ՈՒ՞ր եք այդ­քան ա­րագ սլա­նում, որ­բի գլուխ չէ այս պե­տու­թ­յու­նը

ՈՒ՞ր եք այդ­քան ա­րագ սլա­նում, որ­բի գլուխ չէ այս պե­տու­թ­յու­նը
26.06.2020 | 00:11

Հու­նի­սի 24-ը հա­կա­սա­կան օր էր։ Մեր անմ­տու­թյան և հպար­տու­թյան խտաց­ման օր։ Մոսկ­վա­յի Կար­միր հրա­պա­րա­կում հայ զին­վոր­ներն էին խրոխտ քայ­լում։ Ան­կախ Հա­յաս­տա­նի ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը՝ բա­նա­կը, այ­սօր միակ կա­ռույցն է, ո­րը, ան­կախ քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րից, շա­րու­նա­կում է հպարտ պա­հել այն երկ­րի պա­տի­վը, ո­րը քա­ղա­քա­կան տար­բեր ու­ժեր ա­մեն օր գետ­նին են հա­վա­սա­րեց­նում։ Այդ օ­րը նաև ծն­կի ի­ջավ մեր ի­րա­վա­կան պե­տու­թյու­նը, երևաց քա­ղա­քա­կան ու­ժե­րի ու ան­հատ­նե­րի ողջ թշ­վա­ռու­թյու­նը։ Քա­ղա­քա­կան թաղ­ման օր էր, մա­հա­խո­սա­կան­նե­րի պա­կաս էլ չկար։ Սա­կայն խոսքն ու խրատն ա­նօ­գուտ են, ան­ցել է նաև ախ­տո­րոշ­ման ժա­մա­նա­կը, ի­րա­կան քայ­լեր են պետք, որ­պես­զի գա­հա­վիժ­ման տա­նող այս ըն­թաց­քը կանգ­նեց­վի։ Մենք վատ սո­վո­րու­թյուն ու­նենք. այ­սօր­վա սխալ­նե­րից վա­ղը դա­սեր չենք քա­ղում, ե­րեկ­վա ծա­խու և կա­շառ­ված մե­կին այ­սօր փր­կիչ ենք դարձ­նում ու տե­ղա­վո­րում պե­տա­կան օ­ղակ­նե­րում։ Իսկ վեր­ջինս էլ խո­սում է հոգևոր ար­ժեք­նե­րից, զբաղ­վում ա­ղան­դա­վո­րու­թյան տա­րած­մամբ, ազն­վու­թյու­նը, հայ­րե­նի­քը, ըն­տա­նի­քը կարևո­րում, բայց դրանք հետևո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նում։


Այս կարճ ժա­մա­նա­կաշր­ջա­նում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում ինչ­քա՜ն դի­մակ­ներ պատռ­վե­ցին։ Բո­լո­րին ու ա­մեն ինչ քն­նա­դա­տող ընդ­դի­մու­թյու­նը ե­կավ իշ­խա­նու­թյան ու պարզ­վեց, որ Հա­յաս­տանն այս­քան ա­պաշ­նորհ, պե­տա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն չու­նե­ցող իշ­խա­նու­թյուն չի ու­նե­ցել։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել երկ­րորդ նման կա­ռա­վա­րու­թյուն, որ վա­րա­կի դեմ պայ­քա­րում խո­շոր հաշ­վով պար­տու­թյուն է կրել, բայց վար­չա­պե­տի ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի գլ­խա­վո­րու­թյամբ փո­ղոց­ներն ըն­կած մարդ­կանց դի­մակ են բա­ժա­նում։ Է՜, ե­թե դի­մակ­ներ բա­ժա­նե­լով պի­տի խն­դի­րը լուծ­վեր, «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի հա­մար հա­վա­քած մի­լիոն­նե­րը տրա­մադ­րեիք, մար­դիկ վար­ձեիք, բո­լո­րին դի­մակ բա­ժա­նեիք ու խն­դի­րը լու­ծեիք։ Լավ, դուք բա­նու­գործ չու­նե՞ք։ Ոչ մի ո­լորտ չի աշ­խա­տում, ձեր թվե­րով 71 հա­զար մարդ այս ըն­թաց­քում աշ­խա­տան­քից զրկ­վել է, իսկ դուք, որ ոչ մի աշ­խա­տա­տեղ այդ­պես էլ չս­տեղ­ծե­ցիք, ին­չո՞վ եք զբաղ­ված։ Ի­հար­կե, դի­մակ բա­ժա­նե­լով ու սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշր­ջում ա­նե­լով։ Աբ­սուրդն էլ այն է, որ ան­գամ թեկ­նա­ծու չեք կա­րո­ղա­նում գտ­նել, որ ՍԴ ան­դամ դարձ­նեք, բայց ու­զում եք ա­զատ­վել պրո­ֆե­սիո­նալ դա­տա­վոր­նե­րից, ո­րոնք ան­գամ այս օ­րե­րին ի­րենց թույլ չտ­վե­ցին մեկ ան­պար­կեշտ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րի ի­րա­վուն­քը լիար­ժե­քո­րեն ու­նեին։ ՈՒ՞ր եք այդ­քան ա­րագ սլա­նում, որ­բի գլուխ չէ այս պե­տու­թյու­նը, որ ինչ­պես ու­զեք, այն­պես վար­վեք հե­տը։ Օ­րենքն ու օ­րի­նա­կա­նու­թյունն այս կա­ռա­վա­րիչ­նե­րի հա­մար առ ո­չինչ են, չկան տա­բու­ներ, չկան կար­միր գծեր։


Նույն օ­րը նաև բո­լո­րին պարզ դար­ձավ, որ կան ու­ժեր, ո­րոնք «գա­ռան մոր­թի հա­գած գայ­լեր են», ո­րոնք, թերևս, ա­վե­լի վատն են, քան օր­վա իշ­խա­նու­թյու­նը, ո­րով­հետև հենց նման ու­ժե­րի պատ­ճա­ռով է իշ­խա­նու­թյու­նը դառ­նում ան­կա­ռա­վա­րե­լի ու ան­վե­րահս­կե­լի, մտ­քին ե­կածն ա­նում, ո­րով­հետև գործ ու­նի «գր­պա­նում» ծվա­րած իբր ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ։ Ցա­վոք, այս երևույ­թը խոր ար­մատ­ներ ու­նի, Հա­յաս­տա­նում միշտ էլ ընդ­դի­մու­թյու­նը ճա­ռել է ժո­ղովր­դի ա­նու­նից, բայց ամս­վա վեր­ջում այդ դե­րը փայ­լուն կա­տա­րե­լու հա­մար «աշ­խա­տա­վարձ» ստա­ցել իշ­խա­նու­թյու­նից։ ՈՒ դեռ դա քիչ է, հի­մա էլ այդ տե­սա­կը իշ­խա­նու­թյուն է դար­ձել, բայց հո­գով է­լի մնում է վճար­վող ընդ­դի­մու­թյուն, որն ա­մեն ա­միս սպա­սում է, որ ինչ-որ մեկն ի­րեն մուծ­վի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ