Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ Արևմուտքի հետ պատերազմի ևս 15 տարի

Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ Արևմուտքի հետ պատերազմի ևս 15 տարի
26.06.2020 | 10:31

Վլադիմիր Պուտինն առաջարկում է իրեն ևս 15 տարի նախագահ լինելու հնարավորություն տալ: Նա այդ ժամանակը կարող է անցկացնել՝ շարունակելով բռունցք ճոճել Արևմուտքի կողմը: Կամ կարող է թոթափել սառը պատերազմի սարդոստայնը և խոստովանել մարտահրավերը, որ ՌԴ իշխանությանը նետում է բարեկամ ու դաշնակից Չիանստանը՝ գրում է Ֆիլիպ Ստիվենսը Financial Times-ում: Մինչև այսօր Պուտինի քաղաքականությունը ավելի շատ մարտավարական, քան ռազմավարական է եղել: Այդ քաղաքականության նպատակը եղել է դեմքը պահելը: Պուտինը երկրի ներսում իր դիրքը կառուցել է արտասահմանում ռուսական համբավը վերականգնելու խոստումի վրա: Նախևառաջ նա տենչում էր, որ Ռուսաստանը ճանաչվի ԱՄՆ-ին հավասարազոր մրցակից: Ոչինչ նրան այնպես չէր վիրավորում, ինչքան ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հընթացս ասած նախադասությունը, որ Ռուսաստանի դերը կրճատվել է մինչև տարածաշրջանային պետություն: Կրեմլի պատասխանը ռազմավարական շահերը հանուն արտաքին շահերի զոհելն էր: Չբարձրաձայնված գինը դարձավ Պեկինի կրտսեր գործընկեր դառնալու համաձայնությունը:


ՌԴ նախագահը առաջին երկու տասնամյակն անցկացրեց Արևմուտքի դեմ աղմկոտ պայքարում: Նրա աշխարհայացքը ձևավորել է սառը պատերազմը և ԽՍՀՄ-ի ենթադրյալ ստորացումը Արևմուտքի կողմից: Այդ աշխարհայացքի համաձայն՝ ԱՄՆ գլխավորած ՆԱՏՕ-ի ալյանսը մնում է թշնամի և Կրեմլի նպատակն է հասնել Վաշինգտոնի հարգանքին, որ ուներ մինչև Բեռլինի պատի անկումը: Իսկ այդ ժամանակ տնտեսական և ռազմավարական իրականությունը զարգանում էր հակառակ ուղղությամբ: Ռուսաստանին խիստ հարվածեց Covid-19 –ի պանդեմիան, ինչպես և համաշխարհային տնտեսական անկումը: Նավթի գնանկումը զրկեց նրան տնտեսական ճկունությունից և միջազգային ասպարեզում արկածախնդրությունը ֆինանսավորելու միջոցներից: Պուտինի ռևանշիզմը Ուկրաինայում և նրա օպորտունիստական ինտերվենցիան Սիրիայում ու Լիբիայում արդեն ուժից վեր են: ՌԴ նախագահը, իհարկե, կարող է հույս դնել նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա: Նա կարող է նաև մտածել, որ Թրափը կոչնչացնի ՆԱՏՕ-ն ներսից: Անկախ՝ սպասում է Թրամփին նոյեմբերին հաղթանակ, թե պարտություն, ՆԱՏՕ-ն ԱՄՆ այս նախագահին էլ կվերապրի: Հարցը, որ Մոսկվայում իրեն պիտի տա ռազմավարական մտածողություն ունեցող նախագահը՝ ինչու՞ է Ռուսաստանը շարունակում ալյանսը սպառնալիք համարել: Շատ ավելի ճիշտ է հայացքն Արևելք ուղղել՝ Սի Ձինպինի առավել համառ դարձող արտաքին քաղաքականությանը: Մի կողմից՝ չին-ռուսական ներկա առանցքը լիովին արդարացված է: Երկու ազգերն էլ մերժում են ԱՄՆ-ի ստեղծած հետպատերազմյան աշխարհակարգը և չեն ընդունում կանոնների վրա հենվող համակարգ հասկացությունը, որի հիմքում արևմտյան արժեքներն են: Երկու երկրներն էլ նախընտրում են վեստֆալյան աշխարհակարգը, որտեղ ուժեղը գրավում է ազդեցության ոլորտներ: Ինչ վերաբերում է Սիին, օգուտներն իրենք են խոսում իրենց մասին: Մոսկվան առաջարկում է նավթի ու գազի հուսալի մատակարարումներ չինական տնտեսության վերելքի համար: Հարաբերություններն ապահովում են ռազմավարական երաշխիքներ, մինչդեռ Պեկինը դիմակայում է ԱՄՆ-ին Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում ծովային հեգեմոնիայի համար: Իսկ հեռանկարում ռուսական Սիբիրի սակավաբնակ հատվածները հնարավորություն են տալիս տնտեսական ընդլայնման համար: Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում Պուտինի միջամտությունը բոնուս են, որ ԱՄՆ-ի ուշադրությունը շեղում են Արևելյան Ասիայում չինական էքսպանսիայից: Այդպիսի անհավասար գործընկերության առավելությունները Ռուսաստանի համար այդքան էլ ակնհայտ չեն: Այո, Պուտինը ստանում է զինակից ընկեր արևմտյան լիբերալիզմի դատապարտման մեջ, բայց գինը հետևելն է՝ ինչպես Պեկինի ՙԳոտի ու ճանապարհ՚ նախաձեռնությունը խարխլում է ռուսական իշխանությունը Կենտրոնական Ասիայում: Դեպի Եվրոպա հյուսիսային ծովային ճանապարհ բացելու Սիի ծրագիրը սպառնում է խարխլել ռուսական շահերը Արկտիկայում: Չինաստանի ազդեցության մեծացումը Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում տագնապներ է հարուցում ռազմավարական շրջապատի նկատմամբ: Եվս 15 տարի նախագահելու մտադրություն ունեցողը պետք է ժամանակ ծախսի ռազմավարական գույքագրման վրա: Մարտահրավերներն ու ռիսկերը կենտրոնացած են Ռուսաստանից դեպի արևելք:
Ֆիլիպ Ստիվենս, Financial Times


Հ.Գ. Իհարկե, ԱՄՆ-ը կցանկանար՝ Ռուսաստանին աջակից ունենալ Չինաստանի դեմ պայքարում, բայց դա վիրտուալ ցանկություն է: Պուտինը իրոք գնում է երկրի տրոհման ռիսկին, Չինաստանի տնտեսական էքսպանսիան Սիբիրում նորություն չէ,
Պուտինը կարծում է, որ կկարողանա զսպել Սիին, բայց դա բնական գործընթաց է՝ ժողովրդագրական խնդիրներ ունեցող Ռուսաստան և անկաշկանդ բազմացող Չինաստան: Մի քանի տասնամյակից շեղաչք ռուսներ են ծնվելու Սիբիրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ