«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նը նեղ­վել է, որ Սմ­բատ Գո­գ­յա­նը «գործ չի տվել»

Արա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նը նեղ­վել է, որ Սմ­բատ Գո­գ­յա­նը «գործ չի տվել»
26.06.2020 | 01:36

«Ի­րա­տե­սը» կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից հե­տաքր­քր­վեց՝ բարձ­րա­գույն ո­րակա­վոր­ման կո­մի­տեի (ԲՈԿ) նա­խա­գահ Սմ­բատ Գո­գյա­նի հրա­ժա­րա­կա­նից ա­վե­լի քան մեկ ա­միս է ան­ցել՝ ի՞նչ նո­րու­թյուն կա:


-Դե զար­գա­ցում­նե­րը կլի­նեն, կտես­նեք:
-Մեկ ա­միս է ան­ցել, ու Ձեր կար­ծի­քը, վե­րա­բեր­մուն­քը չենք լսել այս հար­ցի մա­սին:
-Դուք գի­տեք, որ ես նրա հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն էի ա­րել, և ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը ո­րո­շա­կի նյու­թե­րի նա­խա­պատ­րաս­տում էին ի­րա­կա­նաց­րել, Սմ­բատ Գո­գյա­նին նույն­պես հրա­վի­րել էին: Գի­տեք նաև, որ դրա­նից ա­ռաջ նա մեծ աղ­մուկ էր բարձ­րաց­րել մա­մու­լում, բայց հե­տո գնա­ցել և հրա­ժար­վել է հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն տալ:
-Բայց ի­րա­վա­պահ­նե­րը հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին Ձեր հա­ղորդ­ման հի­ման վրա էլ քրեա­կան գործ չէին հա­րու­ցել։
-Ի­րա­վա­պահ­նե­րը հրա­ժար­վել էին քրեա­կան գործ հա­րու­ցել, ո­րով­հետև հո­վա­նա­վոր­չու­թյան մա­սին բա­վա­րար ա­պա­ցույց­ներ չէին ե­ղել: Այ­սինքն՝ հո­վա­նա­վոր­չու­թյան մա­սին հայ­տա­րա­րած ան­ձը հրա­ժար­վել էր հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում տալ: Եզ­րա­կա­ցու­թուն­նե­րը թող­նում են ձեզ:
-Սմ­բատ Գո­գյա­նի ու Ձեր ար­ժե­հա­մա­կար­գա­յին տար­բե­րու­թյու­նը ո՞րն է:
-Այն դեպ­քից հե­տո, երբ նա հրա­ժար­վել է հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն տալ, մնա­ցած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեմ մեկ­նա­բա­նում:
-Ձեր աչ­քի տակ ԲՈԿ-ի այլ թեկ­նա­ծու կա՞:
-Ես սրա­նով կսահ­մա­նա­փակ­վեմ:

Կր­թու­թյան ու մշա­կու­թի կարևո­րա­գույն ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն, փաս­տո­րեն, այն հա­մոզ­մանն է, որ ե­թե պաշ­տո­նյան «գործ չի տա­լիս», հետևա­բար ա­նի­մաստ է նրա ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի մա­սին խո­սել: Հենց դա էլ, փաս­տում է Հա­րու­թյու­նյա­նը, իր ու Գո­գյա­նի ար­ժե­հա­մա­կար­գե­րի գլ­խա­վոր տար­բե­րու­թյունն է: Կարևոր հար­ցադ­րու­մը սա­կայն ոչ թե այն է, թե ին­չու ԲՈԿ դեռևս պաշ­տո­նա­վա­րող նա­խա­գա­հը ցու­մունք չի տվել, այլ այն, թե ին­չու է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ա­տամ­նե­րով պա­հում փոխ­նա­խա­րար Գրի­շա Թամ­րա­զյա­նին: Ա­վե­լին՝ մեկ ան­գամ չէ, որ սե­փա­կան թի­մին հաս­կաց­րել է՝ կա՛մ ինքն ու իր տե­ղա­կալ Թամ­րա­զյա­նը, կա՛մ՝ Գո­գյա­նը: Իսկ ԲՈԿ նա­խա­գա­հի նոր թեկ­նա­ծու, ըստ «Ի­րա­տե­սի» աղ­բյուր­նե­րի, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ար­դեն իսկ գտել է: Եվ երբ Փա­շի­նյա­նը ստո­րագ­րի Գո­գյա­նի ա­զատ­ման դի­մու­մը, հա­ջորդ իսկ պա­հին Հա­րու­թյու­նյա­նի թեկ­նա­ծուն, որ մաս­նա­գի­տու­թյամբ ի­րա­վա­բան է, ԲՈԿ նոր նա­խա­գահ կդառ­նա:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ