«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում ՍԴ օրենքում նոր փոփոխություններն են

ԱԺ վաղվա արտահերթ նիստի օրակարգում ՍԴ օրենքում նոր փոփոխություններն են
29.06.2020 | 22:13

Պատգամավորների 1/4-րդի նախաձեռնությամբ վաղը Աժ արտահերթ նստաշրջան է հրավիրվել, «Ազատությանը» հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահան Հովակիմյանը:

«Օրակարգում 2 հարց է` ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման ու սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը (առաջին հարց) և 2020-ի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը», - մանրամասնեց Հովակիմյանը` հավելելով, որ ՍԴ մասին օրենքի փոփոխություններով այս օրենքը համապատասխանեցվում է 213 հոդվածին:
Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Ալվինա Գյուլումյանը, ինչպես նաև մյուսները պնդում են, որ իրենց իրավունքները խախտվել են, իրենք կդիմեն ՄԻԵԴ: ՍԴ մասին օրենքի նախագծում ասված է. «Անհրաժեշտ է նաև կատարել օրենքի և նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի մի շարք համապատասխանեցումներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես` Հրանտ Նազարյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020-ի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի), Ֆելիքս Թոխյանի (ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչեւ 2020-ի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի) և Ալվինա Գյուլումյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020-ի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի՝ 1996-2003 և 2014-2020) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ