«Ըն­դա­մե­նը ընդ­դի­մու­թ­յու­նը պետք է գրա­գետ գոր­ծըն­թաց ի­րա­կա­նաց­նի, ին­չը չի հա­ջող­վում»

«Ըն­դա­մե­նը ընդ­դի­մու­թ­յու­նը պետք է գրա­գետ գոր­ծըն­թաց ի­րա­կա­նաց­նի, ին­չը չի հա­ջող­վում»
26.06.2020 | 00:35

Մարդն ինչ­պի­սի երևա­կա­յու­թյուն պի­տի ու­նե­նա, որ հայ­տա­րա­րի, թե վի­րուսն ինչ-որ մարդ­կանց հա­մար «եր­կն­քից թափ­վող մա­նա­նա» է, քա­նի որ նրանք իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում։ Այ­սինքն, ըստ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, մար­դու կյան­քին, ըն­տա­նի­քի ա­ռող­ջու­թյա­նը սպառ­նա­ցող վտան­գը կա­րող է ա­վե­լի ստո­րա­դաս լի­նել, քան վար­չա­պե­տին քն­նա­դա­տե­լը։ ՈՒ սա ա­սում է երկ­րի վար­չա­պե­տը, ո­րին պի­տի պա­տաս­խա­նել իր իսկ խոս­քով, ա­մեն մարդ իր փչա­ցա­ծու­թյամբ է մյու­սին դա­տում։ Ե­րեկ խոր­հր­դա­րա­նում կր­կին երկ­րի վար­չա­պետն աջ ու ձախ սպառ­նում էր, քա­ղա­քա­կան ու­ժե­րին վի­րա­վո­րում, այլ խոս­քով, փա­շի­նյա­նա­կան հեր­թա­կան ցե­րե­կույթն էր։ Նրա ե­լույ­թում հն­չած մտ­քե­րի, ՍԴ-ի վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ԱՐՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-ՍԴ-ի հետ կապ­ված` իշ­խա­նու­թյու­նը հա­սա՞վ իր նպա­տա­կին, թե՞ քա­ղա­քա­կան այլ զար­գա­ցում­նե­րի կա­րող ենք ա­կա­նա­տես լի­նել։
-Նախ պետք է հաս­կա­նալ, թե ին­չու են ՍԴ-ի շուրջ նման գոր­ծըն­թաց­ներ ըն­թա­նում։ 2018-ի ապ­րիլ-մա­յի­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նում մեծ թա­փով կա­ռուց­վում է անձ­նիշ­խան հա­մա­կարգ։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար բե­րենք Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կը, որ­տեղ ա­մեն ինչ նա­խա­գահն է ո­րո­շում, չկան ընդ­դի­մու­թյուն, ան­կախ լրատ­վա­մի­ջոց­ներ, դա­տա­կան հա­մա­կար­գը, հան­րա­յին մար­մին­նե­րը նա­խա­գա­հի ա­նուղ­ղա­կի հս­կո­ղու­թյան տակ են։ Այս ա­մե­նը փորձ է ար­վում ի­րա­կա­նաց­նել նաև Հա­յաս­տա­նում, բայց ոչ թե նա­խա­գա­հի, այլ վար­չա­պե­տի մա­կար­դա­կով։ Պե­տա­կան կա­ռա­վար­ման ողջ հա­մա­կար­գը պետք է լի­նի մեկ ան­ձի ձեռ­քում, ինչ­պես նաև օ­րեն­քով ստեղծ­ված հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րը, հանձ­նա­ժո­ղով­նե­րը, ի­րա­վա­կան հա­մա­կար­գը։ Անձ­նիշ­խան հա­մա­կար­գը չի հան­դուր­ժում այ­լընտ­րանք, ի­րեն չեն­թարկ­վող ինչ-որ կա­ռույց, ու կարևոր չէ` այն ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում՝ լի­նի ՍԴ-ն կամ ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան։ Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում տես­նում ենք, որ տար­բեր ո­լորտ­նե­րում նշա­նակ­վում են այն­պի­սի մար­դիկ, ո­րոնք ան­մի­ջա­պես են­թարկ­վում են վար­չա­պե­տին։ Ա­սել է՝ Հա­յաս­տա­նում հի­մա անձ­նիշ­խան հա­մա­կար­գի ամ­րապ­նդ­ման գոր­ծըն­թացն է ի­րա­կա­նաց­վում։ Այս փու­լում ՍԴ-ում են փոր­ձում ու­նե­նալ դա­տա­վոր­ներ, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն կեն­թարկ­վեն վար­չա­պե­տին։ Սա ինք­նան­պա­տակ չէ, որ քնել-արթ­նա­ցել ու ո­րո­շել են, որ Հրայր Թով­մա­սյա­նը չպետք է լի­նի ՍԴ նա­խա­գահ, այլ Պո­ղոս Պո­ղո­սյա­նը։ Կա հս­տակ խն­դիր, ո­րը պետք է ՍԴ-ն լու­ծի ու ո­րը պի­տի իշ­խա­նու­թյան շա­հե­րից բխի։ Իսկ թե որ խն­դիրն է, այս պա­հին կա­րող ենք են­թադ­րել, օ­րի­նակ, ղա­րա­բա­ղյան հար­ցով հան­րաք­վե անց­կաց­նե­լու հար­ցը, ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան ճա­նա­չե­լը և այլն։ Այս բո­լոր դեպ­քե­րում պետք է, որ ի­րենց են­թա­կա ՍԴ ու­նե­նան, իսկ այ­սօր­վա ՍԴ-ի կազ­մը իր վար­վե­լա­կեր­պով ցույց է տա­լիս, որ են­թա­կա չէ վար­չա­պե­տին։ Փա­շի­նյա­նը վս­տահ չէ, որ են­թադ­րենք, ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ու­ղար­կի ՍԴ, այն­տեղ ի­րեն հա­ճե­լի ո­րո­շում կկա­յաց­վի։
-Սահ­մա­նադ­րա­կան այս փո­փո­խու­թյուն­ներն ի­րա­վա­բան­նե­րը սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշր­ջում ո­րա­կե­ցին, ո­րը քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում։ Ի՞նչ եք կար­ծում, այս իշ­խա­նու­թյու­նը երբևէ այս հար­ցով կրե­լու՞ է պա­տաս­խա­նատ­վու­թյուն։
-Սա կախ­ված է այն հան­գա­ման­քից, թե հա­ջորդ իշ­խա­նու­թյունն ով կլի­նի։ Ե­թե հա­ջորդ իշ­խա­նու­թյու­նը լի­նի այ­սօր­վա ընդ­դի­մա­դիր­նե­րից, վս­տա­հա­բար՝ ա­յո։ Պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրե­լու ողջ խմ­բակ­ցու­թյու­նը, վար­չա­պե­տը, ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը, բո­լո­րը՝ ըստ պաշ­տո­նի։ Կա­րող է քա­ղա­քա­կան առևտրի հետևան­քով պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկ­րեն, բայց միան­շա­նակ է, որ նրանք օ­րենք են խախ­տել, ո­րի հա­մար պի­տի պա­տաս­խան տան։ Ի­րա­վա­բան պետք չէ լի­նել հաս­կա­նա­լու հա­մար, որ ե­ղել է հս­տակ օ­րի­նա­խախ­տում։ Ի դեպ, հենց նույն բա­նի հա­մար այ­սօր դա­տում են երկ­րորդ նա­խա­գա­հին, որն իբրև իր լիա­զո­րու­թյուն­նե­րը գե­րա­զան­ցե­լով, սահ­մա­նադ­րա­կան կարգ է տա­պա­լել։ Են­թադ­րում եմ, որ այս նույն հոդ­վա­ծով ա­պա­գա­յում այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն է դատ­վե­լու։ Իսկ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ա­մեն պատ­գա­մա­վոր քվեար­կում է՝ ըստ իր խղ­ճի և քվեար­կու­թյան հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում, այդ­պես չէ. Ռո­բերտ Քո­չա­րյա­նին հենց դրա հա­մար են պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չել։
-Ար­դեն պարզ է, որ այս իշ­խա­նու­թյունն իր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար կանգ չի առ­նում ոչ մի բա­նի առջև, ոչ օ­րենք է հար­գում, ոչ պե­տա­կան ինս­տի­տուտ։ Ո՞վ է տվել նրանց այդ­պես վար­վե­լու լայն լիա­զո­րու­թյուն և մինչև ու՞ր կհաս­նի այս իշ­խա­նու­թյունն այս­պի­սի քայ­լե­րով։
-Դրանք անձ­նիշ­խան հա­մա­կար­գի կա­նոն­ներն են, ո­րոն­ցից մեկն էլ այն է, որ սահ­ման­ներ չի ճա­նա­չում իր հա­մա­կարգն ամ­րապն­դե­լու հա­մար։ Ժո­ղովր­դի ա­նու­նից տար­բեր գոր­ծո­ղու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­նում՝ ան­կախ հան­գա­ման­քից, թե ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը վա­յե­լում են, թե ոչ։ Սա հա­մա­կար­գի էու­թյունն է։
-Իսկ գու­ցե վս­տա­հու­թյան պատ­ճառն էլ այն է, որ ինչ­պես ե­րեկ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, ա­պա­գա իշ­խա­նու­թյու­նը լի­նե­լու է այս խոր­հր­դա­րա­նից, հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րի՞ց։
-Թե ով կլի­նի հա­ջորդ իշ­խա­նու­թյունն ու ընդ­դի­մու­թյու­նը, ո­րո­շե­լու է ժո­ղո­վուր­դը, ոչ թե Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը։ Նրա ի­րա­վունքն է հայ­տա­րա­րել, թե ում է որ­պես հա­ջորդ իշ­խա­նու­թյուն տես­նում, սա­կայն դա մի­միայն ո­րո­շե­լու է ընտ­րո­ղը` լի­նի հեր­թա­կան, թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ՝ ել­նե­լով այն հան­գա­ման­քից, թե այդ ու­ժե­րից որն ի­րեն ինչ­պես կդրսևո­րի։ Հա­սա­րա­կու­թյան ո­րո­շու­մը կախ­ված է քա­ղա­քա­կան ու­ժե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք այս պա­հին տե­սա­նե­լի չեն։ Տես­նում ենք վար­չա­պե­տի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և ԲՀԿ-ի քի­չու­միչ, պու­ճուր ընդ­դի­մա­դիր քայ­լեր, բայց իշ­խող ու­ժին ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներ որ­պես այդ­պի­սիք չենք տես­նում։ Ու սա կախ­ված չէ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կից, դա պայ­մա­նա­վոր­ված է ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի ոչ ո­րա­կյալ քայ­լե­րից, չի­մա­ցու­թյու­նից, թե այս­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րում ինչ­պես պի­տի գոր­ծել։
-Ե­թե ԲՀԿ-ն փոքր քայ­լեր է ա­նում, խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր մյուս ուժն այս օ­րե­րին բա­վա­կան մեծ քն­նա­դա­տու­թյան ա­լիք է վաս­տա­կել իր ո­րո­շում­նե­րի պատ­ճա­ռով։ ԼՀԿ-ն հա­մա­րում են «գր­պա­նա­յին» ընդ­դի­մու­թյուն։ Այս ուժն ի­րեն սպա­ռե՞լ է։
-Դա մի քիչ բարդ է ա­սել։ Անձ­նիշ­խան հա­մա­կար­գը չի հան­դուր­ժում ի­րա­կան ընդ­դի­մու­թյուն, նրան պետք է «գր­պա­նա­յին» ընդ­դի­մու­թյուն։ Դրա­նով է նաև պայ­մա­նա­վոր­ված ԲՀԿ-ի դեմ գրո­հը, քա­նի որ դա այն ու­ժե­րից մեկն է, որն ու­նի ընտ­րա­զանգ­ված, ո­րո­շա­կի ռե­սուրս, ո­րով կա­րող է մր­ցա­կից դառ­նալ իշ­խա­նու­թյա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է ԼՀԿ-ին, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում հին «օ­րենք­նե­րը» կրկն­վում են։ Շա­տե­րին թվում է, որ նա­խորդ­նե­րը, որ նույն ճա­նա­պար­հով գնա­ցել ու սխալ­վել են, ի­րենց դա չի սպառ­նում։ Ճիշտ է, ՕԵԿ-ը, որ­պես քա­ղա­քա­կան ուժ, մա­հա­ցել է, բայց օե­կիզ­մը, որ­պես երևույթ, դեռևս կեն­սու­նակ է։
-Դուք նշե­ցիք, որ այ­սօր ընդ­դի­մա­դիր դաշ­տում ո­րա­կյալ քայ­լե­րի պա­կաս կա, չկան հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Այս օ­րե­րին ո­րոշ ու­ժեր հա­մա­տեղ քն­նար­կում­նե­րի մա­սին են հայ­տա­րա­րու­թյուն­ներ տա­րա­ծում։ Այդ ու­ժե­րի հա­մախ­մբ­ման հար­ցում ինչ­պի­սի՞ն է Ձեր գնա­հա­տա­կա­նը։
-ՀՅԴ-ն, «Հայ­րե­նի­քը», ԲՀԿ-ն, «Մեկ Հա­յաս­տա­նը», «Ազ­գա­յին օ­րա­կար­գը» հայ­տա­րա­րու­թյուն են տա­րա­ծել, բայց հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կար­ծես կյան­քի չեն կոչ­վում։ Այս պա­հին դեռևս ոչ մի կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն որևէ ընդ­դի­մա­դիր ու­ժի կող­մից կամ դրա մա­սին հայ­տա­րա­րու­թյուն ան­գամ չկա։ Մա­մու­լում ըն­դա­մե­նը տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ քա­ղա­քա­կան ե­րեք ու­ժեր՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյուն­նե­րը, քն­նար­կում­ներ են ա­նում։ Թե այդ քն­նար­կում­ներն ինչ ար­դյունք կու­նե­նան, դժ­վար է ա­սել։
-Ընդ­դի­մու­թյու­նը կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի չի դի­մում, իսկ իշ­խա­նու­թյունն էլ ինչ ու­զում, ա­նում է, ա­վե­լին, Փա­շի­նյա­նը ե­րեկ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին սպառ­նաց, թե կտես­նեք, թե իշ­խա­նու­թյունն ինչ հան­րա­հա­վաք­ներ կա­նի։ Վս­տա՞հ է իշ­խա­նու­թյու­նը, որ ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րող ի­րեն հա­կակ­շիռ լի­նել։
-Ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ իշ­խա­նու­թյու­նը մե­ղա­վոր չէ։ Բազ­միցս ա­սել եմ, որ սկ­սած 1991-ից իշ­խա­նու­թյու­նը մե­ղա­վոր չէ, որ ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րող ո­չինչ ա­նել։ Ընդ­դի­մու­թյունն է պար­տա­վոր ա­պա­ցու­ցել, որ մր­ցու­նակ է իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժի հետ։ Իշ­խա­նու­թյա­նը չպետք է մե­ղադ­րել, որ վար­չա­կան ռե­սուրս­ներն է օգ­տա­գոր­ծում ու հան­րա­հա­վաք­ներ ա­նում՝ դրա­նով ի ցույց դնե­լով իր ու­ժը։ Բազ­միցս տե­սել եմ այդ­պի­սի իշ­խա­նա­կան հան­րա­հա­վաք­ներ։ 1996-ին ա­ռա­ջին նա­խա­գա­հը հան­րա­հա­վաք ա­րեց ու պարզ­վեց, որ շա­տե­րը վար­չա­կան ռե­սուր­սով էին բեր­ված, նույ­նը 2003-ին, 2008-ին։ Բայց խն­դիրն այս դեպ­քում իշ­խա­նու­թյու­նը չէ, որն ա­նում է այն, ինչ հա­սա­րա­կու­թյունն ի­րեն թույլ է տվել։ Ձեր այն հար­ցին, թե այս­պես իշ­խա­նու­թյու­նը մինչև ուր կգ­նա, կգ­նա մինչև այն սահ­մա­նը, ո­րը հա­սա­րա­կու­թյու­նը թույլ կտա։ Ե­թե հա­սա­րա­կու­թյու­նը թույլ տա հաս­նել մինչև 100 կե­տին, իշ­խա­նու­թյու­նը կգ­նա մինչև այն­տեղ։ Ե­թե հա­սա­րա­կու­թյու­նը 10 կե­տից ա­վե­լին թույլ չտ­վեց, իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող գնալ։ Իշ­խա­նու­թյունն այ­սօր ու­ժեղ չէ, ըն­դա­մե­նը պետք է ընդ­դի­մու­թյու­նը գրա­գետ գոր­ծըն­թաց ի­րա­կա­նաց­նի, ին­չը չի հա­ջող­վում, այդ թվում Հա­յաս­տա­նի 30 տար­վա բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րին։
-Ա­սում եք, թե հա­սա­րա­կու­թյու­նը պի­տի իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կան­խի, ինչ­պե՞ս է հնա­րա­վոր դա։
-Հա­սա­րա­կու­թյունն ինք­նա­կազ­մա­կերպ­վե­լու ուժ պետք է իր մեջ գտ­նի, պետք է ծն­վեն ու­ժեր, ո­րոնք թույլ չեն տա անձ­նիշ­խան հա­մա­կար­գի ամ­րապն­դու­մը։ Ե­թե ՍԴ-ի հար­ցը իշ­խա­նու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ պսա­կի, հա­ջոր­դը լի­նե­լու են հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին կամ լրատ­վա­մի­ջոց­նե­րը։ Այ­սինքն, օ­րենք են ըն­դու­նե­լու, որ ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ («5-րդ ա­լի­քը», «Արմ­նյու­զը») կա­րող են փակ­վել։ Իշ­խա­նու­թյու­նը գնա­լու է այս ճա­նա­պար­հով, ո­րով­հետև այս հա­մա­կարգն այ­լընտ­րանք չի հան­դուր­ժում ոչ մի դաշ­տում՝ քա­ղա­քա­կան, լրատ­վա­կան։ Հա­սա­րա­կու­թյունն իր մեջ պետք է ուժ գտ­նի այս ա­մե­նը կան­խե­լու, կամ քա­ղա­քա­կան ու­ժե­րը պի­տի կա­րո­ղա­նան գրա­գետ աշ­խա­տել։ Այ­լա­պես իշ­խա­նու­թյունն ա­մեն ինչ վերց­նե­լու է տո­տալ վե­րահս­կո­ղու­թյան տակ, իսկ այս պա­րա­գա­յում չպետք է սպա­սել, որ հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րը կլի­նեն ա­զատ, ար­դար։ Փող չեն բա­ժա­նի, բայց այն­պես են ա­նե­լու, որ ընդ­դի­մու­թյունն ընդ­հան­րա­պես չկա­րո­ղա­նա մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րի, ո­րով­հետև քա­ղա­քա­կա­նա­պես ոչն­չաց­նե­լու են ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին։ Սա է Հա­յաս­տա­նի ա­պա­գան։ Ե­թե հա­սա­րա­կու­թյու­նը կողմ է սրան, այդ­պես էլ կըն­թա­նանք, դեմ է, ու­րեմն պի­տի պայ­քա­րի։ Սա նաև ընդ­դի­մու­թյան խն­դիրն է, ո­րով­հետև վաղ թե ուշ նրանք քա­ղա­քա­կա­նա­պես ոչն­չաց­վե­լու են։
-Հաշ­վի առ­նե­լով ընդ­դի­մա­դիր­նե­րի ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, միակ ել­քը հա­սա­րա­կու­թյան ձեռ­քու՞մ է։
-Ի վեր­ջո, հա­սա­րա­կու­թյունն էլ պի­տի ո­րո­շի, թե ինչ ա­պա­գա է ցան­կա­նում։ ՈՒ­զում է Հա­յաս­տա­նը վե­րած­վի Ղա­զախս­տա­նի, Բե­լա­ռու­սի, ՈՒզ­բեկս­տա­նի՞, թե՞ եվ­րո­պա­կան զար­գա­ցած երկ­րի՝ Չե­խիա, Բել­գիա, Դա­նիա։ Ե­թե ու­զում է անձ­նիշ­խան հա­մա­կարգ ու­րեմն կլի­նի այդ­պես, ե­թե ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կիր, ու­րեմն ժո­ղովր­դա­վա­րա­կան։ Հա­յաս­տա­նի ա­պա­գան ո­րո­շե­լու են Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նը և այն ու­ժե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­նում են հա­սա­րա­կու­թյան ո­րո­շա­կի խմ­բեր։
-Վեր­ջին շր­ջա­նում ա­մե­նա­շատ հն­չող հար­ցը՝ նախ­կին­նե­րի վե­րա­դարձ լի­նե­լու՞ է։
-Ե­թե 2 տա­րի ա­ռաջ այդ հար­ցը տա­յիք, միան­շա­նակ ա­սե­լու էի՝ բա­ցառ­ված է։ Հի­մա դժ­վար է ա­սել, թե ինչ զար­գա­ցում­ներ կլի­նեն։ Ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան այս­պի­սի զար­գա­ցում­նե­րի դեպ­քում ա­մեն ինչ հնա­րա­վոր է։ Ե­թե այս եր­կու տար­վա ըն­թաց­քում եր­կի­րը զար­գա­նար, ժո­ղովր­դա­վո­րու­թյան մա­կար­դակն ան­կում չգ­րան­ցեր, նախ­կին­նե­րը չէին կա­րող վե­րա­դառ­նալ։ Նախ­կին­նե­րը ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­նիշ էին հա­մար­վում, բայց այ­սօր տես­նում ենք, որ այս իշ­խա­նու­թյունն այդ ա­ռու­մով ոչ մի բա­նով չի զի­ջում նախ­կին­նե­րին։ Միան­շա­նակ է նաև, որ ՀՀԿ-ն ա­ռանց ռեբ­րեն­դին­գի, այս կազ­մով չի կա­րող գալ իշ­խա­նու­թյան։ Իսկ ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ գու­շա­կու­թյուն ա­նել չեմ կա­րող։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ