«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մի հար­ցապնդ­ման, թե մի սինդ­րո­մի պատ­մու­թ­յուն

Մի հար­ցապնդ­ման, թե մի սինդ­րո­մի պատ­մու­թ­յուն
26.06.2020 | 00:14
Ե­րեկ ար­տա­հերթ նս­տաշր­ջա­նում ԱԺ-ն քն­նար­կում էր Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի 2019-ի գոր­ծու­նեու­թյու­նը, ի թիվս այլ կա­ռույց­նե­րի՝ ԿԲ-ի, ԿԸՀ-ի: Ի տար­բե­րու­թյուն այլ օ­րե­րի՝ հա­մա­րյա սո­վո­րա­կան օր էր խոր­հր­դա­րա­նում՝ չհաշ­ված մի քա­նի ե­լույթ­ներ: Եվ այդ մի քա­նի­սից մե­կը ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի ե­լույթն էր՝ Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի գոր­ծու­նեու­թյան քն­նարկ­ման ժա­մա­նակ: Չխո­րա­նա­լով ան­կախ պատ­գա­մա­վո­րի ե­լույ­թի դր­դա­պատ­ճառ­նե­րի մեջ` ակն­հայտ է, որ իր պա­տաս­խան խոս­քում Լևոն Յո­լյա­նը բա­ցա­հայ­տո­րեն սխալ­վում էր՝ խն­դի­րը տե­սա­կի տար­բե­րու­թյուն չէ, խն­դի­րը հո­գե­վի­ճա­կի տար­բե­րու­թյուն է, սինդ­րոմ, որ կոչ­վում է՝ «Նս­տածն ու­զում է նս­տաց­նել»: Բո­լո­րին: Կարևոր չէ՝ ին­չի հա­մար: Ա­մեն ին­չի, որ ա­րել են ու չեն ա­րել: Եվ այդ հո­գե­վի­ճա­կը ու­նի մեկ բա­ցատ­րու­թյուն՝ ով էլ լի­նի, դի­մա­ցի­նը գող է, կա­շա­ռա­կեր է, ան­նա­մուս է, սրի­կա ու պար­տա­վոր է նս­տել, ո­րով­հետև երբ ին­քը ժա­մա­նա­կին նս­տած էր, նա իր հա­մար ապ­րում ու աշ­խա­տում էր: Ժան­րի կա­նոն­նե­րով՝ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը հի­շեց և ազ­գա­կան­նե­րին ու, ի­հար­կե, վա­րոր­դին, որ նույն­պես գող է, ա­վա­զակ ու սրի­կա: 2019-ին Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի գոր­ծու­նեու­թյան հաշ­վետ­վու­թյու­նը նա ո­րա­կեց ան­բո­վան­դակ մի պարզ պատ­ճա­ռով՝ «Մենք չենք տես­նում որևէ ցն­ցող բա­ցա­հայ­տում», և, ու­րեմն, ե­թե չկա սկան­դալ, պե­տա­կան գու­մար­նե­րը մսխ­վել են ու չեն բա­ցա­հայտ­վել շուրջ­բո­լո­րը վխ­տա­ցող մյուս գո­ղե­րը, կա­շա­ռա­կեր­ներն ու սրի­կա­նե­րը: Սա մտա­գա­րու­թյուն է, որ դառ­նում է հա­սա­րա­կու­թյան հա­մար ռեալ սպառ­նա­լիք, ո­րով­հետև սկզ­բուն­քը ոչ թե ան­մե­ղու­թյան, այլ ի սկզ­բա­նե մե­ղա­վո­րու­թյան կան­խա­վար­կա­ծով գնա­հա­տա­կան­ներ տալն է: Պա­տա­հա­կան չէ, որ ԿԸՀ նա­խա­գա­հից էլ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը պա­հան­ջում էր, որ հայ­տա­րա­րի՝ ԿԸՀ-ն տաս­նա­մյակ­նե­րով ե­ղել է ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի հիմ­նա­կան վայ­րը՝ կեղ­ծել ենք, ու է­լի կեղ­ծե­լու ենք: ՈՒ հաս­տատ շատ դժ­գոհ էր, որ Մու­կու­չյա­նից չլ­սեց հենց այդ պա­տաս­խա­նը: Ի տար­բե­րու­թյուն նրա՝ «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րին հե­տաք­րք­րում էին շատ ա­վե­լի կարևոր հար­ցեր: Ինչ­պես Լևոն Յո­լյա­նի դեպ­քում: Ար­ման Բա­բա­ջա­նյանն այն­քան է տար­ված բա­ցա­հայ­տու­մի, մեր­կա­ցու­մի ու դա­տա­պար­տու­մի իր մո­լուց­քով, որ մի փոք­րիկ իշ­խա­նու­թյուն ու­նե­նար, ՀՀ բնակ­չու­թյան կե­սի հա­մար կկա­ռու­ցեր նոր բան­տեր ու ցմահ կա­զա­տազր­կեր, ո­րով­հետև ապ­րել, աշ­խա­տել են մինչև 2018-ի Հա­յաս­տա­նում ու չեն ա­պաշ­խա­րել ան­ցյալ դա­րում ծն­ված լի­նե­լու հա­մար: Մինչ­դեռ ին­քը՝ Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը ևս, Ա­հեղ դա­տաս­տա­նի ա­ռաջ սուրբ չէ ու հաս­տատ Տի­րոջ աջ կող­մում չի հայ­տն­վե­լու:
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6156

Մեկնաբանություններ