«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Դի­մակ բա­ժա­նող «չի­նով­նիկ­նե­րից» «տնա­կան օ­ղի ու պին­ցետ» կխնդ­րեի

Դի­մակ բա­ժա­նող «չի­նով­նիկ­նե­րից» «տնա­կան օ­ղի ու պին­ցետ» կխնդ­րեի
26.06.2020 | 00:46

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն օ­րեն­սդ­րա­կան փա­թեթ է մշա­կում ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի կենտ­րո­նաց­ված կա­ռա­վա­րում ու­նե­նա­լու հա­մար։ Երբ այս լու­րը կար­դա­ցի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի Facebook-ի է­ջում, ա­ռա­ջին բա­նը, որ մտ­քիս ե­կավ, լո­ռե­ցու բա­ռու­բա­նին հա­տուկ միտքն էր՝ «իբր էն կու­ռը դեսն ա ա­րել» (նշա­նա­կու­թյու­նը՝ ա­մեն ինչ հրա­շա­լիո­րեն կա­տա­րել է), հի­մա էլ օ­րենք գրե­լուն է ան­ցել:

Ան­կեղծ ա­սած՝ ա­մեն ան­գամ յու­րո­վի եմ զար­մա­նում Թո­րո­սյա­նի «խան­դա­վառ» մտ­քե­րի, նրա սառ­նա­սիրտ վե­րա­բեր­մուն­քի ու հար­ցազ­րույց­նե­րի ժա­մա­նակ լրագ­րող­նե­րիս հար­ցե­րին ի­րո­նիկ ու «ես ձեր ժա­մա­նա­կը չու­նեմ» ո­ճի պա­տա­սա­խան­նե­րի վրա: Չեմ հի­շում նախ­կին ու ներ­կա որևէ այլ պաշ­տո­նյա­յի, որ այդ­քան դժ­կա­մու­թյամբ, եր­բեմն նույ­նիսկ ա­ռերևույթ ա­տե­լու­թյամբ շփ­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Հա­մա­վա­րա­կի այս օ­րե­րին նման բան գրել, իս­կա­պես, չէի ցան­կա­նա, բայց երբ լսում ես կո­րո­նա­վի­րու­սի՝ օր օ­րի ա­վե­լա­ցող թվե­րի մա­սին, ի­մա­նում, որ ջեր­մու­թյուն ու­նե­ցող ըն­կերդ 4 օր շա­րու­նակ չի թես­տա­վոր­վել, նա­խա­րա­րու­թյու­նը հի­վան­դա­նոց­նե­րին ու բժիշկ­նե­րին օր­հա­սա­կան պա­հե­րին ան­գամ սևե­րի ու սպի­տակ­նե­րի է բա­ժա­նում, լռել ուղ­ղա­կի չես կա­րող: Չգի­տեմ՝ ի՞նչ դա­տո­ղու­թյամբ պետք է մարդ ա­ռաջ­նորդ­վի, որ շա­բա­թա­կան կտր­ված­քով ի­րա­րար­ամերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես գա, բայց դա ո­լոր­տի, մեղմ ա­սած, ծանր վի­ճա­կի մա­սին է վկա­յում: Հե­տաքր­քիր է՝ ե­թե Թո­րո­սյա­նը հան­դի­պի կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով մա­հա­ցած մարդ­կանց հա­րա­զատ­նե­րին, շա­րու­նա­կե­լու՞ է պն­դել, որ «վի­րու­սը շատ վտան­գա­վոր չէ»:

Ի՞նչ է կա­տար­վում նրա նե­րաշ­խար­հի հետ, երբ, ըստ երևույ­թին, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­հան­գով, կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի այլ ան­դամ­նե­րի հետ մեկ­տեղ փո­ղոցն ըն­կած դի­մակ է բա­ժա­նում: Ցա­վոք, դի­մակ բա­ժա­նող պաշ­տո­նյա­նե­րից որևէ մե­կին չեմ հան­դի­պել, թե չէ կխնդ­րեի դի­մա­կի փս­խա­րեն ինձ Փա­շի­նյա­նի ա­սած «տնա­կան օ­ղի ու պին­ցետ» հատ­կաց­նել: Մի խոր­հուրդ էլ ես կտա­յի նրանց՝ վերջ­նա­կա­նա­պես հաղ­թա­հա­րել ան­վերջ քայ­լե­լու սինդ­րոմն ու գործ ա­նել: Ո՛չ դի­մա­կը, ո՛չ էլ հա­կա­հա­մա­վա­րա­կա­յին այլ մի­ջո­ցա­ռում­ներն ար­դյունք չեն տա­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ կա­ռա­վա­րու­թյու­նում մե­կը մյու­սից ան­տե­ղյակ պա­տաս­խա­նա­տու­ներ են: Գոր­ծա­դի­րի պատ­րաս­տած տե­սա­նյու­թը, որ հե­ռար­ձակ­վում է Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյամբ, տնա­յին պայ­ման­նե­րում դի­մակ պատ­րաս­տել է սո­վո­րեց­նում, մինչ­դեռ դրան զու­գա­հեռ Ար­սեն Թո­րո­սյա­նը մարդ­կանց հոր­դո­րում է օ­րա­կան մի­նի­մում 600 դրամ ծախ­սել ու բա­ցա­ռա­պես բժշ­կա­կան դի­մակ­ներ օգ­տա­գոր­ծել: Մինչև ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն օ­րենք է գրում, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում հի­շեց­նում է՝ մե­կամ­սյա կա­րան­տի­նի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, փաս­տո­րեն, նա­խա­րա­րու­թյու­նը կազ­մա­կերպ­չա­կան որևէ գոր­ծո­ղու­թյուն չէր ի­րա­կա­նաց­րել. ռեա­նի­մա­տո­լոգ­նե­րի, շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա­նե­րի վա­րորդ­նե­րի ու այլ մաս­նա­գետ­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը դրա ան­հեր­քե­լի ա­պա­ցույց­ներն են. «Մե­կամ­սյա կա­րան­տինն ի­հար­կե բա­վա­րար ժամ­կետ էր ոչ միայն բու­ժաշ­խա­տող­նե­րին հա­վա­քագ­րե­լու, այլ նաև բուժ­միա­վո­րում­նե­րը հա­մա­վա­րա­կա­յին պայ­ման­նե­րին հար­մա­րեց­նե­լու, հի­վան­դա­նոց­ներն ա­ռանձ­նանց­նե­լու հա­մար: Ամ­բի­ցիա­ներ դրսևո­րե­լու ու լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի հետ «ի­նադ» ընկ­նե­լու ժա­մա­նա­կը չէր բնավ: ՈՒ­զենք թե չու­զենք, լա­վա­գույն բժիշկ­նե­րը բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի «կու­րա­ցիա­յի» տակ են, հա­մալ­սա­րա­նա­կան բուժ­հաս­տա­տու­թյուն­ներն էլ ա­ռա­ջին իսկ օր­վա­նից ա­ռա­նձին ստո­րա­բա­ժա­նում­ներ էին ա­ռանձ­նաց­րել, հետևա­բար՝ ա­ռանց վա­րա­նե­լու պե՛տք էր հա­մա­գոր­ծակ­ցել պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նած բժիշկ­նե­րի հետ ու օգտ­վել ար­դեն իսկ պատ­րաս­տի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րից: Ա­վե­լին ա­սեմ՝ մեկ ա­մի­սը բա­վա­րար էր նաև, որ հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան կենտ­րոն­ներ բաց­վեին տա­րեց­նե­րի, հղի­նե­րի, միայ­նակ ապ­րող մարդ­կանց ու, առ­հա­սա­րակ, այս օ­րե­րին հո­գե­բա­նա­կան ծանր ապ­րում­ներ ու­նե­ցող­նե­րի հա­մար»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 11783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ