Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ` վերականգնելու խմբակցության 1 մանդատը

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ` վերականգնելու խմբակցության 1 մանդատը
29.06.2020 | 22:12

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու իր գլխավորած խմբակցության 1 մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը», - գրել է Մարուքյանը` կից ներկայացնելով դիմումի պատճենը: Դիմումի մեջ Մարուքյանը հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքներով իրենք ստացել են 18 մանդատ, Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և դարձել որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր, և ԼՀԿ-ն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ