պաշտ­պա­նել։ Իսկ ե­թե գյուղն­շա­նա­կու­թյան հո­ղակ­տո­րը վա­ճառ­վում է, և գնոր­դը հայտ­նա­բե­րում է, որ տա­րածքն աղ­տոտ­ված է թու­նա­քի­մի­կատ­նե­րի շատ օգ­տա­գոր­ծու­մից, այս դեպ­քում ո՞վ պի­տի պա­տաս­խան տա: Այս հար­ցի լու­ծու­մը դեռ կար­գա­վոր­ված չէ, քա­նի որ մինչ օրս հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին կա­դաստ­րի պե­տա­կան կո­մի­տեի տրա­մադ­րած վկա­յա­կան­նե­րի մեջ, բա­ցի հո­ղի տա­րած­քի չա­փից ու ձևից, նաև պետք է նշ­վեն դրա ո­րա­կի, հու­մու­սի, ծանր մե­տաղ­նե­րի պա­րու­նա­կու­թյան մա­սին և այլ տվյալ­ներ, ին­չը մինչ օրս չի ար­վում:
Այս­պի­սով` Հա­յաս­տա­նի տա­րած­քի մոտ 80 տո­կո­սը են­թարկ­վում է դեգ­րա­դա­ցիա­յի, իսկ մոտ 43 տո­կո­սը (հիմ­նա­կա­նում Ար­մա­վի­րի, Ա­րա­րա­տի, Գե­ղար­քու­նի­քի, Շի­րա­կի և Վա­յոց ձո­րի մար­զե­րում 1 մլն 279 հա­զար հա)` ա­նա­պա­տաց­ման: Այս տվյալ­նե­րը հայ փոր­ձա­գետ­նե­րը ստա­ցել են տար­բեր գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան ըն­թաց­քում:
Ե­թե ՀՀ տա­րած­քում ընդ­լայն­վել են հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­նե­րը, բազ­մա­մյա տն­կարկ­նե­րը, ա­պա կա­րող ենք ա­սել, որ դրա փո­խա­րեն ա­վե­լա­ցել են ար­դյու­նա­բե­րա­կան և ըն­դեր­քօգ­տա­գործ­ման հա­մար հատ­կաց­ված տա­րածք­նե­րը, նվա­զել են ա­րոտ­նե­րի, խոտ­հարք­նե­րի և վա­րե­լա­հո­ղե­րի տա­րածք­նե­րը:
Մի­ջազ­գա­յին բնա­պահ­պա­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ան­հան­գս­տա­ցած են և կար­ծում են նաև, որ ան­ջր­դի հո­ղեր կան երկ­րագն­դի գրե­թե բո­լոր շր­ջան­նե­րում և կազ­մում են հո­ղագն­դի 45 տո­կո­սը: Այն­տեղ բնակ­վում է ա­վե­լի քան 2 մլրդ մարդ: Սա աշ­խար­հի բնակ­չու­թյան մեկ եր­րորդն է, և նրանք գտն­վում են բնա­պահ­պա­նա­կան, տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կի վրա:
Միգ­րա­ցիա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան 2015 թ. զե­կույ­ցի հա­մա­ձայն` ե­թե 2000 թ. մի­ջազ­գա­յին միգ­րանտ­նե­րի թի­վը կազ­մել է 173 մլն, 2010-ին՝ 222 մլն, 2015-ին այդ թի­վը հա­սել է 240 մի­լիո­նի, ա­պա 2019-ին՝ 272 մի­լիոն մարդ (աշ­խար­հի բնակ­չու­թյան 3.5%-ը): Միգ­րա­ցիա­յի հար­ցե­րով փոր­ձա­գետ­նե­րը նաև ա­հա­զան­գում են, որ ե­թե այս տեմ­պե­րը շա­րու­նակ­վեն, ա­պա մո­տա­կա տաս­նա­մյակ­նե­րում միգ­րանտ­նե­րի թի­վը կհատի մեկ մի­լիար­դի սահ­մա­նը, ո­րոնց թվում կգե­րակշ­ռեն է­կո և ագ­րո­միգ­րանտ­նե­րը:
Գա­լուստ ՆԱ­ՆՅԱՆ
Հ. Գ. 1 Հի­շենք այն փաս­տը, որ 1970-1980-ա­կան թվա­կան­նե­րին ՄԱԿ-ի ա­նա­պա­տաց­ման դեմ պայ­քա­րի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վեց նաև Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի եր­կր­նե­րում, և 10 տա­րում ծախս­վեց ա­վե­լի քան 1 մի­լիարդ դո­լար: Տա­րի­նե­րի հեռ­վից ՄԱԿ-ը փոր­ձում է ճշ­տել` ծրա­գիրն ի­րա­կա­նու­թյուն դար­ձա՞վ, և հան­գում է այն եզ­րա­կա­ցու­թյան, որ ծրա­գի­րը ոչ թե միայն բնա­պահ­պա­նա­կան տե­սան­կյու­նից պետք է ի­րա­կա­նաց­վեր, այլև միա­ժա­մա­նակ պետք է տվյալ տա­րա­ծաշր­ջա­նում լուծ­վեին տն­տե­սա­կան և սո­ցիա­լա­կան մի շարք խն­դիր­ներ:
Այս­պի­սով, ե­թե ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­ներ չի­րա­կա­նաց­նեն հո­ղա­յին և ջրա­յին ռե­սուրս­նե­րի կա­յուն օգ­տա­գործ­ման հետ կապ­ված, ա­պա, ըստ կան­խա­տե­սում­նե­րի, շատ շու­տով ա­նա­պա­տաց­ման պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նում 15-18 տո­կո­սով կն­վա­զի հո­ղի խո­նա­վու­թյու­նը, բան­ջա­րե­ղե­նի ար­տադ­րու­թյան ծա­վա­լը` 15 տո­կո­սով, իսկ ա­րո­տա­վայ­րե­րը կկր­ճատ­վեն մինչև 25 տո­կո­սով:
Հ. Գ. 2 Այ­սօր ա­վե­լի քան եր­կու մի­լիարդ հեկ­տար նախ­կին ար­տադ­րո­ղա­կան հող է քայ­քայ­վում: Մինչև 2030 թվա­կա­նը սնն­դի ար­տադ­րու­թյու­նը կպա­հան­ջի լրա­ցու­ցիչ 300 մի­լիոն հեկ­տար տա­րածք:
Բնա­կան է­կո­հա­մա­կար­գե­րի ա­վե­լի քան 70 տո­կո­սը վե­րա­փոխ­վել է: Մինչև 2050 թվա­կա­նը սա կա­րող է հաս­նել 90 տո­կո­սի:
Մինչև 2030 թվա­կա­նը նո­րաձևու­թյան ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ կան­խա­տես­վում է օգ­տա­գոր­ծել 35 տո­կո­սով ա­վե­լի հող՝ ա­վե­լի քան 115 մի­լիոն հեկ­տար, ին­չը հա­մար­ժեք է Կո­լում­բիա­յի չա­փին:
Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ