«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Հե­տաձգ­ված ա­ռաջ­նա­խա­ղեր, վերսկս­ված փոր­ձեր

Հե­տաձգ­ված ա­ռաջ­նա­խա­ղեր, վերսկս­ված փոր­ձեր
23.06.2020 | 01:50

Թատ­րոն­նե­րում հան­դի­սա­տե­սի հետ կեն­դա­նի կա­պը դեռ չի վե­րա­կան­գն­վել, բայց փոր­ձե­րը վերս­կս­վել են։ Կա­րե­լի է ա­սել՝ մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը սկ­սել են օ­դի ի­րենց չա­փա­բա­ժի­նը ստա­նալ։ Մե­կու­սաց­ման օ­րե­րին նրանք ոչ միայն հաղ­թա­հա­րում էին հա­մա­վա­րա­կի «մա­տու­ցած» դժ­վա­րու­թյուն­նե­րը, այլև տա­րա­տե­սակ նա­խագ­ծե­րով փոր­ձում հե­տաքր­քիր դարձ­նել տա­նը փակ­ված մարդ­կանց ա­ռօ­րյան։


Ա­բո­վյա­նի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ԱՐ­ՄԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ մե­կու­սաց­ման շր­ջա­նում ստիպ­ված էին անց­նել առ­ցանց տի­րույթ, հե­քիաթ­ներ ըն­թեր­ցել փոք­րիկ հան­դի­սա­տե­սի հա­մար, ներ­կա­յա­ցում­նե­րից ո­րո­շա­կի ցու­ցադ­րու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել. «Բայց թատ­րո­նը են­թադ­րում է կեն­դա­նի շփում հան­դի­սա­տե­սի հետ, և առ­ցանց հար­թա­կում աշ­խա­տե­լը մի փոքր աբ­սուր­դի ժան­րից է։ Շնոր­հա­կալ ենք, որ ար­դեն ո­րո­շա­կի թույ­լտ­վու­թյուն ու­նենք փոքր խմ­բե­րով փոր­ձեր ա­նե­լու։ Հու­սանք, որ ազ­գո­վին հնա­րա­վո­րինս շուտ կհաղ­թա­հա­րենք այս խն­դի­րը, թատ­րոնն էլ հան­դի­սա­տես կու­նե­նա»։


Մեր զրու­ցա­կի­ցը չի բա­ցա­ռում, որ երբ թատ­րոնն իր դռ­նե­րը բա­ցի, սկզբ­նա­կան շր­ջա­նում հան­դի­սա­տե­սը հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ կու­նե­նա, գու­ցե դեռ խու­սա­փի փակ տա­րածք­նե­րից, բայց վս­տահ է նաև, որ այդ ա­մե­նը ժա­մա­նա­կա­վոր է. թա­տե­րա­սեր­նե­րը չեն կա­րող եր­կար դի­մա­նալ ա­ռանց թատ­րո­նի, ինչ­պես որ թատ­րո­նը չի կա­րող ա­ռանց իր սի­րե­լի հան­դի­սա­տե­սի։
Հե­տաքր­քր­վե­ցինք՝ ի՞նչ կի­սատ թո­ղած գոր­ծեր ու­նեն՝ նոր ներ­կա­յա­ցում, հյու­րա­խա­ղեր, նա­խագ­ծեր։ Պարզ­վեց` մինչ հա­մա­վա­րա­կը Ա­բո­վյա­նի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում նոր ներ­կա­յաց­ման փոր­ձեր են ըն­թա­ցել՝ «Հի­վան­դա­սե­նյակ N 6», ըստ Չե­խո­վի հա­մա­նուն պատմ­ված­քի և «Կար­միր գլ­խար­կի» ման­կա­կան ե­րաժշ­տա­կան ներ­կա­յա­ցու­մը։ Ա­ռաջ­նա­խա­ղե­րը լի­նե­լու էին մար­տի վեր­ջին, ապ­րի­լի սկզ­բին։
«Ցա­վոք, չի­րա­կա­նա­ցան։ Հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո կվե­րա­կանգ­նենք ու կխա­ղանք դրանք, ինչ­պես մեր խա­ղա­ցան­կի մյուս բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րը»,- ա­սաց Ար­մեն Սարգ­սյա­նը, հա­վե­լե­լով, որ որ­պես դե­րա­սան հա­մա­գոր­ծակ­ցում է «Գոյ» թատ­րո­նի հետ, փետր­վա­րի 14-ին պետք է կա­յա­նար հեր­թա­կան ա­ռաջ­նա­խա­ղը։


Զրու­ցե­ցինք նաև ա­ռա­վել լու­սա­վոր ժա­մա­նակ­նե­րից, երբ հա­մա­վա­րա­կը չէր ներ­խու­ժել մեր կյանք։ «Ա­բո­վյա­նի թատ­րոնն ու­նի՞ հան­դի­սա­տես։ Մայ­րա­քա­ղա­քը մոտ է, երևա­նյան թատ­րոն­նե­րը գու­ցե ա­վե­լի՞ գրա­վեն Ա­բո­վյա­նի հան­դի­սա­տե­սին» հար­ցե­րին ի պա­տաս­խան Ար­մեն Սարգ­սյանն ա­սաց, որ երբ նշա­նակ­վել է թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, սկզբ­նա­կան շր­ջա­նում ու­նե­ցել է այդ մտա­վա­խու­թյու­նը, բայց պարզ­վել է, որ ա­բո­վյան­ցին իր թատ­րո­նը շատ է սի­րում։ Ֆան­տաս­տիկ հան­դի­սա­տես ու­նեն։ Ի դեպ, երևա­նյան հան­դի­սա­տեսն էլ ոչ պա­կաս ակ­տիվ է։ Դեր ու­նի նաև տե­ղան­քի գոր­ծո­նը, Ա­բո­վյա­նում օ­դը մա­քուր է, թատ­րոնն այն­պի­սի վայ­րում է, որ շեն­քեր չկան, մե­քե­նա­նե­րը շատ չեն։ «Գա­լիս են թատ­րոն, միա­ժա­մա­նակ զբոս­նում, վա­յե­լում մեր կա­նաչ քա­ղա­քը։ Հա­ճախ դա­սա­րան­նե­րով են այ­ցե­լում։ Հատ­կա­պես, երբ Թու­մա­նյա­նի 150-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում կոմ­պո­զի­տոր Վա­հե Հայ­րա­պե­տյա­նի հետ «Շունն ու կա­տուն» ե­րաժ­շա­կան մյու­զիք­լը ներ­կա­յաց­րինք, հան­դի­սա­տե­սը շատ սի­րեց այն։ Ներ­կա­յա­ցումն անց­նում էր լեփ-լե­ցուն դահ­լի­ճում»,- հա­վե­լեց գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը։


Ա­բո­վյա­նի թատ­րո­նը նաև հյու­րա­խա­ղե­րի է մեկ­նում Երևան, ՀՀ մար­զեր, հա­մա­գոր­ծակ­ցում ի­տա­լա­կան մի թա­տե­րախմ­բի հետ. փո­խայ­ցեր են լի­նում ա­մեն տա­րի, փոր­ձա­րա­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ են բե­մադ­րում։ Մեր զրու­ցա­կի­ցը կես­կա­տակ ա­սում է՝ հի­մա պետք է Ի­տա­լիա­յում լի­նեինք, ե­թե հա­մա­վա­րա­կը ա­մեն ինչ ի­րար չխառ­ներ։ Սա­կայն ան­գործ չեն մնա­ցել, հա­մա­տեղ առ­ցանց ներ­կա­յա­ցում են բե­մադ­րել։ Թե­ման հա­մա­վա­րակն է, ներ­կա­յաց­վե­լու է ի­տա­լա­կան հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ բուժ­վում են վա­րա­կա­կիր­նե­րը։


Հե­տաք­րք­վե­ցինք նաև թատ­րո­նի խա­ղա­ցան­կով։ Երբ Ար­մեն Սարգ­սյա­նը ստանձ­նել է գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, այդ շր­ջա­նում թատ­րո­նը մի քիչ պա­սիվ է ե­ղել։ «Ես իմ ա­ռաջ խն­դիր դրե­ցի ման­կա­կան նե­րա­կա­յա­ցում­ներ բե­մադ­րե­լու, որ հան­դի­սա­տե­սին մո­տեց­նենք թատ­րո­նին, կրտ­սեր հան­դի­սա­տե­սին սո­վո­րեց­նենք իր հա­րա­զատ քա­ղա­քում ներ­կա­յա­ցում­ներ նա­յել։ Ա­ռա­ջի­նը բե­մադ­րե­ցինք Թու­մա­նյա­նի «Պո­չատ աղ­վե­սը», որն ար­ժա­նա­ցավ «Ար­տա­վազդ» ա­մե­նա­մյա թա­տե­րա­կան մր­ցա­նա­կի։ Հե­տա­գա­յում՝ «Կոշ­կա­վոր կա­տուն», «Չա­րի վեր­ջը», ա­մա­նո­րյան ներ­կա­յա­ցում­ներ, որ ամ­փոփ­վե­ցին «Շունն ու կա­տուն» ներ­կա­յաց­մամբ։ Մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար ու­նեինք կո­մե­դիա­ներ՝ «Չս­տաց­ված գո­ղու­թյուն­ներ», «ԱԻՆ 911», պատ­րաս­տում էինք «Հի­վան­դա­սե­նյակ N 6» ներ­կա­յա­ցումն ու է­լի նա­խագ­ծեր, ու ա­մեն ինչ կի­սատ մնաց։ Բայց լա­վա­տես ենք,- ա­սաց Ար­մեն Սարգ­սյա­նը, շեն­քա­յին պայ­ման­նե­րի մա­սին հար­ցին ի պա­տաս­խան էլ ա­սաց, որ դա թերևս թատ­րո­նի միակ լուրջ խն­դիրն է, ու կար­ծում է, բո­լոր մար­զա­յին թատ­րոն­նե­րում, մաս­նա­կի վե­րա­պա­հում­նե­րով, կա այդ խն­դի­րը։- Ա­բո­վյա­նի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քը կա­ռուց­վել է 1980-ին։ Կա­պի­տալ վե­րա­նո­րո­գում երբևէ չի ար­վել, մաս­նա­կի վե­րա­նո­րո­գում­ներ լի­նում են, և հի­մա Ա­բո­վյա­նի հա­մայն­քա­պե­տը ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում, որ ներդ­րող­ներ ներգ­րա­վի քա­ղա­քի թատ­րո­նը վե­րա­նո­րո­գե­լու գոր­ծում, և 21-րդ դա­րին հա­մա­հունչ թատ­րո­նի շենք ու­նե­նանք»։

Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ